(ուժը կորցրել է 23.06.11 թիվ 128-Ն հրաման)
i
322.0296.151108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 11 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32208309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
25 սեպտեմբերի 2008 թվականի N 296-Ն
«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 2-րդ մասի պահանջներով և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի N 5-Ն որոշման N 3 հավելվածի 18-րդ կետի պահանջի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց տրամադրվող մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2008 թ. սեպտեմբերի 25-ի
N 296-Ն հրամանի
._________________________________________________________________.
| |
| Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ |
| գույքի կադաստրի պետական կոմիտե |
| |
| ՎԿԱՅԱԿԱՆ N --- |
| |
| Սույն վկայականը տրվում է |
| |
| ____________________________ -ին, առ այն, որ նա մասնակցել է |
| (անուն, հայրանուն, ազգանուն) |
| |
| «Տեղագրական քարտեզագրում և հողաշինարարական աշխատանքների |
| իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի |
| մասնագիտական որակավորման ստուգմանը |
| |
| Մասնագիտական որակավորման հանձնաժողովի |
| |
| «___» «___________» 20 __ թ. եզրակացությամբ` արձանագրություն N |
| ____________________________ -ին տրվել է |
| (անուն, հայրանուն, ազգանուն) |
| |
| _______________________________________________________________ |
| գեոդեզիաքարտեզագրողի որակավորում, հողաշինարարի որակավորում, |
| անշարժ գույքի հաշվառողի (չափագրողի) որակավորում |
| |
| ՀՀ կառավարությանն առընթեր |
| անշարժ գույքի կադաստրի |
| պետական կոմիտեի նախագահ` ____________________ Մ. Վարդանյան |
| |
| Մասնագիտական որակավորման |
| ստուգման հանձնաժողովի նախագահ` ___________________ ___________ |
| |
| Կ.Տ. «___» «___________» 20 __ թ. |
| |
._________________________________________________________________.