Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

11.10.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.11.2008  -ից մինչեւ   11.10.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 31.07.13 թիվ 281-Ն որոշում)

i

600.0579.071108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008348

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2008 թվականի N 579-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ կետի ե) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 345-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգում» (այսուհետև` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կարգի 2.13 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«2.13 Ծառայություններ մատուցողին աշխարհագրական սկզբունքով հատկացված համարից դեպի ԱրմենՏելի ցանց կատարվող տեղական զանգերի համար սահմանել մեկ րոպեի համար 7,5 դրամ սակագին (առանց ավելացված արժեքի հարկի), սկսած առաջին րոպեից: Ծառայություններ մատուցողին հատկացված «800 հատուկ ծառայության» հասանելիության կոդով համարներից դեպի ԱրմենՏելի ցանց զանգեր չեն կատարվում:».

2) Կարգը լրացնել 2.13.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«2.13.1 «800 հատուկ ծառայության» հասանելիության կոդով ձայնային ծառայությունները մատուցվում են Հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող առանձին ծառայությունների առավելագույն սակագների սահմանման մասին» N 530-Ն որոշման 1-ին կետով հաստատված «800 հատուկ ծառայության առավելագույն սակագներ» N 4 հավելվածով սահմանված սակագներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
29.10.2008
N 579-Ն
Որոշում