Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ Ա ...

02.06.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.11.2008  -ից մինչեւ   02.06.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.11 թիվ 485-Ա որոշում)

i

041.0926.181108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2008 թվականի N 926-Ա

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԿԱ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար առկա խոչընդոտներն ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` իր գործունեության ընթացքում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից պատրաստված և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրած վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման խոչընդոտների ցանկը, ինչպես նաև առկա այլ խոչընդոտներ: Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման խոչընդոտների վերացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթները պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի նոյեմբերի 18-ի

N 926-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Գալստյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                        տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Լ. Վարդանյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի զարգացման վարչության պետ

 

    Դ. Ստեփանյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող

                        էներգետիկայի բաժնի պետ

 

    Վ. Միրումյան      - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        եկամուտների քաղաքականության վարչության պետ

 

    Տ. Դանիելյան      - ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի

                        պահպանության վարչության կենսաբազմազանության և

                        ջրային ռեսուրսների պահպանության բաժնի պետ

 

    Ա. Զարգարյան     - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                       կոմիտեի հարկային վարչարարության ռազմավարության և

                       պլանավորման վարչության պետի տեղակալ

 

    Ա. Գիլոյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի

                       տեղական ինքնակառավարման վարչության պետ

 

    Ֆ. Եգորյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                       պետական կոմիտեի հողաշինարարության և հողային

                       պետական տեսչության վարչության պետ

 

    Ս. Սրապյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                       բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչության

                       կոմունալ բաժնի պետ

 

    Ա. Բուդաղյան     - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

                       լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և

                       ներդրումային ծրագրերի վարչության ներդրումային

                       ծրագրերի բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.11.2008
N 926-Ա
Որոշում