(ուժը կորցրել է 23.06.11 թիվ 128-Ն հրաման)
i
322.0290.151108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 11 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32208306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
25 սեպտեմբերի 2008 թվականի N 290-Ն
«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 1-ին մասի պահանջով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության համար լիցենզավորված անձինք սահմանված աշխատանքները իրականացվում են սույն հրամանի հավելվածով տրված իրավական ակտերի պարտադիր պայմաններին, պահանջներին, ստանդարտներին համապատասխան:
3. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը հրապարակել «Կադաստրի տեղեկագիր» ամսագրում:
4. Հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2008 թ. սեպտեմբերի 25-ի
N 290-Ն հրամանի
ՑԱՆԿ
«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
1. Գեոդեզիական և քարտեզագրման աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ իրավական ակտերի պահանջներին.
1) «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին», ՀՀ կառավարության 1998թ-ի փետրվարի 17-ի N 91 որոշում:
2) «I, II, III և IV դասերի նիվելիրացման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007թ-ի ապրիլի 23-ի N 86-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2007թ-ի սեպտեմբերի 3-ին, թիվ 32207312:
3) «Պետական արբանյակային (ԴաբըլյուՋիԷս-84 (WGS-84) կոորդինատային համակարգում) գեոդեզիական ցանցի կառուցման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007թ-ի ապրիլի 23-ի N 88-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2007թ-ի սեպտեմբերի 3-ին, թիվ 32207314:
4) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2001 թ-ի նոյեմբերի 20-ի N 847-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2002 թ-ի ապրիլի 8-ին, թիվ 32202064:
5) «1:500, 1:2000, 1:5000 մասշտաբի տեղագրական հանույթների հրահանգ», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002թ-ի հուլիսի 11-ի N 392-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2002թ-ի հուլիսի 19-ին, թիվ 32202119:
6) «1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմման, հրատարակման նախապատրաստման և թվայնացման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007թ-ի ապրիլի 23-ի N 84-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2007թ-ի սեպտեմբերի 3-ին, թիվ 32207316:
7) «1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների պայմանական նշաններ», «1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբների տեղագրական հատակագծերի համար պայմանական նշաններ» հրահանգներ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006թ-ի մայիսի 5-ի N 06-119-Ն հրաման, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2006թ-ի մայիսի 18-ին, թիվ 32206156:
8) «1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբների տեղագրական քարտեզների պայմանական նշաններ», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007թ-ի դեկտեմբերի 12-ի N 335-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2007թ-ի դեկտեմբերի 17-ի, թիվ 32207455:
9) «Տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու կարգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007թ-ի ապրիլի 23-ի N 87-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2007թ-ի սեպտեմբերի 3-ին, թիվ 32207313:
10) «Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003թ-ի դեկտեմբերի 3-ին N 819-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2003 թ-ի դեկտեմբերի 5-ին, թիվ 32203368:
11) «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006թ-ի օգոստոսի 21-ի N 06-339-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2006թ-ի հոկտեմբերի 2-ին, թիվ 32206310:
12) «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգ»:
13) «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման և փոփոխությունների իրականացման հրահանգ»:
1.1 Գեոդեզիական աշխատանքների իրականացման արդյունքում կազմվում է գրավոր հաշվետվություն, որը պարունակում է.
Դիմում կամ գրություն աշխատանքների ծավալի և բնույթի պարտադիր նշումով.
Իրականացվող աշխատանքների սխեման` հաստատված պատվիրատուի կողմից.
Ելակետային տվյալները.
Դաշտային հետազոտման նյութերը.
Դաշտային չափագրումների կամ դիտարկումների տվյալները և հաշվարկները.
Սահմանված կարգով հաստատված կետերի տեղադրման /կառուցման/ աբրիսները և ֆոտոլուսանկարները` տվյալ օրվա ամսաթվի նշագրմամբ.
Փուլային աշխատանքների դեպքում` աշխատանքների ընդունման-հանձնման ակտերը.
Ամփոփ բացատրագիր` օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների բնույթի, ծավալների, կատարման ամսաթվի, կատարող ֆիզիկական անձանց /անուն, ազգանուն, ստորագրություն, որակավորման վկայականի համար/ և այլ անհրաժեշտ տվյալների նշումով:
Հանձնվող նյութերի ցանկը.
Հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, հաստատվում է լիցենզավորված անձի կողմից` ստորագրությամբ, կնիքով, նշելով լիցենզիայի համարը, աշխատանքների հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվության թերթերի քանակը:
1.2 Քարտեզագրման աշխատանքների իրականացման արդյունքում կազմվում է գրավոր հաշվետվություն, որը պարունակում է.
Դիմում կամ գրություն աշխատանքների ծավալի և բնույթի նշումով.
Ելակետային տվյալները.
Հանութային ցանցի սխեման.
Կետերի տեղադրման ուրվանկարները.
Դաշտային հանութագրման ուրվանկարները /աբրիսները/.
Ամփոփ տեղեկագիր` հողօգտագործողների և սեփականատերերի վերաբերյալ.
Հատակագիծ /քարտեզ/ թղթային և էլեկտրոնային տեսքով.
Էքսպլիկացիա /տարբեր հողատեսքերով տարածքների հանութագրման դեպքում/.
Հողամասերի մակերեսների հաշվարկման ամփոփագիր` ըստ հողատեսքերի, նպատակային և գործառնական նշանակության, իսկ շենքեր, շինությունների առկայության դեպքում` դրանց մակերեսը արտաքին չափերով, գործառնական նշանակությունը, քանակական և որակական տվյալները /հարկայնություն, կառուցման նյութ, կառուցման տարեթիվ, արտաքին հարդարում, ավարտվածության աստիճան և այլն/.
Փուլային աշխատանքների դեպքում` աշխատանքների ընդունման-հանձնման ակտերը.
Ամփոփ բացատրագիր` օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների կատարման ամսաթվի, աշխատանքների բնույթի, ծավալների, հանույթի տեսակի, մասշտաբի, ռելիեֆի անկման, կատարող ֆիզիկական անձանց /անուն, ազգանուն, ստորագրություն, որակավորման վկայականի համար/ նշումով:
Հանձնվող նյութերի ցանկը:
Հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, հաստատվում է աշխատանքներն իրականացնող անձի կողմից` ստորագրությամբ և կնիքով, նշելով լիցենզիայի համարը, աշխատանքների հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվության թերթերի քանակը:
Հաշվետվությանը կցվում են հանութագրվող տարածքի ֆոտոլուսանկարները` տվյալ օրվա ամսաթվի նշագրումով:
Պատվիրատուի կողմից որոշումների օպերատիվ ընդունման նպատակով կարող է թույլատրվել հաշվետվության արդյունքների ներկայացում տեղեկատվական նամակի տեսքով` հիմնական տվյալների, հաշվարկների արդյունքների և եզրակացությունների կրճատ շարադրմամբ: Տեղեկատվական նամակը հաշվետվություն չի համարվում և աշխատանքների կատարման վերջնական արդյունք չի կարող հանդիսանալ:
Գեոդեզիական և քարտեզագրման բոլոր նյութերը և տվյալները հանձնվում են ԴաբըլյուՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգով:
2. Հողաշինարարական աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ իրավական ակտերի պահանջներին.
1) ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշում,
2) ՀՀ կառավարության 2003թ-ի մայիսի 2-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625 որոշում,
3) ՀՀ կառավարության 2005թ-ի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 125 որոշում,
4) ՀՀ կառավարության 2006թ-ի հուլիսի 20-ի «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1026-Ն որոշում,
5) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2001 թ-ի նոյեմբերի 20-ի N 847-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2002թ-ի ապրիլի 8-ին, թիվ 32202064,
6) ՀՀ կառավարության 2002թ-ի սեպտեմբերի 19-ի «Հողերի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1622-Ն որոշում,
7) ՀՀ կառավարության 2006թ-ի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշում,
8) «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006թ-ի օգոստոսի 21-ի N 06-339-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2006թ-ի հոկտեմբերի 2-ին, թիվ 32206310,
9) Հողաշինարարական աշխատանքների ստանդարտներ:
2.1 Հողաշինարարական աշխատանքների իրականացման արդյունքում կազմվում է գրավոր հաշվետվություն, որը պարունակում է.
Դիմում կամ գրություն` պարտադիր աշխատանքների ծավալի և բնույթի նշումով.
Ելակետային տվյալները.
Հատակագիծ /քարտեզ/ թղթային և էլեկտրոնային տեսքով.
Տվյալ տարվա դրությամբ հաստատված հողային հաշվեկշիռ կամ Էքսպլիկացիա.
Նախագծային աշխատանքների դեպքում` նախագծերի կազմում, օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նորմերի և ստանդարտների պահանջներին համապատասխան.
Փուլային աշխատանքների դեպքում` աշխատանքների ընդունման-հանձնման ակտերը.
Ամփոփ բացատրագիր` օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների բնույթի, ծավալների, աշխատանքների կատարման ամսաթվի, կատարող ֆիզիկական անձանց /անուն, ազգանուն, ստորագրություն, որակավորման վկայականի համար/ և այլ անհրաժեշտ տվյալների նշումով:
Հանձնվող նյութերի ցանկը.
Հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, հաստատվում է գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի կողմից` ստորագրությամբ և կնիքով, նշելով լիցենզիայի համարը, աշխատանքների հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվության թերթերի քանակը:
Պատվիրատուի կողմից որոշումների օպերատիվ ընդունման նպատակով կարող է թույլատրվել հաշվետվության արդյունքների ներկայացում տեղեկատվական նամակի տեսքով` հիմնական տվյալների, հաշվարկների արդյունքների և եզրակացությունների կրճատ շարադրմամբ: Տեղեկատվական նամակը հաշվետվություն չի համարվում և աշխատանքների կատարման վերջնական արդյունք չի կարող հանդիսանալ:
3. Անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման (չափագրման) աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ իրավական ակտերի պահանջներին.
1) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք, 14 ապրիլի 1999թ. ՀՕ-295.
2) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006 թվականի օգոստոսի 21-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 06-339-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 02.10.06թ., թիվ 32206310.
3) «Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգումը» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 1998 թ-ի մայիսի 26-ի N108-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 19.08.99թ., թիվ 980173.
4) «Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման, պետական գրանցման կարգի մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 1998թ-ի հունվարի 16-ի N 20-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 22.01.98թ., թիվ 980075.
5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003թ-ի դեկտեմբերի 3-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին հրահանգը հաստատելու մասին» N 819-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 05.12.03թ., թիվ 32203368.
6) «Իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի /հողամասերի, շենքերի, շինությունների/ հաշվառման տվյալներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգ»:
3.1 Հաշվառման աշխատանքների իրականացման արդյունքում կազմվում է գրավոր հաշվետվություն, որը պարունակում է.
Դիմում կամ գրություն պարտադիր աշխատանքների ծավալի և բնույթի նշումով.
Չափագրման տվյալների ձևաթուղթը /ուրվագիծը/.
Ամփոփ հաշվարկի բլանկները.
Հատակագիծը` թղթային և էլեկտրոնային տեսքով:
Փուլային աշխատանքների դեպքում` աշխատանքների ընդունման-հանձնման ակտերը.
Ամփոփ բացատրագիր` օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների բնույթի, ծավալների, աշխատանքների կատարման ամսաթվի, կատարող ֆիզիկական անձանց /անուն, ազգանուն, ստորագրություն, որակավորման վկայականի համար/ և այլ անհրաժեշտ տվյալների նշումով:
Հանձնվող նյութերի ցանկը:
Հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, հաստատվում է աշխատանքներն իրականացնող անձի կողմից` ստորագրությամբ և կնիքով, նշելով լիցենզիայի համարը, աշխատանքների հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվության թերթերի քանակը:
Հաշվետվությանը պարտադիր կցվում են չափագրվող տարածքի ֆոտոլուսանկարները` տվյալ օրվա ամսաթվի նշագրումով:
Պատվիրատուի կողմից որոշումների օպերատիվ ընդունման նպատակով կարող է թույլատրվել հաշվետվության արդյունքների ներկայացում տեղեկատվական նամակի տեսքով` հիմնական տվյալների, հաշվարկների արդյունքների և եզրակացությունների կրճատ շարադրմամբ: Տեղեկատվական նամակը հաշվետվություն չի համարվում և աշխատանքների կատարման վերջնական արդյունք չի կարող հանդիսանալ:
Հաշվետվությունները լիցենզավորված անձանց կողմից պահպանվում են անժամկետ:
Կատարողը աշխատանքների արդյունքում ստեղծված նյութերը երրորդ անձի կարող է փոխանցել միայն պատվիրատուի գրավոր համաձայնությամբ: Նշված պահանջը խախտելու դեպքում կատարողը կրում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաշվետվություններում չեն թույլատրվում`
. չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ.
. հրապարակել տեղեկություններ, որոնք օրենսդրության համաձայն հանդիսանում են առևտրային գաղտնիք:
4. Պետական և համայնքային մարմիններ ներկայացվող աշխատանքներն իրականացնել ժամանակակից բարձր ճշտություն ապահովող գործիքներով և սարքավորումներով (էլեկտրոնային տախեոմետր, արբանյակային դիրքորոշման կայան, թվային նիվելիր, լազերային հեռաչափ և այլն),
5. Աշխատանքները ներկայացնել թղթային տեսքով և էլեկտրոնային կրիչներով: Թվային տվյալները պետք է լինեն .դի դաբըլյու ջի (.dwg) ԱվտոԿԱԴ (AutoCAD) կամ .դի ջի էն (.dgn) Մայքրոսթեյշն (Microstation) կամ .շեյփ (.shape) ԱրՋիս (ArGis) կամ .մեփինֆո (.mapinfo) ՄեփԻնֆո (MapInfo) ֆորմատներով: