(ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1066-Ա որոշում)
i
041.0525.210708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2008 թվականի N 525-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
i
1. Հաստատել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի հայկական
կողմի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Օ. Եսայան - Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության խորհրդական, վարչության պետի
պաշտոնակատար
Մ. Չիլինգարյան - ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության
վարչության պետ
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի ռազմավարության
և միջազգային հարաբերությունների վարչության պետ
Ա. Աբրահամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Նորեկյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրամիության և միջազգային տնտեսական
համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 10.11.08 թիվ 882-Ա, 12.03.09 թիվ 211-Ա որոշումներ)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հոկտեմբերի 14-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 497-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ