(ուժը կորցրել է 18.06.15 թիվ 599-Ն հրաման)
i
326.0056.110908
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 09 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32608263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
26 օգոստոսի 2008 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը և պայմանները»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարի
2008 թվականի օգոստոսի 26-ի
N 56-Ն հրամանի
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը (այսուհետ` կարգ) հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:
2. Սույն կարգի նպատակն է ապահովել վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորությունների ստեղծումը:
3. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում (այսուհետ` նախարարություն) վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով նախարարության ընդունած վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը:
4. Սույն կարգի գործողությունը տարածվում է նախարարության կողմից իրականացվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա:
Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:
5. Եթե որոշակի բնագավառներ կարգավորող առանձին /հատուկ/ օրենքով կամ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտով վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, դրանց հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման այլ կարգ է սահմանված, ապա գործում է այդ առանձին /հատուկ/ օրենքով սահմանված կարգը: Անհրաժեշտության դեպքում այդ կարգը կարող է լրացվել սույն կարգի այն դրույթներից բխող պահանջներով, որոնք բացակայում են առանձին /հատուկ/ օրենքով նախատեսված կարգում:
6. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում:
7. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության անունից վարչական վարույթ իրականացնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները կամ վերջինիս կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները:
8. Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից իրականացված վարչական վարույթի գործերով բողոքը բերվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողով, որը սույն կարգի 7-րդ. կետով ստեղծված հանձնաժողովների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից իրականացված վարչական վարույթի գործով հանդես է գալիս որպես վերադաս վարչական մարմին:
2. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են նախարարության կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ նախարարության նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:
10. Եթե նախարարությունն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումին և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին:
Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է նախարարության կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:
11. Նախարարությունը վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում է առանձին-առանձին հետևյալ խմբով`
ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.
բ) նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:
Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով նախարարություն բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ վարչական կամ` դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:
Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել նախարարություն` որպես վերադաս վարչական մարմին, ապա բողոքի վերաբերյալ նախարարության ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքում` համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են նախարարությունում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:
Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված նախարարության կնիքով:
12. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:
13. Որպես կանոն, գործերի համարակալումները և դրանց վարման գործառույթները նախարարությունում իրականացվում են կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:
Դրա անհնարինության դեպքում, մասնավորապես, եթե օրենքով նախարարությունը իրավասու է ընդունելու մեկից ավելի հարցերի կամ ոլորտների վերաբերյալ վարչական ակտեր և դրանցից յուրաքանչյուրի հետ կապված վարչական վարույթներով գործերը հարուցում են նախարարության տարբեր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, ապա այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի` ենթախմբերի բաժանելով:
Նախարարությունը որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթների վերաբերյալ խմբային գործերը (անձանց դիմումի հիման վրա կամ նախարարության նախաձեռնությամբ) ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, կարող է սահմանել գործերի համարակալման թվային կամ այբբենական պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ:
14. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են`
ա) նախարարության լրիվ անվանումը.
բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը.
գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.
դ) գործի հերթական համարը` արաբական թվերով:
Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը):
Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը`»Վարչական վարույթ գործ N-».
ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.
զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ, «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե նախարարությունն է վարույթ հարուցել, ապա` «Նախաձեռնության հիման վրա»):
Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելու համար:
Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:
Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):
15. Տվյալ վարչական գործով նախարարություն` որպես վերադաս վարչական մարմին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում` գործը վարող վարչական մարմինը` ներառյալ նախարարությունը, եթե վերջինս այդ գործով վարչական բողոք է քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունել, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է` «Բողոքարկվել է»:
Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում նախարարություն ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:
16. Եթե նախարարությունում բողոքարկման կամ դատական վարույթների (երբ բողոքի վերաբերյալ նախարարության ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է) ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած վարչական մարմին, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:
17. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում են առանձին, նաև` բողոքարկման վարույթն ավարտվելուց հետո:
18. Գործի վարույթն ավարտելուց հետո (սույն կարգի 14-րդ կետի վերջին պարբերություն) նախարարությունը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:
Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
19. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների):
20. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, ելնելով նպատակահարմարությունից կամ նախարարությունում սահմանված կարգից, կարող են կենտրոնացված կարգով պահվել նրա որևէ ստորաբաժանումում կամ առանձին` այն ստորաբաժանումներում, որոնք իրականացնում են դրանց հետ կապված գործառույթներ:
21. Ավարտված գործերը կարվում են և կնքվում նախարարության կնիքով:
Կարված մասում պետք է լինի նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի, իսկ առանձնացված ստորաբաժանումներում գործի վարման համար պատասխանատու ղեկավարի (այսուհետ` պաշտոնատար անձ) ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
22. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարվում են օրենքով սահմանված կարգով:
3. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Նախարարությունում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:
Հաշվի առնելով սույն կարգի 11-13-րդ կետերի պահանջները` նախարարությունը կարող է վարել առանձին գրանցամատյաններ` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կամ վարույթներն իրականացնող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:
24. Բացի սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերից` նախարարությունը առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին` նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:
25. Վարչական վարույթի վերաբերյալ հաշվառման գրանցամատյան (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին:
26. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են նախարարության լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործող խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի ու ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը):
Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:
27. Գրանցամատյանը կազմվում է, դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն N 1 ձևի:
Դիմումի հիման վրա և նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`
գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով
ա) N 1 աղյուսակում նշել դիմումի հիման վրա կամ նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.
բ) N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը նախարարությունում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.
գ) N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:
28. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները.
ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
բ) անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:
Եթե վարչական վարույթը հարուցվել է նախարարության նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.
գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական վարույթը հարուցվել է նախարարության նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ նախարարությունը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.
դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե նախարարության նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.
ե) դիմումի քննարկման կամ նախարարության նախաձեռնության արդյունքում նախարարության ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկելու տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:
29. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել նախարարությունը` որպես վերադաս վարչական մարմին:
30. N 2 աղյուսակը պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`
ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.
բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).
գ) բողոքի համառոտ շարադրանքը.
դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.
ե) բողոքի վերաբերյալ ընդունած վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
զ) բողոքի վերաբերյալ ընդունած վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկելու տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:
Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել նախարարությունը` որպես վերադաս վարչական մարմին, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:
31. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում` նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`
ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.
բ) հայցը ներկայացնողի կամ բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.
գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:
Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:
32. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը պարտադիր, բողոքի դեպքում նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում, նաև N 3 աղյուսակը լրացնելով:
Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:
Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել նախարարության` որպես վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2 և 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:
33. Գործերի հաշվառման գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա պաշտոնատար անձը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
Գրանցամատյանը կարվում է և կնքվում նախարարության կնիքով:
34. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
4. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Նախարարությունը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):
Ակտերի հաշվառման գրանցամատյանը կարող է վարվել` ելնելով այն հանգամանքից, թե ինչ սկզբունքներով են վարվում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (խմբավորված, ենթախմբերի բաժանված, համապատասխան պայմանանշանների, դրանց զուգորդությունների օգտագործմամբ, կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ և այլն):
Վարչական ակտերն ըստ այդմ կարող են հաշվառվել մեկից ավելի գրանցամատյաններում կամ միասնական գրանցամատյանում (գրանցամատյանները կազմվում են համաձայն N 2 ձևի):
36. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են տվյալ նախարարության լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:
Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:
37. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են նախարարության կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում, եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:
Հաշվառման ենթակա են նախարարության ընդունած` սույն կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`
ա) անձի դիմումի հիման վրա կամ նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ նախարարության ընդունած ակտը.
բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ նախարարության ընդունած վարչական ակտը, եթե, օրենքի համաձայն, տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.
գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքում դատական ակտի հիման վրա նախարարության ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն դատարանի կողմից նախարարության գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա տվյալ նախարարության ընդունած նոր վարչական ակտերը.
դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.
ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն նախարարության իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:
Ելնելով նպատակահարմարությունից` նախարարությունը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ` վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):
38. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտերի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`
ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ նախարարության նախաձեռնությունը.
բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.
գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.
դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.
ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների, կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.
զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.
է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:
39. Ելնելով անհրաժեշտությունից` նախարարությունը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:
40. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
41. Նախարարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառը, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:
42. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են նախարարությունում` սահմանված գործավարության կանոններին համապատասխան, և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:
Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման
Ձև 1
Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|NN |Դիմումն |Դիմողի |Դիմումի |Վարույթի |Նշում վարչական |
|ը/կ|ստանալու |(ակտի |հիման վրա |արդյունքում |ակտի մասին դիմողին |
| |(նախարարու-|հասցեա- |(նախարա- |ընդունված |(վարչական ակտի |
| |թյան |տիրոջ) |րության |վարչական ակտի |հասցեատիրոջը) |
| |նախաձեռնու-|անունը, |նախաձեռ- |տարեթիվը, |իրազեկելու եղանակի |
| |թյունը |հայրանունը,|նությամբ) |ամիսը, |(փոստով, առձեռն և |
| |դրսևորել |ազգանունը |հայցվող |ամսաթիվը, |այլն) և իրազեկելու|
| |ու) |(անվանումը)|(ներկա- |համարը և |տարեթվի, ամսվա, |
| |տարեթիվը, | |յացվող) |դրանով |ամսաթվի մասին |
| |ամիսը, | |պահանջի |ընդունված | |
| |ամսաթիվը | |համառոտ |որոշման | |
| | | |շարադրանքը|համառոտ | |
| | | | |շարադրանքը | |
|___|___________|___________|__________|______________|___________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________|___________|__________|______________|___________________|
._________________________________________________________________________.
Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|Բողոք |Բողոքը |Բողոքի |Բողոքը |Բողոքի |Նշում բողոք |
|բերելու|բերողի |համառոտ|քննարկող |վերաբերյալ ակտի |բերողին վարչական|
|տարեթի-|անունը, |շարա- |և դրա |ընդունման |ակտի մասին |
|վը, |հայրանունը, |դրանքը |վերաբերյալ|տարեթիվը, ամիսը,|իրազեկելու |
|ամիսը, |ազգանունը | |ըստ |ամսաթիվը, համարը|եղանակի (փոստով,|
|ամսա- |(անվանումը),| |էության |և այդ ակտով |առձեռն և այլն) |
|թիվը |նրա | |որոշում |ընդունված |և իրազեկելու |
| |կարգավիճակը | |ընդունող |որոշման համառոտ |տարեթվի, ամսվա |
| |(դիմող, | |վարչական |շարադրանքը |ամսաթվի մասին |
| |երրորդ անձ) | |մարմնի | | |
| | | |անվանումը | | |
|_______|____________|_______|__________|________________|________________|
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|_______|____________|_______|__________|________________|________________|
._________________________________________________________________________.
Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին
Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
| Հայցի քննությունը | Բողոքի քննությունը | Բողոքի քննությունը |
| դատարանում | գործը վերստին քննող | վճռաբեկ դատարանում |
| | դատարանում | |
|________________________|_______________________|________________________|
|Հայցը |Հայցը |Հայցի |Գործը |Բողոք |Բողոքի |Բողոքը |Բողոքը |Բողոքի |
|ներկա- |ներկա- |վերաբեր-|վարույթ|բերողի |վերա- |վարույթ|բերողի |վերա- |
|յաց- |յացնողի|յալ |ընդու- |անունը,|բերյալ |ընդու- |անունը,|բերյալ |
|նելու |անունը,|կայացված|նելու |հայրա- |կայաց- |նելու |հայրա- |կայացված|
|տարե- |հայրա- |դատական |տարե- |նունը, |ված |տարե- |նունը, |որոշման |
|թիվը, |նունը, |ակտի տա-|թիվը, |ազգա- |դատական|թիվը, |ազգա- |տարեթի- |
|ամիսը, |ազգա- |րեթիվը, |ամիսը, |նունը |ակտի |ամիսը, |նունը |վը, |
|ամսա- |նունը |ակտի |ամսա- |(անվա- |տարեթի-|ամսա- |(անվա- |ամիսը, |
|թիվը և |(անվա- |տարեթիվը|թիվը և |նումը),|վը, |թիվը և |նումը),|ամսաթիվը|
|հայցի |նումը) |ամիսը, |բողոքի |նրա |ամիսը, |բողոքի |նրա |և |
|համառոտ| |ամսաթիվը|համառոտ|դատավա-|ամսաթի-|համառոտ|դատավա-|համառոտ |
|շարա- | |և |շարա- |րական |վը և |շարա- |րական |շարա- |
|դրանքը | |համառոտ |դրանքը |կարգա- |համառոտ|դրանքը |կարգա- |դրանքը |
| | |շարա- | |վիճակը |շարա- | |վիճակը | |
| | |դրանքը | | |դրանքը | | | |
|_______|_______|________|_______|_______|_______|_______|_______|________|
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
|_______|_______|________|_______|_______|_______|_______|_______|________|
._________________________________________________________________________.
ՍԽԵՄԱ
Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման
Ձև 2
._________________________________________________________________________.
|N/|Վարչական|Վարչական|Վարչական|Վարչական|Վարչա- |Վարչական|Վարչական|Վարչական|
|N |վարույթ |ակտի ան-|ակտի |ակտի |կան |ակտի |ակտի |ակտի` |
|ը/|հարու- |վանումը/|հասցեա- |եզրա- |ակտին |ընդուն- |ընդուն- |ներառյալ|
|կ |ցելու |որոշում,|տիրոջ |փակիչ |կից |մանը |ման |ներդիր- |
| |հիմքը` |հրաման, |անունը, |մասի |ներդիր-|մասնակ- |համար |ների |
| |անձի |կարգադ- |հայրա- |/օրենքի |ների |ցած այլ |անհրա- |էջերի և |
| |դիմումը |րություն|նունը, |55-րդ |հավել- |վարչական|ժեշտ այլ|ակտի |
| |/բողոքը/|և |ազգա- |հոդվածի |վածնե- |մարմնի |վարչական|բաղկա- |
| |կամ |այլն/, |նունը |4-րդ |րի, այլ|/մարմին-|ակտերի |ցուցիչ |
| |վարչական|ընդուն- |/անվա- |մասի «զ»|փաստա- |ների/ |/թույլ- |մասը |
| |մարմնի |ման տա- |նումը/, |կետ/ |թղթերի |անվա- |տվու- |կազմող |
| |նախա- |րեթիվը, |հասցեն/ |համառոտ |անվա- |նումը |թյուն, |հավել- |
| |ձեռնու- |ամիսը, |գտնվելու|շարա- |նում- |/անվա- |համա- |վածների,|
| |թյունը |ամսաթիվը|վայրը/, |դրանքը |ները |նումնե- |ձայնու- |այլ |
| | |և |խմբային | |/դրանց |րը/ |թյուն և |փաստա- |
| | |համարը |չափա- | |ընդհա- |/օրենքի |այլն/ |թղթերի |
| | | |նիշներով| |նուր |52-րդ |անվա- |էջերի |
| | | |առանձ- | |թիվը/ |հոդված/ |նումները|ընդհա- |
| | | |նացվող | | | |/դրանց |նուր |
| | | |հասցեա- | | | |ընդհա- |թիվը |
| | | |տերերի | | | |նուր |/օրենքի |
| | | |դեպքում`| | | |թիվը/ |55-րդ |
| | | |խմբի | | | | |հոդվածի |
| | | |անվա- | | | | |3-րդ |
| | | |նումը | | | | |մաս/ |
|__|________|________|________|________|_______|________|________|________|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|__|________|________|________|________|_______|________|________|________|
._________________________________________________________________________.
Ձև 2-ի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1, 2, 3...) 100:
9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ, օրինակ, «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը` այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը: