Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

համաձայն 2000 թվականի հունվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին Համաձայնագրի,

հիմնվելով 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկ քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին Համաձայնագրին կից` 2002 թվականի հունիսի 6-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին Արձանագրության վրա,

ղեկավարվելով 1994 թվականի ապրիլի 15-ի` Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին Համաձայնագրի և 1999 թվականի ապրիլի 2-ի` 1994 թվականի ապրիլի 15-ի` ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արձանագրության դրույթներով,

կնքեցին սույն Արձանագրությունը ներքոհիշյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը համաձայնության եկան այն մասին, որ 2002 թվականի հունիսի 6-ի Արձանագրությամբ կատարված` ազատ առևտրի ռեժիմից հանումները կիրականացվեն սույն Արձանագրությանը կից Ժամանակացույցի համաձայն:

2002 թվականի հունիսի 6-ի Արձանագրությունն ուժը կորցնում է սույն Արձանագրության ուժը կորցնելու հետ միաժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Արձանագրության մեջ Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Արձանագրության անբաժանելի մաս հանդիսացող համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Արձանագրության 3-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Արձանագրությունը հանդիսանում է 2000 թվականի հունվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին ծանուցման ստացման օրվանից: Սույն Արձանագրությունը գործում է մինչև 01.01.2012 թվականը:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2005 թվականի մայիսի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն ունեն միանման ուժ:

 

Հավելված

 

2000 թվականի հունվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության

և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին

Համաձայնագրին կից` Հայաստանի Հանրապետության Կառավարության և

Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի ռեժիմից

հանումների մասին Արձանագրության մեջ կատարվող` Հայաստանի

Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության

Կառավարության միջև ազատ առևտրի ռեժիմից հանումների վերացման մասին

Արձանագրության

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ազատ առևտրի ռեժիմից հանումների վերացման

 

._____________________________________________________________________.

| ԱՊՀ ԱՏԳ ԱԱ |     Ապրանքի անվանումը                    | Հանումների  |

| ծածկագիր   |                                          | վերացման    |

|            |                                          | ժամկետները  |

._____________________________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության կողմից հանումներ

 

._____________________________________________________________________.

| 2207       |Սպիրտ էթիլային, չդենատուրացված, 80% ծավ.  |1-ը հունվարի,|

|            |կամ ավելի, սպիրտ էթիլային և  այլ սպիրտներ,|2012 թ.      |

|            |չդենատուրացված, ցանկացած խտության         |             |

|____________|__________________________________________|_____________|

| 220890910, |Սպիրտ էթիլային, չդենատուրացված սպիրտի     |1-ը հունվարի,|

| 220890990  |խտությամբ, 80% ծավալից պակաս              |2012 թ.      |

._____________________________________________________________________.

 

Բելառուսի Հանրապետության կողմից հանումներ

 

._____________________________________________________________________.

| 1701 99 100|Սպիտակ շաքար                              |1-ը հունվարի,|

|            |                                          |2007 թ.      |

|____________|__________________________________________|_____________|

| 2207       |Սպիրտ էթիլային, չդենատուրացված, 80% ծավ.  |1-ը հունվարի,|

|            |կամ ավելի, սպիրտ էթիլային և  այլ սպիրտներ,|2012 թ.      |

|            |չդենատուրացված, ցանկացած խտության         |             |

|____________|__________________________________________|_____________|

| 220890910, |Սպիրտ էթիլային, չդենատուրացված սպիրտի     |1-ը հունվարի,|

| 220890990  |խտությամբ, 80% ծավալից պակաս              |2012 թ.      |

._____________________________________________________________________.

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. հունիսի 23-ին:

 

 

pin
03.05.2005
Միջազգային պայմանագիր