(ուժը կորցրել է 25.11.00 թիվ 755 որոշում)
i
040.0347.080698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 1998 թ. թիվ 347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 102 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 23-ի «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» թիվ 102 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում Ա. Դարբինյանի և Հ. Քոչինյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Է. Սանդոյանին և Ե. Զաքարյանին.
բ) որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«Գ. Եղիազարյան - ՀՀ զարգացման գործակալության տնօրեն».
գ) որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում «Վ. Ավանեսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» տողը փոխարինել «Վ. Ավանեսյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից: