(ուժը կորցրել է 08.12.10 թիվ 7-Ն հրաման)
i
112.0020.120109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 01 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11209001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
29 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 20-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել պետական մարմինների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված և մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը պետական մարմին չհանդիսացող կազմակերպություններին հատկացված համարանիշերը օգտագործվում են մինչև տրանսպորտային միջոցն առաջին անգամ հաշվառումից հանելը:
3. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված ցանկում չընդգրկված պետական մարմիններին հատկացվում են 260 ՏՏ 60 - 999 ՏՏ 60 համարանիշերը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2008 թ. դեկտեմբերի 29-ի
N 20-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ
.________________________________________________________________.
|Հ/հ | Պետական մարմնի անվանումը | Հատկացվող |
| | | համարանիշերը |
|____|_______________________________________|___________________|
| 1 |Հայաստանի Հանրապետության վարչապետ | 001 ԼԼ 01 |
|____|_______________________________________|___________________|
| 2 |Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, | 050 ՍՍ 55 |
| |տարածքային կառավարման նախարար | |
|____|_______________________________________|___________________|
| 3 |Հայաստանի Հանրապետության կառավարության |001 ԼԼ 55-999 ԼԼ 55|
| |անդամներ, Հայաստանի Հանրապետության | |
| |կառավարության աշխատակազմի ղեկավար, | |
| |Հայաստանի Հանրապետության | |
| |կառավարությանն առընթեր պետական | |
| |կառավարման մարմինների ղեկավարներ և | |
| |Հայաստանի Հանրապետության մարզպետներ | |
|____|_______________________________________|___________________|
| 4 |Հայաստանի Հանրապետության |001 ԼԼ 03-999 ԼԼ 03|
| |կառավարությանն առընթեր հարկային | |
| |պետական ծառայություն | |
|____|_______________________________________|___________________|
| 5 |Հայաստանի Հանրապետության քաղաքացիական |001 ԼԼ 11-015 ԼԼ 11|
| |ծառայության խորհուրդ | |
|____|_______________________________________|___________________|
| 6 |Հայաստանի Հանրապետության աշխատանքի և |001 ՏՏ 07-070 ՏՏ 07|
| |սոցիալական հարցերի նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 7 |Հայաստանի Հանրապետության |050 ԼԼ 60-079 ԼԼ 60|
| |առողջապահության նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 8 |Հայաստանի Հանրապետության |001 ՏՏ 03-999 ՏՏ 03|
| |արդարադատության նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 9 |Հայաստանի Հանրապետության արտակարգ |001 ՏՏ 04-500 ՏՏ 04|
| |իրավիճակների նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 10 |Հայաստանի Հանրապետության արտաքին |001 ԼԼ 60-049 ԼԼ 60|
| |գործերի նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 11 |Հայաստանի Հանրապետության |080 ԼԼ 60-129 ԼԼ 60|
| |բնապահպանության նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 12 |Հայաստանի Հանրապետության |130 ԼԼ 60-179 ԼԼ 60|
| |գյուղատնտեսության նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 13 |Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի |180 ԼԼ 60-209 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 14 |Հայաստանի Հանրապետության էներգետիկայի |210 ԼԼ 60-239 ԼԼ 60|
| |և բնական պաշարների նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 15 |Հայաստանի Հանրապետության կրթության և |240 ԼԼ 60-259 ԼԼ 60|
| |գիտության նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 16 |Հայաստանի Հանրապետության մշակույթի |260 ԼԼ 60-279 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 17 |Հայաստանի Հանրապետության սպորտի և |280 ԼԼ 60-299 ԼԼ 60|
| |երիտասարդության հարցերի նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 18 |Հայաստանի Հանրապետության սփյուռքի |300 ԼԼ 60-319 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 19 |Հայաստանի Հանրապետության տարածքային |001 ԼԼ 70-050 ԼԼ 70|
| |կառավարման նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 20 |Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և |320 ԼԼ 60-349 ԼԼ 60|
| |կապի նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 21 |Հայաստանի Հանրապետության |350 ԼԼ 60-379 ԼԼ 60|
| |քաղաքաշինության նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 22 |Հայաստանի Հանրապետության ֆինանսների |380 ԼԼ 60-409 ԼԼ 60|
| |նախարարություն | |
|____|_______________________________________|___________________|
| 23 |Երևանի քաղաքապետարան |001 ԼՍ 01-999 ԼՍ 01|
|____|_______________________________________|___________________|
| 24 |Հայաստանի Հանրապետության դատական |001 ՏՏ 01-100 ՏՏ 01|
| |դեպարտամենտ | |
|____|_______________________________________|___________________|
| 25 |Հայաստանի Հանրապետության |001 ՏՏ 02-500 ՏՏ 02|
| |կառավարությանն առընթեր ազգային | |
| |անվտանգության ծառայություն | |
|____|_______________________________________|___________________|
| 26 |Հայաստանի Հանրապետության |001 ՏՏ 05-555 ՏՏ 05|
| |կառավարությանն առընթեր մաքսային | |
| |պետական կոմիտե | |
|____|_______________________________________|___________________|
| 27 |Հայաստանի Հանրապետության Կենտրոնական |001 ՏՏ 60-019 ՏՏ 60|
| |ընտրական հանձնաժողով | |
|____|_______________________________________|___________________|
| 28 |Հայաստանի Հանրապետության |020 ՏՏ 60-099 ՏՏ 60|
| |կառավարությանն առընթեր անշարժ գույքի | |
| |կադաստրի պետական կոմիտե | |
|____|_______________________________________|___________________|
| 29 |Հայաստանի Հանրապետության |100 ՏՏ 60-119 ՏՏ 60|
| |կառավարությանն առընթեր քաղաքացիական | |
| |ավիացիայի գլխավոր վարչություն | |
|____|_______________________________________|___________________|
| 30 |Հայաստանի Հանրապետության ազգային |120 ՏՏ 60-159 ՏՏ 60|
| |վիճակագրական ծառայություն | |
|____|_______________________________________|___________________|
| 31 |Հայաստանի Հանրապետության |160 ՏՏ 60-179 ՏՏ 60|
| |կառավարությանն առընթեր պետական գույքի | |
| |կառավարման վարչություն | |
|____|_______________________________________|___________________|
| 32 |Հայաստանի Հանրապետության տնտեսական |180 ՏՏ 60-199 ՏՏ 60|
| |մրցակցության պաշտպանության պետական | |
| |հանձնաժողով | |
|____|_______________________________________|___________________|
| 33 |Հայաստանի հանրային |200 ՏՏ 60-219 ՏՏ 60|
| |հեռուստառադիոընկերության խորհուրդ | |
|____|_______________________________________|___________________|
| 34 |Հայաստանի Հանրապետության |220 ՏՏ 60-239 ՏՏ 60|
| |հեռուստատեսության | |
| |և ռադիոյի ազգային հանձնաժողով | |
|____|_______________________________________|___________________|
| 35 |Հայաստանի Հանրապետության հանրային |240 ՏՏ 60-259 ՏՏ 60|
| |ծառայությունները կարգավորող | |
| |հանձնաժողով | |
|____|_______________________________________|___________________|
| 36 |Հայաստանի Հանրապետության |001 ՏՕ 01-300 ՏՕ 01|
| |դատախազություն | |
|____|_______________________________________|___________________|
| 37 |Հայաստանի Հանրապետության կենտրոնական |001 ՏԼ 01-050 ՏԼ 01|
| |բանկ | |
|____|_______________________________________|___________________|
| 38 |Հայաստանի Հանրապետության Սահմանադրական |001 ՕՏ 01-30 ՕՏ 01 |
| |դատարան | |
|____|_______________________________________|___________________|
| 39 |Հայաստանի Հանրապետության ազգային |001 ՈՈ 01-999 ՈՈ 01|
| |անվտանգության խորհրդի աշխատակազմ | |
|____|_______________________________________|___________________|
| 40 |Հայաստանի Հանրապետության վերահսկիչ |001 PP 01-020 PP 01|
| |պալատ | |
|____|_______________________________________|___________________|
| 41 |Հայաստանի Հանրապետության |001-999 ՈՍ 01-99, |
| |կառավարությանն առընթեր Հայաստանի | բացառությամբ |
| |Հանրապետության ոստիկանություն |001 ՈՍ 50-999 ՈՍ 50|
| | | համարանիշերի |