(ուժը կորցրել է 30.11.11 թիվ 322-Ն որոշում)
i
050.0114.051108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 11 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2008 թվականի թիվ 114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» (այսուհետ` հաշվային պլան) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1.1. հաշվային պլանի 383-րդ ենթաբաժինը լրացնել «3838 Կրեդիտորական պարտքեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն վերցված միջոցների գծով» հաշվով,
1.2. հաշվային պլանի 85-րդ բաժնի հաշիվներից հետո լրացնել 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ, 91-րդ և 92-րդ բաժինները` համաձայն հավելված 1-ի (կցվում է),
1.3. հաշվային պլանից հանել 84-րդ բաժինը:
i
2. ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» (այսուհետ` կիրառման հրահանգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
2.1. կիրառման հրահանգի 3837-րդ հաշվի մեկնաբանություններից հետո լրացնել «3838 Կրեդիտորական պարտքեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն վերցված միջոցների գծով» հաշվի մեկնաբանությունները` հետևյալ բովանդակությամբ.
««3838 Կրեդիտորական պարտքեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն վերցված միջոցների գծով» հաշիվը օգտագործվում է բանկի կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն վերցված և դեռևս չօգտագործված կառավարման արդյունքում առաջացած դրամական միջոցների համար».
2.2. կիրառման հրահանգի 85-րդ բաժնի հաշիվների մեկնաբանություններից հետո լրացնել 86-րդ, 87-րդ, 88-րդ, 89-րդ, 90-րդ, 91-րդ և 92-րդ բաժինների մեկնաբանությունները` համաձայն հավելված 2-ի (կցվում է).
2.3. կիրառման հրահանգից հանել 84-րդ բաժնի հաշիվների («Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ») մեկնաբանությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի ապրիլի 8-ի
թիվ 114-Ն որոշման
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ՀՀ ֆինանսների նախարարի
2008 թվականի ապրիլի 8-ի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի
թիվ 114-Ն որոշմամբ թիվ 841-Ն հրամանով
ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ ֆինանսների նախարար`
նախագահի տեղակալ ---------------- Տ. Դավթյան
--------------- Ա. Ջավադյան ---- --------------- 2008 թ.
8 ապրիլի 2008 թ.
86 Հիմնադրի (հաճախորդի) ակտիվները բանկի մոտ
860 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող ակտիվներ
8600 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող ՀՀ պետական արժեթղթեր
8601 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող ՀՀ ոչ պետական արժեթղթեր
8602 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող ՀՀ ԿԲ արժեթղթեր
8603 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող օտարերկրյա պետական արժեթղթեր
8604 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող օտարերկրյա ոչ պետական արժեթղթեր
8605 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող միջազգային ֆինանսական
կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթեր
8606 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող այլ ակտիվներ
8607 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող ՀՀ դրամ
8608 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող արտարժույթ
861 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական
862 պարտքեր և տրամադրված փոխառություններ
8610 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած
դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի
վաճառքների գծով
8611 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած
դեբիտորական պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերի վաճառքների գծով
8612 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած
դեբիտորական պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերի
վաճառքների գծով
8613 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած
դեբիտորական պարտքեր օտարերկրյա պետական
արժեթղթերի վաճառքների գծով
8614 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած
դեբիտորական պարտքեր օտարերկրյա ոչ պետական
արժեթղթերի վաճառքների գծով
8615 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական
պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների
կողմից թողարկված արժեթղթերի վաճառքների գծով
8616 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ պետական
արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր
հաշվեգրված տոկոսների գծով
8617 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ ոչ պետական
արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր
հաշվեգրված տոկոսների գծով
8618 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ ԿԲ արժեթղթերից
առաջացած դեբիտորական պարտքեր հաշվեգրված
տոկոսների գծով
8619 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ օտարերկրյա պետական
արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր
հաշվեգրված տոկոսների գծով
8620 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ օտարերկրյա ոչ
պետական արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր
հաշվեգրված տոկոսների գծով
8621 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած
դեբիտորական պարտքեր շահաբաժինների գծով
8622 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ տրամադրված
փոխառություններ
8623 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ տրամադրված
փոխառությունների գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսներ
8624 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած այլ ակտիվներ
8625 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած այլ
ակտիվների գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսներ
863 Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո
համաձայնագրեր
8630 Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների հետ
8631 Ռեպո համաձայնագրեր ներդրումային ընկերությունների հետ
8632 Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց հետ
8633 Ռեպո համաձայնագրեր հիմնարկների հետ
8634 Ռեպո համաձայնագրեր անհատ ձեռնարկատերերի հետ
8635 Ռեպո համաձայնագրեր ֆիզիկական անձանց հետ
8636 Ռեպո համաձայնագրերի գծով ստացվելիք տոկոսներ
864 Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպ
8640 Արժութային սվոպ բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների հետ
8641 Արժութային սվոպ ներդրումային ընկերությունների հետ
8642 Արժութային սվոպ իրավաբանական անձանց հետ
8643 Արժութային սվոպ հիմնարկների հետ
8644 Արժութային սվոպ անհատ ձեռնարկատերերի հետ
8645 Արժութային սվոպ ֆիզիկական անձանց հետ
8646 Արժութային սվոպի գծով ստացվելիք տոկոսներ
865 Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո
համաձայնագրերով վաճառված արժեթղթեր
8650 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր
8651 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններին վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8652 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններին վաճառված այլ արժեթղթեր
8653 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր
8654 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններին վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8655 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններին վաճառված այլ արժեթղթեր
8656 Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված ՀՀ
պետական արժեթղթեր
8657 Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8658 Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված այլ արժեթղթեր
866 Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային
սվոպով վաճառված արժույթ
8660 Արժութային սվոպով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններին վաճառված արժույթ
8661 Ներդրումային ընկերություններին վաճառված արժույթ
8662 Արժութային սվոպով այլ անձանց վաճառված արժույթ
867 Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո
համաձայնագրերով ձեռքբերված արժույթ
8670 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր
8671 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8672 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններից ձեռքբերված այլ արժեթղթեր
8673 Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններից
ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր
8674 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8675 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններից ձեռքբերված այլ արժեթղթեր
8676 Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված ՀՀ
պետական արժեթղթեր
8677 Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված ՀՀ
ԿԲ արժեթղթեր
8678 Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված այլ արժեթղթեր
868 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ
8680 Ֆյուչերս
8681 Ֆորվարդ
8682 Օպցիոն
8683 Սվոպ
8684 Այլ ածանցյալ գործիքներ
87 Բրոքերային գործունեությունից առաջացած ակտիվներ բանկի մոտ
870 Բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռք բերված ակտիվներ
8700 Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն
հաճախորդից ստացված/ձեռք բերված ՀՀ պետական արժեթղթեր
8701 Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն
հաճախորդից ստացված/ձեռք բերված ՀՀ ոչ պետական արժեթղթեր
8702 Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն
հաճախորդից ստացված/ձեռք բերված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8703 Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից
ստացված/ձեռք բերված օտարերկրյա պետական արժեթղթեր
8704 Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից
ստացված/ձեռք բերված օտարերկրյա ոչ պետական արժեթղթեր
8705 Բրոքերային գործունեության պայմանագրի համաձայն հաճախորդից
ստացված միջազգային ֆինանսական կազմակերպությունների
արժեթղթեր
871 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական
872 պարտքեր և տրամադրված փոխառություններ
8710 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական
պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով
8711 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական
պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերի վաճառքների գծով
8712 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական
պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերի վաճառքների գծով
8713 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական
պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերի վաճառքների գծով
8714 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական
պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի
վաճառքների գծով
8715 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր
միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած
արժեթղթերի վաճառքների գծով
8716 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր
ՀՀ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով
8717 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր
ՀՀ ոչ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով
8718 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական
պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով
8719 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր
օտարերկրյա պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով
8720 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր
օտարերկրյա ոչ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով
8721 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր
միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկած
արժեթղթերի գծով հաշվեգրված տոկոսների գծով
8722 Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական
պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով
8723 Բրոքերային գործունեությամբ տրամադրված փոխառություններ
8724 Բրոքերային գործունեությամբ տրամադրված
փոխառությունների գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսներ
8725 Բրոքերային գործունեությամբ առաջացած այլ ակտիվներ
8726 Բրոքերային գործունեությամբ առաջացած այլ
ակտիվների գծով ստացվելիք տոկոսներ
873 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
ռեպո համաձայնագրեր
8730 Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների հետ
8731 Ռեպո համաձայնագրեր ներդրումային ընկերությունների հետ
8732 Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց հետ
8733 Ռեպո համաձայնագրեր հիմնարկների հետ
8734 Ռեպո համաձայնագրեր անհատ ձեռնարկատերերի հետ
8735 Ռեպո համաձայնագրեր ֆիզիկական անձանց հետ
8736 Ռեպո համաձայնագրերի գծով ստացվելիք տոկոսներ
874 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
արժութային սվոպ
8740 Արժութային սվոպ բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների հետ
8741 Արժութային սվոպ ներդրումային ընկերությունների հետ
8742 Արժութային սվոպ իրավաբանական անձանց հետ
8743 Արժութային սվոպ հիմնարկների հետ
8744 Արժութային սվոպ անհատ ձեռնարկատերերի հետ
8745 Արժութային սվոպ ֆիզիկական անձանց հետ
8746 Արժութային սվոպի գծով ստացվելիք տոկոսներ
875 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր
8750 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր
8751 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններին վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8752 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններին վաճառված այլ արժեթղթեր
8753 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր
8754 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններին վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8755 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններին վաճառված այլ արժեթղթեր
8756 Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված ՀՀ
պետական արժեթղթեր
8757 Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8758 Ռեպո համաձայնագրերով այլ անձանց վաճառված այլ արժեթղթեր
876 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
արժութային սվոպով վաճառված արժույթ
8760 Արժութային սվոպով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններին վաճառված արժույթ
8761 Ներդրումային ընկերություններին վաճառված արժույթ
8762 Արժութային սվոպով այլ անձանց վաճառված արժույթ
877 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր
8770 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր
8771 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8772 Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական
կազմակերպություններից ձեռքբերված այլ արժեթղթեր
8773 Ռեպո համաձայնագրերով ներդրումային ընկերություններից
ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր
8774 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններից ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթեր
8775 Ռեպո համաձայնագրերով ներդրումային
ընկերություններից ձեռքբերված այլ արժեթղթեր
8776 Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված ՀՀ
պետական արժեթղթեր
8777 Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված ՀՀ
ԿԲ արժեթղթեր
8778 Ռեպո համաձայնագրերով այլ անձանցից ձեռքբերված այլ արժեթղթեր
878 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
ածանցյալ գործիքներ
8780 Ֆյուչերս
8781 Ֆորվարդ
8782 Օպցիոն
8783 Սվոպ
8784 Այլ ածանցյալ գործիքներ
88, Բանկի պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի)
89 նկատմամբ
880 Պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ
8800 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող ակտիվների գծով պարտավորություններ
8801 Բրոքերային գործունեությամբ ստացված ակտիվների
գծով պարտավորություններ
881 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական
882 պարտքեր և ստացված փոխառություններ
8810 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի գնումների գծով
8811 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերի գնումների գծով
8812 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերի գնումների գծով
8813 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերի գնումների գծով
8814 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գնումների գծով
8815 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների
թողարկած արժեթղթերի գնումների գծով
8816 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ պետական արժեթղթերից
առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով
8817 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ ոչ պետական արժեթղթերից
առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով
8818 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ ԿԲ արժեթղթերից առաջացած
կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով
8819 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ օտարերկրյա պետական
արժեթղթերից առաջացած կրեդիտորական պարտքեր հաշվեգրված
տոկոսների գծով
8820 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ օտարերկրյա ոչ
պետական արժեթղթերից առաջացած կրեդիտորական
պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով
8821 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ միջազգային ֆինանսական
կազմակերպությունների թողարկած արժեթղթերից առաջացած
կրեդիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով
8822 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ստացված փոխառություններ
8823 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ստացված
փոխառությունների գծով վճարվելիք տոկոսներ
8824 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած այլ
պարտավորություններ
8825 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած այլ
պարտավորությունների գծով հաշվեգրված վճարվելիք տոկոսներ
883 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված
ռեպո համաձայնագրեր
8830 Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների հետ
8831 Ռեպո համաձայնագրեր ներդրումային ընկերությունների հետ
8832 Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց հետ
8833 Ռեպո համաձայնագրեր հիմնարկների հետ
8834 Ռեպո համաձայնագրեր անհատ ձեռնարկատերերի հետ
8835 Ռեպո համաձայնագրեր ֆիզիկական անձանց հետ
884 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված
արժութային սվոպի գծով պարտավորություններ
8840 Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների նկատմամբ արժութային սվոպի գծով
8841 Պարտավորություններ ներդրումային ընկերությունների
նկատմամբ արժութային սվոպի գծով
8842 Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ
արժութային սվոպի գծով
8843 Պարտավորություններ հիմնարկների նկատմամբ
արժութային սվոպի գծով
8844 Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ
արժութային սվոպի գծով
8845 Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ
արժութային սվոպի գծով
8846 Արժութային սվոպի գծով վճարվելիք տոկոսներ
885 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված
ռեպո համաձայնագրերի գծով պարտավորություններ
8850 Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների նկատմամբ ռեպո
համաձայնագրերի գծով
8851 Պարտավորություններ ներդրումային ընկերությունների
նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով
8852 Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ
ռեպո համաձայնագրերի գծով
8853 Պարտավորություններ հիմնարկների նկատմամբ ռեպո
համաձայնագրերի գծով
8854 Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ
ռեպո համաձայնագրերի գծով
8855 Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ
ռեպո համաձայնագրերի գծով
8856 Ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսներ
886 Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ
8860 Ֆյուչերս
8861 Ֆորվարդ
8862 Օպցիոն
8863 Սվոպ
8864 Այլ ածանցյալ գործիքներ
887 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
888 պարտքեր և ստացված փոխառություններ
8870 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի գնումների գծով
8871 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերի գնումներ գծով
8872 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերի գնումների գծով
8873 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերի գնումների գծով
8874 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գնումների գծով
8875 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների
թողարկած արժեթղթերի գնումների գծով
8876 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ պետական արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով
8877 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ ոչ պետական արժեթղթերից հաշվեգրված
տոկոսների գծով
8878 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր ՀՀ ԿԲ արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով
8879 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր օտարերկրյա պետական արժեթղթերից
հաշվեգրված տոկոսների գծով
8880 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր օտարերկրյա ոչ պետական արժեթղթերից
հաշվեգրված տոկոսների գծով
8881 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների
թողարկած արժեթղթերից հաշվեգրված տոկոսների գծով
8882 Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական
պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով
8883 Բրոքերային գործունեությամբ ստացված փոխառություններ
8884 Բրոքերային գործունեությամբ ստացված
փոխառությունների գծով վճարվելիք տոկոսներ
8885 Բրոքերային գործունեությամբ առաջացած այլ
պարտավորություններ
8886 Բրոքերային գործունեությամբ առաջացած այլ
պարտավորությունների գծով վճարվելիք տոկոսներ
889 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
ռեպո համաձայնագրեր
8890 Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների հետ
8891 Ռեպո համաձայնագրեր ներդրումային ընկերությունների հետ
8892 Ռեպո համաձայնագրեր իրավաբանական անձանց հետ
8893 Ռեպո համաձայնագրեր հիմնարկների հետ
8894 Ռեպո համաձայնագրեր անհատ ձեռնարկատերերի հետ
8895 Ռեպո համաձայնագրեր ֆիզիկական անձանց հետ
890 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
արժութային սվոպի գծով պարտավորություններ
8900 Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների նկատմամբ արժութային սվոպի գծով
8901 Պարտավորություններ ներդրումային ընկերությունների
նկատմամբ արժութային սվոպի գծով
8902 Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ
արժութային սվոպի գծով
8903 Պարտավորություններ հիմնարկների նկատմամբ
արժութային սվոպի գծով
8904 Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ
արժութային սվոպի գծով
8905 Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ
արժութային սվոպի գծով
8906 Արժութային սվոպի գծով վճարվելիք տոկոսներ
891 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
ռեպո համաձայնագրերի գծով պարտավորություններ
8910 Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական
կազմակերպությունների նկատմամբ ռեպո
համաձայնագրերի գծով
8911 Պարտավորություններ ներդրումային ընկերությունների
նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով
8912 Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ
ռեպո համաձայնագրերի գծով
8913 Պարտավորություններ հիմնարկների նկատմամբ ռեպո
համաձայնագրերի գծով
8914 Պարտավորություններ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ
ռեպո համաձայնագրերի գծով
8915 Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ
ռեպո համաձայնագրերի գծով
8916 Ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսներ
892 Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված
ածանցյալ գործիքներ
8920 Ֆյուչերս
8921 Ֆորվարդ
8922 Օպցիոն
8923 Սվոպ
8924 Այլ ածանցյալ գործիքներ
90 Եկամուտներ և ծախսեր (վնասներ)
900 Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող ֆինանսական ակտիվներից
9000 Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի վաճառքից
9001 Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող ՀՀ ոչ պետական արժեթղթերի վաճառքից
9002 Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման
պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ԿԲ արժեթղթերի վաճառքից
9003 Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող օտարերկրյա պետական արժեթղթերի վաճառքից
9004 Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի վաճառքից
9005 Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող միջազգային ֆինանսական
կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի վաճառքից
9006 Եկամուտներ շահաբաժինների գծով
9007 Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման
պայմանագրի համաձայն կառավարվող արտարժույթի վաճառքից
9008 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող արժեթղթերի վերաչափումից եկամուտներ
9009 Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն
կառավարվող արտարժույթի վերագնահատումից եկամուտներ
901 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման
902 պայմանագրի համաձայն կառավարվող ֆինանսական ակտիվների գծով
9010 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման
պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով
9011 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման
պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ոչ պետական
արժեթղթերի գծով
9012 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման
պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ ԿԲ արժեթղթերի գծով
9013 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի
կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող
օտարերկրյա պետական արժեթղթերի գծով
9014 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի
կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող
օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գծով
9015 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի
կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող
միջազգային ֆինանսական կազմակերպությունների
կողմից թողարկված արժեթղթերի գծով
9016 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի
կառավարմամբ տրամադրված ցպահանջ փոխառությունների
գծով հաշվեգրված տոկոսների գծով
9017 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի
կառավարմամբ տրամադրված ժամկետային
փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսների գծով
9018 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի
կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով
9019 Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի
կառավարման ներքո կնքված արժութային սվոպի գծով
9020 Այլ տոկոսային եկամուտներ
903 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ֆինանսական ակտիվներից
9030 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթերի վաճառքից
9031 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ ոչ պետական արժեթղթերի վաճառքից
9032 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթերի վաճառքից
9033 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված
օտարերկրյա պետական արժեթղթերի վաճառքից
9034 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված
օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի վաճառքից
9035 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված
միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից
թողարկված արժեթղթերի վաճառքից
9036 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված արժեթղթերի վերաչափումից
9037 Եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված արտարժույթի վերագնահատումից
9038 Այլ ոչ տոկոսային եկամուտներ
9039 Այլ ոչ տոկոսային եկամուտներ
904 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
905 ստացված/ձեռքբերված ֆինանսական ակտիվների գծով
9040 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթերի գծով
9041 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ ոչ պետական արժեթղթերի գծով
9042 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթերի գծով
9043 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված օտարերկրյա պետական արժեթղթերի գծով
9044 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված օտարերկրյա ոչ պետական
արժեթղթերի գծով
9045 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված միջազգային ֆինանսական
կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերի գծով
9046 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
տրամադրված ցպահանջ փոխառությունների գծով
9047 Տոկոսային եկամուտներ բրոքերային գործունեությամբ
տրամադրված ժամկետային փոխառությունների գծով
9048 Տոկոսային եկամուտներ բրոքերային ծառայությունների
մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով
9049 Տոկոսային եկամուտներ բրոքերային ծառայությունների
մատուցման ներքո կնքված արժութային սվոպի գծով
9050 Տոկոսային այլ եկամուտներ
906 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող ֆինանսական ակտիվների գծով
9060 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով
9061 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող ՀՀ ոչ պետական արժեթղթերի գծով
9062 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող ՀՀ ԿԲ արժեթղթերի գծով
9063 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող օտարերկրյա պետական
արժեթղթերի գծով
9064 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող օտարերկրյա ոչ պետական
արժեթղթերի գծով
9065 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող միջազգային կազմակերպությունների
կողմից թողարկված արժեթղթերի գծով
9066 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող արժեթղթերի վերաչափումից
9067 Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող արտարժույթի վերագնահատումից
907 Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի ներքո
վճարվելիք տոկոսների գծով
9070 Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն ներգրավված ցպահանջ փոխառությունների
գծով վճարվելիք տոկոսների գծով
9071 Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
համաձայն ներգրավված ժամկետային փոխառությունների
գծով վճարվելիք տոկոսների գծով
9072 Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք
տոկոսների գծով
9073 Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի
ներքո կնքված արժութային սվոպի գծով վճարվելիք
տոկոսների գծով
908 Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված
ֆինանսական ակտիվների գծով
9080 Վնասներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթերի գծով
9081 Վնասներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ ոչ պետական արժեթղթերի գծով
9082 Վնասներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված ՀՀ ԿԲ արժեթղթերի գծով
9083 Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված
օտարերկրյա պետական արժեթղթերի գծով
9084 Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված
օտարերկրյա ոչ պետական արժեթղթերի գծով
9085 Վնասներ բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված
միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից
թողարկված արժեթղթերի գծով
9086 Վնասներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված արժեթղթերի վերաչափումից
9087 Վնասներ բրոքերային գործունեությամբ
ստացված/ձեռքբերված արտարժույթի վերագնահատումից
909 Ծախսեր բրոքերային ծառայությունների մատուցման
պայմանագրի ներքո վճարվելիք տոկոսների գծով
9090 Ծախսեր բրոքերային գործունեությամբ ստացված ցպահանջ
փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսների գծով
9091 Ծախսեր բրոքերային գործունեությամբ ստացված
ժամկետային փոխառությունների գծով վճարվելիք տոկոսներ
9092 Ծախսեր բրոքերային ծառայությունների մատուցման
պայմանագրի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով
վճարվելիք տոկոսների գծով
9093 Ծախսեր բրոքերային ծառայությունների մատուցման
պայմանագրի ներքո կնքված արժութային սվոպի գծով
վճարվելիք տոկոսների գծով
91 Տեղաբաշխման ենթակա արժեթղթեր
910 Տեղաբաշխման ենթակա արժեթղթեր
9100 Տեղաբաշխման ենթակա բաժնային արժեթղթեր
9101 Տեղաբաշխման ենթակա պարտքային արժեթղթեր
92 Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք
920 Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք
9200 Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք
արժեթղթերի փաթեթի կառավարման գծով
9201 Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք
բրոքերային գործունեության գծով
Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի ապրիլի 8-ի
թիվ 114-Ն որոշման
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ՀՀ ֆինանսների նախարարի
2008 թվականի ապրիլի 8-ի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի
թիվ 114-Ն որոշմամբ թիվ 841-Ն հրամանով
ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ ֆինանսների նախարար`
նախագահի տեղակալ ---------------- Տ. Դավթյան
--------------- Ա. Ջավադյան ---- --------------- 2008 թ.
8 ապրիլի 2008 թ.
ԲԱԺԻՆ 86
«Հիմնադրի (հաճախորդի) ակտիվները բանկի մոտ»
Այս բաժինը բաղկացած է 860 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ակտիվներ», 861, 862 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ», 863 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր», 864 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպ», 865 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր», 866 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպով վաճառված արժույթ», 867 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր», 868 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ» ենթաբաժիններից:
Այն բոլոր դեպքերում, երբ բանկերի կողմից ներդրումային ծառայության համար ստացվելիք եկամտի չափը որոշվում է կախված հաճախորդի ակտիվների արժեքից, ապա բանկը պետք է վերագնահատի հաճախորդի ակտիվներն առնվազն ներդրումային ծառայության դիմաց եկամուտը հաշվեգրելու օրը:
Արժեթղթերի վերաչափումը պետք է կատարվի համաձայն ՀՀՀՀՍ 39-ի, արտարժույթի վերագնահատումը համաձայն ՀՀՀՀՍ 21-ի` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքը: Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի ներքո ստացված ակտիվներ պետք է արտացոլվեն ընթացիկ (վերականգնման) արժեքով, այսինքն` դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին միևնույն կամ համանման ակտիվ ձեռք բերվեր, իսկ ծառայության մատուցման ընթացքում ձեռքբերված ակտիվները պետք է արտացոլվեն սկզբնական (փաստացի) արժեքով, այսինքն` ձեռքբերման պահի դրությամբ դրանց ձեռքբերման համար վճարված կամ վճարվելիք դրամական միջոցների գումարով, այլ ձևով հատուցելու դեպքում հատուցման իրական արժեքի չափով:
Ենթաբաժին 860
«Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ակտիվներ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են բանկի կողմից «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի համաձայն իրենց հաճախորդներից կառավարման նպատակով վերցված ակտիվների հաշվառման համար:
Սույն հրահանգի իմաստով «Արժեթղթերի փաթեթի կառավարումը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով սահմանված ծառայություններ են:
8600 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթեր» - հաշիվը նախատեսված է բանկի կողմից արժեթղթերի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերի առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշվի դեբետում արտացոլվում է արժեթղթերի կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված միջոցները, վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում` հետ վերադարձված, վաճառված միջոցները, վերաչափումից արժեքի նվազումը:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնադիրների (հաճախորդների), միջոցների տեսակների, արժեթղթերը թողարկողների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն հիմնադրից ստացված ՀՀ պետական արժեթղթերն արտացոլելիս ձևակերպվում է.
Դտ-8600
Կտ-8800 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով պարտավորություններ»:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն ՀՀ պետական արժեթղթեր ձեռքբերելիս.
Դտ-8600
Կտ-8810 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի գնումների գծով»:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն ՀՀ պետական արժեթղթերը վերաչափելիս (դրական վերաչափման դեպքում)
Դտ-8600
Կտ-9008 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերի վերաչափումից եկամուտներ»:
Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն ՀՀ պետական արժեթղթերը վաճառելիս, եթե վաճառքի գինը բարձր է արժեթղթի հաշվեկշռային արժեքից.
8610 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով»
Կտ-8600
Կտ-9000 «Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի վաճառքից», եթե վաճառքի գինը ցածր է արժեթղթի հաշվեկշռային արժեքից, ապա ձևակերպվում է.
8610 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով»
Դտ- 9060 «Վնասներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով»
Կտ-8600
Ենթաբաժնի մյուս հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 8600 հաշվի դեպքում:
Ենթաբաժին 861, 862 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ»
Այս բաժինը նախատեսված է բանկի կողմից արժեթղթերի փաթեթի կառավարում իրականացնելիս բանկի հաճախորդի նկատմամբ այլ անձանց (նրանց, ում մոտ տեղաբաշխվել են հաճախորդի ակտիվները) դեբիտորական պարտքերի հաշվառման համար:
8610 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր ՀՀ պետական արժեթղթերի վաճառքների գծով» - հաշիվը նախատեսված է հիմնադրին պատկանող ՀՀ պետական արժեթղթերի վաճառքի գծով ստացվելիք գումարների հաշվառման համար:
Վաճառված արժեթղթերի գծով դեբիտորական պարտքերի արտացոլման համար.
Դտ-8610
Կտ-9000 «Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի վաճառքից»:
8611, 8612, 8613, 8614, 8615 հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 8610 հաշվի դեպքում է:
8616 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ ՀՀ պետական արժեթղթերից առաջացած դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով» - հաշիվը նախատեսված է բանկի հաճախորդի նկատմամբ այլ անձանց պարտավորությունները հաշվեգրված տոկոսների գծով:
Տոկոսներ հաշվեգրելիս ձևակերպվում է.
Դտ 8616
Կտ 9010 «Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթերի գծով»:
8617, 8618, 8619, 8620 հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 8616 հաշվի դեպքում:
8621 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած դեբիտորական պարտքեր շահաբաժինների գծով» - նախատեսված է հիմնադրի կողմից բանկին կառավարման հանձնված միջոցներով կատարված ներդրումներից ստացվելիք շահաբաժինների հաշվառման համար:
Ստացվելիք շահաբաժինների գումարով ձևակերպվում է.
Դտ-8621
Կտ-9006 «Եկամուտներ շահաբաժինների գծով»
8622 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ տրամադրված փոխառություններ» - հաշիվը նախատեսված է հիմնադրի միջոցներից այլ անձանց տրամադրված փոխառությունների հաշվառման համար:
Փոխառություններ տրամադրելիս ձևակերպվում է.
Դտ 8622
Կտ 8800 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ակտիվների գծով պարտավորություններ»:
Ենթաբաժին 863
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են բանկերի կողմից հիմնադրի (հաճախորդի) միջոցներով այլ անձանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի հաշվառման համար:
Այս բաժնի հաշիվներն օգտագործվում են բանկերի և այլ անձանց հետ կնքված ռեպո համաձայնագրերով արժեթղթեր գնող ներդրումային ընկերության կողմից:
8630 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ» - հաշիվը նախատեսված է բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ռեպո համաձայնագրերի հաշվառման համար:
Գնորդ ներդրումային ընկերությունը արժեթղթերը ստանալուց հետո այդ արժեթղթերի գնման գնով կատարում է հետևյալ ձևակերպումները.
1) Դտ-8630 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»
Կտ- 8800 և միևնույն ժամանակ
2) Դտ-867 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր
Կտ-8850 «Պարտավորություններ ռեպո համաձայնագրերի գծով բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ»:
Ռեպո համաձայնագրի գործողության ժամկետը լրանալիս կատարվում է հետևյալ ձևակերպումները.
1) Դտ-8800
Կտ-8300 «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ», և միաժամանակ
2) Դտ-8850 «Պարտավորություններ ռեպո համաձայնագրերի գծով բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ»
Կտ-867 «Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր:
8636 «Ռեպո համաձայնագրերի գծով ստացվելիք տոկոսներ» - հաշիվը նախատեսված է արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերից ստացվելիք տոկոսների հաշվեգրման համար:
Գնորդ ներդրումային ընկերությունը մինչև ռեպո համաձայնագրի գործողության ավարտը յուրաքանչյուր օր կատարում է տոկոսների հաշվեգրում.
Դտ-8636
Կտ-9018 «Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով»:
Ենթաբաժին 864
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են բանկի կողմից հիմնադրի (հաճախորդի) միջոցներով այլ անձանց հետ կնքված արժութային սվոպի և դրա գծով ստացվելիք տոկոսների հաշվառման համար:
ՀՀ դրամի տրամադրումը արտացոլելու համար`
Դտ-864 ենթաբաժնի համապատասխան հաշիվներ
Կտ- 8800
Տրամադրված դրամական միջոցների դիմաց նախատեսված ստացվելիք տոկոսները հաշվեգրելու համար`
Դտ-8646 «Արժութային սվոպի գծով ստացվելիք տոկոսներ»
Կտ-9019 «Տոկոսային եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպի գծով»
ՀՀ դրամի հետ ստացումն արտացոլելու համար`
Դտ- 8800
Կտ-864 ենթաբաժնի համապատասխան հաշիվներ:
Ենթաբաժին 865
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր»
8650 «Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված ՀՀ պետական արժեթղթեր» - հաշիվը նախատեսված է ներդրումային ընկերության կողմից բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ռեպո համաձայնագրերի հաշվառման համար:
Ռեպո համաձայնագրի հիման վրա արժեթուղթ վաճառող ներդրումային ընկերությունը համաձայնագրի կնքման օրը ձևակերպում է.
1) Դտ- 861, 862
Կտ-8830 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ» և
2) Դտ-8650
Կտ-8602 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթեր»:
3) Տոկոսներ հաշվեգրելիս արժեթուղթ վաճառող ներդրումային ընկերությունը ձևակերպում է.
Դտ-9072 «Ծախսեր արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսների գծով»
Կտ-8856 «Ռեպո համաձայնագրերի գծով վճարվելիք տոկոսներ»:
4) Ռեպո համաձայնագրի գործողության ժամկետի ավարտին արժեթուղթ վաճառող ներդրումային ընկերությունն արժեթղթերը հետգնելիս ձևակերպում է.
Դտ-8602 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող ՀՀ պետական արժեթղթեր»
Կտ-8650
Դտ-8830 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»
Կտ-861, 862:
Ենթաբաժին 866
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված արժութային սվոպով վաճառված արժույթ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են արժութային սվոպով վաճառված արտարժույթի հաշվառման համար:
Արտարժույթի տրամադրումը և դրա հետգնման իրավունքը արտացոլելու համար`
Դտ-866 ենթաբաժնի համապատասխան հաշիվ
Կտ- 861, 862:
Արտարժույթի ստացումն արտացոլելու համար`
Դտ- 861, 862
Կտ-866 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:
Ենթաբաժին 867
«Արժեթղթերի փաթեթի կառավարման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր»
8670 «Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր» - հաշիվը նախատեսված է ռեպո համաձայնագրով ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթերի հաշվառման համար:
Գնորդ ներդրումային ընկերությունը արժեթղթերը ստանալուց հետո այդ արժեթղթերի գնման գնով կատարում է հետևյալ ձևակերպումները.
1) Դտ-8670 «Ռեպո համաձայնագրերով բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններից ձեռքբերված ՀՀ պետական արժեթղթեր»
Կտ- 8850 «Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ռեպո համաձայնագրերի գծով»
2) Դտ-8890 «Ռեպո համաձայնագրեր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»
Կտ- 861, 862
Բանկը ռեպո համաձայնագրով ձեռքբերված, սակայն ռեպո համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում վերավաճառած արժեթղթերի փոխարեն ռեպո համաձայնագրում նշված թողարկմանը համապատասխանող արժեթղթեր ձեռք բերելիս դրանք պետք է արտացոլի 867 ենթաբաժնի համապատասխան հաշիվներում, իսկ դրանց ձեռքբերման գնի և ընթացիկ (շուկայական) գնի տարբերությունը` եկամուտներում կամ վնասներում:
Ենթաբաժին 868
«Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ»
Այս ենթաբաժինը նախատեսված է արժութային, արժեթղթերի և այլ ածանցյալ գործիքների պայմանագրային արժեքի հաշվառման համար: Արժութային ածանցյալների դեպքում արտարժութային միջոցների գրանցումը կատարվում է գործարքի կնքման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով:
ԲԱԺԻՆ 87
«Բրոքերային ծառայություններից առաջացած ակտիվներ ներդրումային ընկերության մոտ»
Այս բաժինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից. 870 «Բրոքերային գործունեությամբ ստացված/ձեռքբերված ակտիվներ», 871, 872 «Բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխատվություններ, 873 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր», 874 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպ», 875 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր», 876 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպով վաճառված արժույթ», 877 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթեր», 878 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ածանցյալ գործիքներ» ենթաբաժիններից:
Սույն հրահանգի իմաստով բրոքերային գործունեությունը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ծառայություններ են: Այս բաժնի հաշիվների հաշվառման սկզբունքները նույն, ինչ որ բաժին 86-ինը:
ԲԱԺԻՆ 88, 89 «Բանկի պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ»
Այս բաժինը բաղկացած է 880 «Պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ», 881, 882 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ», 883 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրեր», 884 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված արժութային սվոպի գծով պարտավորություններ», 885 «Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով պարտավորություններ», 886 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած ածանցյալ գործիքներ», 887, 888 «Բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ, 889 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրեր», 890 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված արժութային սվոպի գծով պարտավորություններ», 891 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ռեպո համաձայնագրերի գծով պարտավորություններ», 892 «Բրոքերային ծառայությունների մատուցման ներքո կնքված ածանցյալ գործիքներ» ենթաբաժիններից:
Ենթաբաժին 880
«Պարտավորությունները հիմնադրի (հաճախորդի) նկատմամբ»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են հիմնադրի նկատմամբ արժեթղթերի փաթեթի կառավարման և բրոքերային ծառայությունների մատուցմամբ առաջացած պարտավորությունների հաշվառման համար:
Ենթաբաժին 881, 882 «Արժեթղթերի փաթեթի կառավարմամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ»
Այս ենթաբաժնի հաշիվներն օգտագործվում են կառավարման պայմանագրի համաձայն ներգրավված փոխառությունների, վաճառված արժեթղթերի դիմաց ստացվելիք կրեդիտորական պարտքերի, ներգրավված փոխառությունների դիմաց վճարվելիք տոկոսների հաշվառման համար: Բաժնի հաշիվները կրեդիտագրվում են ներգրաված փոխառությունների, կրեդիտորական պարտքերի և հաշվեգրված վճարվելիք տոկոսների ավելացման դեպքում, դեբետագրվում են փոխառությունների ամբողջությամբ կամ մասնակի մարումների, կրեդիտորական պարտքերի և տոկոսների վճարման դեպքում:
Ենթաբաժին 883
«Արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրեր»
Ենթաբաժնի հաշիվները նախատեսված են բանկի կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի ներքո կնքված ռեպո համաձայնագրերի համաձայն գնած արժեթղթերի վերադարձման պարտավորությունը հաշվառելու համար:
ԲԱԺԻՆ 90
«Եկամուտներ և ծախսեր (վնասներ)»
Այս բաժնի հաշիվները նախատեսված են բանկի կողմից հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական ակտիվներով գործառնությունների ֆինանսական հետևանքները հաշվառելու համար: Այս բաժնի հաշիվները փակվում են թղթակցելով 92 «Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք» բաժնի համապատասխան հաշիվների հետ (ըստ գործունեության տեսակի` արժեթղթեր փաթեթի կառավարումից կամ բրոքերային գործունեությունից):
ԲԱԺԻՆ 91
«Տեղաբաշխման ենթակա արժեթղթեր»
Այս բաժնում հաշվառվում են հաճախորդի միջոցներով կնքված ածանցյալ գործիքներն ու նրա կողմից թողարկված և տեղաբաշխման ենթակա արժեթղթերը:
ԲԱԺԻՆ 92
«Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք»
Այս բաժինը բաղկացած է մի հաշվից: Այս հաշիվը նախատեսված է հիմնադրի կողմից բանկի բրոքերային գործունեության և/կամ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրերի համաձայն տրված ակտիվների գծով ստացված ֆինանսական արդյունքների ամփոփման համար: