(ուժը կորցրել է 04.09.08 թիվ 1005-Ն որոշում)
i
040.0903.190808
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2008 թվականի N 903-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 247-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 247-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրության 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ» ենթակետով.
«ժէ) ըստ անհրաժեշտության ստեղծում է խորհուրդներ, հանձնաժողովներ և հանձնախմբեր»:
i
2. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչությունը, մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը, մաքսասակագնային կարգավորման վարչությունը, տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչությունը, մաքսային վերահսկողության վարչությունը, ռադիոկապի ծառայությունը, Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետը և ստեղծել մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչություն, մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն, մաքսային հսկողության վարչություն, ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչություն, նախաբացթողումային հսկողության վարչություն, ներքին դիտարկումների և հսկողության վարչություն և ուսումնական կենտրոն: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 7-ի
N 903-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի փետրվարի 20-ի
N 247-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչություն
Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն
Մաքսային հսկողության վարչություն
Ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչություն
Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն
Հետաքննության և իրավաբանական վարչություն
Հետբացթողումային հսկողության վարչություն
Նախաբացթողումային հսկողության վարչություն
Ներքին դիտարկումների և հսկողության վարչություն
Ֆինանսահաշվային վարչություն
Գործերի կառավարչություն
Քարտուղարություն
Ընդհանուր բաժին
Հատուկ բաժին Անձնակազմի կառավարման բաժին Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժին Քննչական բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ՈՒսումնական կենտրոն
II. Մաքսատներ և մաքսային կետեր
Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն
Արարատյան տարածաշրջանային մաքսատուն
Միջազգային ճանապարհային փոխադրումների մաքսատուն
«Զվարթնոց» մաքսատուն
Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն
- Մեղրու մաքսային կետ
Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն
- Բագրատաշենի մաքսային կետ
- Այրում-Ջիլիզայի մաքսային կետ
- Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ
Շիրակի տարածաշրջանային մաքսատուն
- Բավրայի մաքսային կետ
- «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն»: