(չեղյալ է ճանաչվել 18.03.10 թիվ 569-Ա որոշում)
i
040.1498.231208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1498-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 1 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ու «Բարայ Դեվելոփմընթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաև պետական կառավարման մարմինները լրացուցիչ վարչական տարածքներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում կառուցել վարչական շենք` համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի:
i
2. Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ` ընկերության հետ կնքել Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական նշանակության բազմահարկ շենք կառուցելու մասին համապատասխան պայմանագիր:
(2-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 384-Ն որոշում)
3. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել միջոցներ` սույն որոշմամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքների իրականացումը սեղմ ժամկետներում ապահովելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ