Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱ ...

30.06.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.02.1995  -ից մինչեւ   30.06.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.00 թիվ 174 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 1995 թվականի թիվ 26

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող

բանկերի կողմից արժութային վերահսկողություն

իրականացնելու մասին

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը լիարժեք և պատշաճ մակարդակով չեն իրականացնում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժութային վերահսկողության գործակալի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Սահմանել, որ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում տեղեկանք` եռամսյակի ընթացքում արժութային վերահսկողության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման մասին» թիվ 29 որոշման համաձայն արտոնագրված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում արժութային գործարքների վերաբերյալ հաշվետվություն` N 1 ձևով (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման ու միջազգային և արժութային գործառնությունների վարչություններին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և լիազոր բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային վերահսկողության իրականացման կարգի նախագիծը:

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի

Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի կողմից իրականացվող

արժութային վերահսկողության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի կողմից իրականացվող արժութային վերահսկողության կանոնակարգը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 1992թ. հունվարի 4-ի թիվ 2 «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային գործառնությունների կարգավորման մասին» հրամանագրին, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենսդրական ակտերին համապատասխան:

1.2. Արժութային վերահսկողության նպատակն է` ապահովել արժութային օրենսդրությանը համապատասխան արտարժութային գործառնությունների /գործարքների/ իրականացումը:

 

1.3. Արժութային վերահսկողության հիմնական ուղղություններն են`

- գործող օրենսդրությանը արժութային գործառնությունների համապատասխանության ստուգումը,

- արտոնագրվող արժութային գործառնությունների համար անհրաժեշտ արտոնագրերի առկայության և տրված արտոնագրերին համապատասխանելիության ստուգումը,

- պետության հանդեպ ռեզիդենտների կողմից արտարժույթով պարտավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գծով պարտավորությունների կատարման ստուգումը,

- ընթացիկ արժութային և կապիտալի շարժի հետ կապված գործարքների օրինականության ստուգումը,

- արժութային գործառնությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արժույթով, դրանով արտահայտված արժեթղթերով ոչ ռեզիդենտների գործառնությունների /գործարքների/ հաշվառման և հաշվետվության լրիվության և ճշտության ստուգումը,

- դրամի և արտարժույթի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և արտահանման օրինականության ստուգումը:

1.4. Սույն կարգով նախատեսված արժութային վերահսկողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և արժութային գործառնություններ իրականացնող ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների վրա:

 

2. Արժութային վերահսկողության մարմինների

և գործակալների լիազորությունները

 

2.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ`

- վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կատարվող արժութային գործառնությունների /գործարքների/ նկատմամբ,

- անհրաժեշտության դեպքում ստուգում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների արժութային գործունեության օրինականությունը:

2.2. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են`

- իրականացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժութային գործառնությունների իրականացման նկատմամբ սահմանված պահանջների կատարումը,

- վերահսկողություն իրականացնել իրենց կողմից  սպասարկվող հաճախորդների արժութային գործառնությունների /գործարքների/ կատարման նկատմամբ:

2.3. Անօրինական գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը կտուգանվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ գործարքի 1% չափով:

Անօրինական գործարքներ պարբերաբար իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից տրված արտոնագրերը կճանաչվեն անվավեր:

2.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և լիազոր բանկերը իրավասու են ստուգել արժութային վերահսկողության իրականացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկատվություններ տվյալ հարցերի վերաբերյալ:

2.5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արժութային վերահսկողությունը իրականացնում է ըստ`

- Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային թղթակցային հաշիվների և դրանց շարժի վերաբերյալ ամենամսյա հաշվետվությունների /ձև N 29/ և արժութային վերահսկողության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին եռամսյակային գրավոր տեղեկատվությունների,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 16.05.94թ. N 29 որոշման համաձայն արժութային գործառնությունների իրականացման արտոնագիր ստացած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժութային  գործառնությունների եռամսյակային հաշվետվությունների /ձև N 1 կցվում է/,

- անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների արժութային գործունեության ստուգումների արդյունքների:

 

3. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից սպասարկվող

հաճախորդների նկատմամբ իրականացվող

արժութային վերահսկողությունը

 

3.1. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը իրենց կողմից սպասարկվող հաճախորդների նկատմամբ իրականացնում են`

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված կարգով պարտադիր պահանջների և արժութային գործարքների ապահովումը,

- հաճախորդների կողմից կատարվող արժութային գործառնությունների հսկումը:

3.2. Արտոնագրման ենթակա գործարքներ իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը իրենց կողմից սպասարկվող հաճախորդներից պարտավոր են պահանջել համապատասխան մարմնից տրված արտոնագիրը:

3.3. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են հսկել իրենց կողմից սպասարկվող հաճախորդների արժութային գործառնությունների ընթացքը և, անհրաժեշտության դեպքում, պահանջել տվյալ գործարքին վերաբերվող փաստաթղթերը:

3.4. Եթե արժութային գործարքները հակասում են Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնների Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են կասեցնել այդ գործարքների կատարումը:

 

4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ

ռեզիդենտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

 

4.1. Այն գործառնությունները, որոնք հակասում են սույն կանոնակարգի 3-րդ հոդվածում նշված դեպքերին, համարվում են անօրինական և այդ գործառնությունների մասնակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան:

4.2. Սույն կանոնակարգի պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտոնագրերը կճանաչվեն անվավեր:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԲ-ի վարչության 1995 թ. փետրվարի 17-ի

թիվ 26 որոշմամբ

 

              Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն     ձև  N 1

 

արժութային գործարքների վերաբերյալ

 

առ 01 __________ 199__թ.

 

--------------------------------------------------------------------

I N I      Ցուցանիշի       I Մնացորդ I  Մուտք  I   Ելք   I Մնացորդ I

I   I      անվանումը       I սկզբում I         I         I վերջում I

--------------------------------------------------------------------

I 1 I          2           I    3    I    4    I    5    I    6    I

--------------------------------------------------------------------

I 1 I հաշիվներ բանկերում   I         I         I         I         I

I   I այդ թվում`           I         I         I         I         I

I   I - դեպոզիտային        I         I         I         I         I

I   I   ա) ԱՄՆ-ի դոլար     I         I         I         I         I

I   I   բ) ռուս.ռուբլի     I         I         I         I         I

I   I   գ) այլ արտարժույթ  I         I         I         I         I

I   I - հաշվարկային        I         I         I         I         I

I   I   ա) ԱՄՆ-ի դոլար     I         I         I         I         I

I   I   բ) ռուս.ռուբլի     I         I         I         I         I

I   I   գ) այլ արտարժույթ  I         I         I         I         I

I   I - վարկային           I         I         I         I         I

I   I   ա) ԱՄՆ-ի դոլար     I         I         I         I         I

I   I   բ) ռուս.ռուբլի     I         I         I         I         I

I   I   գ) այլ արտարժույթ  I         I         I         I         I

I 2 I դրամարկղ             I         I         I         I         I

I   I   ա) ԱՄՆ-ի դոլար     I         I         I         I         I

I   I   բ) ռուս.ռուբլի     I         I         I         I         I

I   I   գ) այլ արտարժույթ  I         I         I         I         I

--------------------------------------------------------------------

 

Ղեկավար

 

Գլխ. հաշվապահ

 

      Կ.Տ.                              «___» __________ 1995թ.                

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
17.02.1995
N 26
Որոշում