/չեղյալ է համարվել 16.09.96 թիվ 141 որոշում/
i
/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 1995 թվականի թիվ 40
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բանկերի կողմից թանկարժեք մետաղներով, քարերով
և այլ արժեքներով գործառնություններ իրականացնելու
մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը թանկարժեք մետաղներով, քարերով և այլ արժեքներով (բացառությամբ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների), առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հատուկ արտոնագրման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացնել հետևյալ գործառնությունները.
ա) գնում.
բ) վաճառք.
գ) ի պահ ընդունում.
դ) գրավի ընդունում:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 21-ի թիվ 31 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման, գրանցման, արտոնագրման և գործունեության դադարեցման» կանոնակարգով նախատեսված մետաղական արտոնագիրը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին տրվում է թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով գործառնություններ իրականացնելու համար:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գործառնությունը բանկերը կարող են իրականացնել իրենց սեփական միջոցների 10 տոկոսի սահմաններում, եթե դրանք կապված են բանկերի ակտիվների կառավարման հետ:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված արժեքներով իրականացվող գործառնությունները, որոնք կապված չեն բանկի ակտիվների կառավարման հետ, ձևակերպվում են բանկի համապատասխան ֆոնդերով:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության` սույն որոշման ընդունման պահից 1 շաբաթվա ընթացքում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին մետաղական արտոնագիր տրամադրելու պայմանները:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ու վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչություններին` սույն որոշման ընդունման պահից մեկ շաբաթվա ընթացքում մշակել վերոհիշյալ գործառնությունների հաշվապահական հաշվառման հետ կապված մեթոդական ցուցումներ: