Սեղմել Esc փակելու համար:
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՈՒՆԵՑՈ ...

12.03.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.09.2008  -ից մինչեւ   12.03.2013  -ը:
 

(ուժը կորցնելու է 12.03.13 թվականից` 27.12.12 թիվ 1673-Ն որոշում)

i

040.0953.260808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 953-Ն

 

i

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 14-րդ, 15-րդ ու 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 որոշման 2-րդ, 3-րդ ու 5-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 21-ի

N 953-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ` ՍԹԱ) նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու ընթացակարգը:

2. ՍԹԱ-ի նորմատիվների նախագծերը (այսուհետ` նախագիծ) մշակվում են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշման և այլ իրավական ակտերի համաձայն պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների և ֆիզիկական անձ չհանդիսացող անհատ ձեռներեցների (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) համար:

3. Տնտեսավարող սուբյեկտը նախագծերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ` նախարարություն)` արտանետումներ կատարելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով:

4. Նախագիծը ներկայացվում է թղթային տարբերակով (երեք օրինակից)` ուղեկցող նամակի հետ միասին, կամ էլեկտրոնային տարբերակով` այն տեղադրելով նախարարության ինտերնետային www.mnp.am կայքում` դրա մասին ծանուցելով նախարարության աշխատակազմի քարտուղարության [email protected] էլեկտրոնային հասցեով:

5. Թղթային տարբերակով ներկայացված նախագծի քննության համար սահմանվում է 30-օրյա, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագծի դեպքում` 15-օրյա ժամկետ` սույն կարգի 4-րդ կետում նշված կայքում նախագծի տեղադրման մասին ծանուցման օրվանից:

6. Նախարարությունը`

1) թղթային տարբերակով ներկայացված նախագիծը 3 օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագծի դեպքում` ծանուցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` [email protected] էլեկտրոնային հասցեով.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը թղթային տարբերակով ներկայացված նախագիծը 15 օրվա ընթացքում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագիծը 5 օրվա ընթացքում ուսումնասիրում և իր իրավասությունների սահմաններում նախարարություն է ներկայացնում եզրակացություն նախագծի վերաբերյալ: Եզրակացությունը կարող է տեղադրվել նաև www.mnp.am կայքի համապատասխան էջում:

7. Նախագծի քննությունն ավարտվելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի գրությամբ տնտեսավարող սուբյեկտին`

1) նախագծի վերաբերյալ դիտողությունների բացակայության դեպքում տրվում է թույլտվություն` 5 տարի ժամկետով.

2) նախագծի վերաբերյալ դիտողությունների առկայության դեպքում տեղեկացվում է ներկայացված նախագծում թերությունների վերացման անհրաժեշտության մասին: Տնտեսավարող սուբյեկտի կողմից 10-օրյա ժամկետում թերությունները չվերացվելու դեպքում թույլտվություն չի տրվում.

3) մերժում ստացած տնտեսավարող սուբյեկտը թույլտվություն ստանալու համար նախագիծը կրկին ներկայացնում է սույն կարգով սահմանված ընթացակարգով:

8. Թույլտվություն տալը մերժելը տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Թույլտվության ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ տնտեսավարող սուբյեկտն աղտոտման անշարժ աղբյուրների և աղտոտող նյութերի, ինչպես նաև ֆոնային աղտոտվածության մասով փոփոխությունների բացակայության դեպքում դիմում է նախարարություն` թույլտվությունը 5 տարով երկարաձգելու մասին խնդրանքով, իսկ փոփոխությունների առկայության դեպքում թույլտվություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը քննության է ներկայացնում նոր կամ լրամշակված նախագիծ` սույն կարգով սահմանված ընթացակարգով:

10. Թույլտվությունը կազմվում է մեկ օրինակից, որը տրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ դրա պատճենը պահվում է նախարարությունում: Թղթային տարբերակով ընդունված նախագծի մեկ օրինակը վերադարձվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ մյուսը պահվում է նախարարությունում: Էլեկտրոնային տարբերակով ընդունված նախագիծը պատճենահանվում է առանձին էլեկտրոնային կրիչի վրա և պահվում նախարարությունում:

11. Նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող օբյեկտների համար տնտեսավարող սուբյեկտներին թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 որոշման 5-րդ կետի համաձայն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2008
N 953-Ն
Որոշում