(ուժը կորցրել է 16.06.08 թիվ 41-Ն հրաման)
i
117.0005.070408
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 04 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11708112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հունվարի 2008 թվականի N 05-Ն
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի ու ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն և ի կատարումն ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 46 հրամանը:
3. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մարտի 23-ի «Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափի և տեխնիկական հսկողության իրականացման համար շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափի նորմատիվների հաստատման մասին» N 51-Ն հրամանի 1-ին կետը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2008 թ. հունվարի 14-ի
N 05-Ն հրամանով
ԿԱՐԳ
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի /այսուհետ Կարգի/ կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների /այդ թվում` կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների/ վրա:
2. Սույն Կարգը մշակվել է ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում` Շինարարության) աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ընթացքում անհրաժեշտ ծախսերի (բացառությամբ` մասնագիտական ուսումնասիրության և անհրաժեշտ փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռք բերման ծախսերի) հաշվարկման նորմերը նախատեսելու համար:
2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
3. Սույն Կարգում կիրառված են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով`
Ամսական միջինացված /կամ միջին/ աշխատավարձ` նախահաշվային փաստաթղթերում կիրառվող աշխատավարձի հաշվարկային /միջինացված/ ցուցանիշ,
Ինֆորմացիոն տեղեկագիր` ՀՀ քաղաքաշինության նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար (1 ամսվա կտրվածքով) հրատարակվող տեղեկատու-ձեռնարկ:
3. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
4. Սույն Կարգում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին` ՀՍՏ 211-2001, ՀՍՏ 199-2000, ՀՍՏ 234-2004, ՀՍՏ 188-99, ՀՍՏ 242-2005, հծՌկ1.02.01-85:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5. Սույն Կարգը սահմանում է առանձին շենքերի և շինությունների շինարարության արժեքի ձևավորման հիմնական դրույթները, կառուցվածքն ու ծախսերի հաշվարկը:
6. Շինարարական աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով`
Ա = Ծ + Շ + Հ (1)
որտեղ`
Ա` արժեքն է
Ծ` ծախսերն են
Շ` շահույթն է
Հ` հարկերն են:
7. Շինարարական աշխատանքների արժեքում ծախսերի կառուցվածքը` ելնելով շինարարական նորմերից, բաղկացած է.
Ծ=Ծու+Ծվ+Ծայլ (2)
որտեղ`
Ծ` շինարարական աշխատանքների արժեքում հաշվի առնված ծախսերն են
Ծու` ուղղակի ծախսեր
Ծվ` վերադիր ծախսեր
Ծայլ` այլ ծախսեր
1) ՈՒղղակի ծախսերին (Ծու) վերաբերում են այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ` այն է.
Ծու = Աշ+Ան+Ամեք (3)
որտեղ`
Աշ` արտադրական գործընթացում զբաղված աշխատողների /համապատասխան որակավորում ունեցող բանվորների և մեխանիզատորների/ աշխատավարձն է, այդ թվում` «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր վճարները.
Ան` նյութերի, պատրաստվածքների, կիսապատրաստուկների և կոնստրուկցիաների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և այլ նյութերի արժեքը, արտադրական գործընթացին անհրաժեշտ բնական ռեսուրսների ձեռքբերման և օգտագործման ծախսերը, ինչպես նաև բնապահպանական վճարները.
Ամեք` անմիջապես շինարարությանը մասնակցող մեքենաների, փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և շահագործման հետ կապված ծախսերն են /արժեքը/.
2) Վերադիր ծախսերին (Ծվ) վերաբերում են աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը` կառավարման ապարատի և գծային անձնակազմի /աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն/ վարձատրում, փոքրարժեք գույքի մաշվածություն, շենքերի և կառուցվածքների /ժամանակավոր և մշտական/ ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման ծախսեր /ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն/, օժանդակ /հիմնական կազմի մեջ չմտած/ բանվորների աշխատավարձ, սոցապահովման հատկացումներ և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ/.
3) Այլ ծախսերը (Ծայլ) հաշվի են առնում աշխատանքների վրա ազդող հատուկ (շինարարական հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության առանձնահատկությունները) պայմանները:
5. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
8. Ամփոփ նախահաշվում առանձին տողով ներկայացվող` շինարարության ընթացքում բացահայտված և պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերն անհրաժեշտ է հաշվարկել շինարարության ամբողջ նախահաշվային արժեքից:
Չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսվող հատկացումների սահմանային չափերը ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից` ըստ թիվ 1 աղյուսակի:
Աղյուսակ 1
._______________________________________________________________________.
| | Կառույցի տեսակը | Չնախատեսված աշխ-րի |
| | |ծախսերի տոկոսային /%/|
| | | չափաբաժինը` օբյեկտի |
| | |նախահաշվային արժեքից |
| | | հաշվարկվող |
| | | (նորակառույց/ |
| | | վերակառուցվող, |
| | | հիմնանորոգվող, |
| | | ամրացվող) |
|____|____________________________________________|_____________________|
|I. |Երկփուլ նախագծով` «Նախագիծ» և «Աշխատանքային| |
| | փաստաթղթեր» փուլերով նախագծվող օբյեկտներ | |
|____|____________________________________________|_____________________|
| |Հատուկ նախագծերով իրականացվող | |
|____|____________________________________________|_____________________|
|ա. |-լեռնահարստացման, գունավոր մետալուրգիայի և | 10 / 12 |
| |քիմիական արտադրության կազմակերպություններ, | |
| |հիդրոէլեկտրակայաններ, ատոմային | |
| |էլեկտրակայաններ, մետրոպոլիտեն, թունելներ, | |
| |խոշոր կամուրջներ, ինչպես նաև կամուրջներ | |
| |ե/բետոնյա թռիչքային շինվածքներով ավելի քան | |
| |80 մ երկար. և մետաղական թռիչքային | |
| |շինվածքներով ավելի քան 100 մ երկար., | |
| |արտառոց` տեխնիկապես բարդ լուծումներով շենքեր| |
| |և շինություններ | |
|____|____________________________________________|_____________________|
|բ. |- մետալուրգիայի և քիմիական գործարաններ, | 7/ 8 |
| |նավթարտադրության, գազարտադրության | |
| |/հարստացման/ գործարաններ, մանրէաբանական | |
| |արտադրության կազմակերպություններ, մելիորատիվ| |
| |շինարարության օբյեկտներ, ծովային | |
| |հիդրոտեխնիկական կառույցներ | |
|____|____________________________________________|_____________________|
|գ. |- արտադրական և գյուղատնտեսական բնույթի այլ | 5/ 6 |
| |կազմակերպությունների շենքեր ու | |
| |շինություններ, տրանսպորտի և կապի, | |
| |հասարակական նշանակության շենքեր ու | |
| |շինություններ /բացի բնակելի շենքերից/ | |
|____|____________________________________________|_____________________|
|դ. |- բնակելի շենքեր | 3/ 4 |
| |Տիպային և կրկնակի կիրառման /հատուկ/ | |
| |նախագծերով իրականացվող շինարարության | |
| |օբյեկտներ | |
|____|____________________________________________|_____________________|
|ե. |- հասարակական նշանակության շենքեր և | 2/ 3 |
| |շինություններ, բնակելի շենքեր | |
|____|____________________________________________|_____________________|
|զ. |-արտադրական նշանակության օբյեկտներ | 3/ 4 |
|____|____________________________________________|_____________________|
|II. |Մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով նախագծվող| |
| |օբյեկտներ | |
|____|____________________________________________|_____________________|
| |Տիպային և կրկնակի կիրառման նախագծերով | |
| |իրականացվող | |
|____|____________________________________________|_____________________|
|ա. |- արտադրական շենքեր և շինություններ, ինչպես| 3/ 4 |
| |նաև նոր /հատուկ/ նախագծերով իրականացվող | |
| |բնակելի շենքեր | |
| |Հատուկ նախագծերով իրականացվող | |
|____|____________________________________________|_____________________|
|բ. |- հասարակական շենքեր և շինություններ | 5/ 6 |
| |Տիպային և կրկնվող նախագծերով իրականացվող | |
|____|____________________________________________|_____________________|
|գ. |- հասարակական շենքեր և շինություններ, | 2/ 3 |
| |բնակելի շենքեր | |
|____|____________________________________________|_____________________|
|դ. |- արտադրական այն օբյեկտների համար, որոնք չեն| 3-5 / 3-6 |
| |նախատեսվել սույն աղյուսակի I-ին կետի ա/ | |
| |ենթակետի | |
| |10/12 %-ին կիրառվում է 0.5 գործակիցը /բայց | |
| |ոչ պակաս, քան 3% շինարարության կամ | |
| |հիմնանորոգման նախահաշվային արժեքից/ | |
|____|____________________________________________|_____________________|
|III.|Հատուկ նշանակության օբյեկտներ` | 6/7 |
| |պաշտպանական և ռազմական նշանակության շենքեր | |
| |և շինություններ /ՀՀ կառ. որ. 21.12.1998 N | |
| |812/ | |
|____|____________________________________________|_____________________|
|IV. |ՀՀ Նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության | 5/6 |
| |աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքեր,| |
| |շինություններ /ՀՀ կառ. որ. 26.01.2006 | |
| |N 63-Ն/ | |
._______________________________________________________________________.
9. Կապալի պայմանագրով նախատեսված և Կապալառուին նախապես տրամադրվող չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար անհրաժեշտ գումարը սահմանվում է թիվ 1 աղյուսակում նշված նորմատիվի 50 տոկոսի չափով:
10. Կապալառուին նախապես տրամադրվող` չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար անհրաժեշտ միջոցներն օգտագործվում են Կապալառուի կողմից, իր իսկ նախաձեռնությամբ շինարարության կազմակերպման ընթացքում աշխատանքների կատարման ձևի /ուղիների/ փոփոխման, մեխանիզմների, աշխատանքային գծագրերում նախատեսված առանձին շինարարական կոնստրուկցիաների և նյութերի` այլ կոնստրուկցիաներով և նյութերով փոխարինման անհրաժեշտությունից ելնելով:
11. Թիվ 1 աղյուսակում սահմանված նորմատիվի մնացած 50 տոկոսի չափով` որպես չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար Պատվիրատուի կողմից Կապալառուին տրամադրվող պահուստային միջոցները ենթակա են վճարման` վերջինիս կողմից հիմնավորող փաստաթղթերի /կատարողական ակտերի, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող անձերի եզրակացությունների առկայության/ ներկայացման դեպքում:
12. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցները մնացած 50 տոկոսի չափով կարող են տրամադրվել աշխատանքային փաստաթղթերում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական լուծումների փոփոխման /արդիականացման/, նախահաշվային արժեքի ճշգրտման, նախագծանախահաշվային փաստաթղթերում տեղ գտած սխալների ուղղման, լրացուցիչ ծախսերի փոխհատուցման, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման արժեքների փոփոխման հետ կապված ծախսերի անհրաժեշտությամբ:
13. Սույն Կարգով սահմանված դեպքերում` Կապալառուի կողմից չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար նախատեսվող չօգտագործված գումարները (այդ թվում` պահուստային միջոցները) ենթակա են վերաբաշխման մինչև ընթացիկ տարվա ավարտը և/կամ վերադարձման պետական բյուջե:
6. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ
14. Աշխատավարձը հաշվարկվում է`
Աշ = Տ x Դ x Գ (4.1) *
որտեղ`
Աշ` աշխատավարձի չափն է
Տ` աշխատատարությունը մարդ/ժամ /որոշվում է ըստ աշխատանքի ծավալի չափի և միավոր աշխատաժամի համար սահմանված նորմի/
Դ` 1 ժամվա դրույքն է /որոշվում է միջինացված /կամ միջին Ամիջ / ամսական աշխատավարձի և ամսական աշխատաժամի նորմի /173.1/ հարաբերակցությամբ/
Դ= Ամիջ / 173.1
Գ` սոցապահովման հատկացումների գործակիցն է:
15. Աշխատավարձը հաշվարկվում է նաև գործակիցների կիրառման մեթոդով`
1984 թ. գների նկատմամբ
Աշ = Ամիջ x Գսոց x (81.7 x 1.325) (4.2) *
Գսոց` սոցապահովման հատկացումների գործակիցն է (1 + % / 100)
81.7` 1984 թ. նորմերով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափ
1.325` 1984 թ. գնացուցակներով /ԵՐԵՐ/ ընդունված գործակից` նվազագույն ամսական աշխատավարձից միջին ամսական աշխատավարձի անցման:
----------------------
* (4.1) և (4.2) բանաձևերը համազոր են և կարող են կիրառվել` ըստ ընտրության:
16. Աշխատավարձի միջինացված ցուցանիշը հաշվարկվում է.
1) Միջինացված /կամ միջին/ ամսական աշխատավարձի չափն ընդունվում է ՀՀ Կառավարության կողմից լիազորված մարմնի որոշմամբ /ՀՀ կառավարության 20.02.03թ. N 156-Ն որոշում /:
Միջին ամսական աշխատավարձը /Ամիջ/ հաշվարկվում է 28.11.2006 թ. թիվ ՀՕ-200-Ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում ամրագրված` տվյալ պահին գործող /20000 դրամ/ և նախկին /15000 դրամ/ նվազագույն ամսական աշխատավարձերի հարաբերակցությամբ ստացված /1.333/ գործակցի միջոցով:
Ամիջ կայուն ցուցանիշ չէ և միտում ունի պարբերաբար փոփոխվելու` սահմանվող նվազագույն և վիճակագրական տվյալներում գրանցվող /այդ թվում` մեկ ամսվա կտրվածքով/ աշխատավարձերի ցուցանիշների տատանումների հետ մեկտեղ:
Հաշվի առնելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկագրի 2006 թվականին ոլորտում արձանագրված միջին ամսական աշխատավարձի տվյալը /89,974 հազ.դրամ/` միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով.
Ամիջ = (Ա նվազ2: Ա նվազ1) x Ա 06միջ = (20 000: 15 000) x 89974 = 1.333 x 89 974= 120 000 դրամ (4)
որտեղ`
Ա նվազ1` նախկինում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը
Ա նվազ2` ներկայումս գործող նվազագույն աշխատավարձի չափը.
Միջին ամսական աշխատավարձի չափը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հավելավճարներ և արձակուրդի /կամ վերջնահաշվարկի/ համար նախատեսվող ծախսեր:
Միջին ամսական աշխատավարձի չափը հետագայում նախատեսվում է հաշվարկել ՀՀ վիճակագրական ծառայության կողմից արձանագրվող սպառողական գների ինդեքսի միջոցով:
2) Արձակուրդի համար նախատեսվող գումարը հաշվարկվում է ամբողջ աշխատավարձի 8%-ի չափով, կամ էլ վերջինիս նկատմամբ կիրառվում է 1.08 գործակիցը:
7. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ
17. Նյութերի արժեքը հաշվարկվում է,
Ան = (Ն1xԳն1+Ն2xԳն2+...... + ՆոxԳնո) x1.05x Գտրանսպ x1.02 (5)
որտեղ`
Ան` նյութերի արժեքն է
Ն1, Ն2, Նո` նյութերի ծախսն է նախահաշվային գործող նորմերով
Գն1, Գն2, Գնո` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքները ընդունվում են նախահաշվային հաշվարկների կազմման ժամանակ` գործող գներով: Գործող գների հիմք է ծառայում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագիրը, իսկ տվյալների բացակայության դեպքում` շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը,
1.05 - այլ նյութերի քանակը հաշվի առնող գործակից
1.02 - փաթեթավորման - պահեստավորման ծախսեր:
18. Տրանսպորտային ծախսերի գործակիցը Գտրանսպ հաշվարկվում է նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից, ելնելով շինարարության պայմաններից (շինարարության վայրից, ներկրվող նյութերից ու դրանց տեղափոխման հեռավորությունից):
Տրանսպորտային ծախսերի հաշվարկը կատարվում է թիվ 2 աղյուսակում նշված գործակիցների կիրառմամբ:
Աղյուսակ 2
.____________________________________________.
|Հ/հ | ՀՀ մարզը, որտեղ |Գտրանսպ % |
| | իրականացվում է | |
| | շինարարությունը | |
|____|____________________________|__________|
| 1 |Երևան | 5.72 |
| 2 |Արմավիրի մարզ | 6.15 |
| 3 |Արարատի մարզ | 7.00 |
| 4 |Արագածոտնի մարզ | 6.79 |
| 5 | Կոտայքի մարզ | 6.57 |
| 6 |Գեղարքունիքի մարզ | 8.98 |
| 7 |Վայոց ձորի մարզ | 7.61 |
| 8 |Լոռու մարզ | 8.93 |
| 9 |Շիրակի մարզ | 8.80 |
| 10 |Սյունիքի մարզ | 12.9 |
| 11 |Տավուշի մարզ | 13.20 |
.____________________________________________.
8. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ
19. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է.
Ամեք = (Ժ1xԱ1+Ժ2xԱ2.....ԺոԱո)x1.03 (6)
որտեղ`
Ամեք` մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է
Ժ1,Ժ2, Ժո` մեքենաների աշխատանքի ժամանակն է
Ա1, Ա2, Աո` 1 մեքենա/ժամի արժեքն է (ընդունվում է շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպության հաշվարկային գներով)
1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից:
20. Մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի (1984թ. գների նկատմամբ) անցման գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
(0.208 x Գահ + 0.144 x ԳՊԲ +0.286 xԳԱՇ + 0.321x Գէն)
K մեք.շահ = ---------------------------------------------------- (7)
0.959
որտեղ`
Գահ` ամորտիզացիոն հատկացումների վերահաշվարկման գործակից, ընդունվում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմնի որոշմամբ /ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարություն/
ԳՊԲ` պահեստամասերի արժեքի փոփոխման գործակից, ընդունվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված տվյալների կամ նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից կատարված հաշվարկների հիման վրա
Գէն` էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակիցն է
Գէն = 0.8 Գդիզ.վառ + 0.2 Գէլ.էներգ (8)
որի 80%-ը կազմում է դիզ.վառելիքի արժեքի փոփոխությունը և որոշվում է
Ավ x1.18
Գդիզ.վառ = ----------- (9)
0.08
Ավ` 1 կգ վառելիքի արժեքն է գործող գներով
0.08` 1 կգ վառելիքի արժեքն է 1984թ. գների մակարդակով
1.18` 1 լիտրից 1 կգ-ի անցման գործակիցը
20%-ը կազմում է էլեկտրաէներգիայի արժեքի փոփոխությունը և որոշվում է
Աէներգ
Գէլ.էներգ = --------- (10)
0.0325
Աէներգ` 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է` գործող գներով
0.0325` 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է 1984 թ. գների մակարդակով
ԳԱՇ` աշխատավարձի անցման գործակիցն է /1984 թվի դրությամբ/:
Վերոհիշյալ գործակիցների հաշվարկային արժեքները բերված են ստորև` թիվ 3 աղյուսակում:
Աղյուսակ 3
.__________________________________________________________.
|Հ/հ | Համապատասխան հատկացումներ | Շահագործման ծախսերից|
| | |կազմող բաժնեմասի չափը|
|____|_______________________________|_____________________|
|1 |ամորտիզացիա | 0.208 |
|____|_______________________________|_____________________|
|2 |պահեստամասեր | 0.144 |
|____|_______________________________|_____________________|
|3 |աշխատավարձ | 0.286 |
|____|_______________________________|_____________________|
|4 |վառելանյութ, | 0.321 |
| |էլեկտրաէներգիա, քսայուղեր | |
| |ԸՆԴԱՄԵՆԸ` | 0.959 |
| |բաժնեմասերի գումարը | |
.__________________________________________________________.
9. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
21. Վերադիր ծախսերը (ԾՎ) հաշվարկվում են ուղղակի ծախսերի արժեքից`
Ծու x 13.3%
Ծվ = -------------- (11)
100%
Ծու` ուղղակի ծախսեր
13.3%` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ուղղակի ծախսերից մասհանվող տոկոսաչափն է:
10. ՇԱՀՈՒՅԹԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ
Շահույթը (Շ) հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից`
(Ծու + Ծվ)x11%
Շ = ------------------- (12)
100 %
Ծու` ուղղակի ծախսեր
Ծվ` վերադիր ծախսեր:
ՀՀ կառավարության 06.02.92 թ. թիվ 87 որոշմամբ շինարարության համար սահմանված 10% շահութաբերությունն ապահովելու պարագայում` շահույթը կկազմի ուղղակի և վերադիր ծախսերի գումարի 11 %-ը (111%: 11% = 10%):
11. ԱՅԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
Այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով.
Ծայլ= Ծժկ +Ծկլ+ Ծլր (13)
որտեղ`
Ծայլ` այլ ծախսեր
Ծժկ` ժամանակավոր, կենցաղային նշանակության /շարժական կամ հավաքովի/ շենքերի և շինությունների, պահեստների, ժամանակավոր ինժեներական ցանցերի /էլեկտրաէներգիա, ջուր, մոտեցնող ճանապարհներ և հարթություններ և այլն/ իրական ծախսերն ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմերով
/21.08.2001թ., թիվ 69 հրաման/
Ծկլ` շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության լրացուցիչ ծախսերը ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմերով
/21.08.2001թ., թիվ 68 հրաման/
Ծլր` շինարարության առանձնահատուկ պայմանները հաշվի առնող այլ լրացուցիչ ծախսերն են, որոնք անհրաժեշտ են ՀՀ կառավարության (ՀՀ կառավարման մարմնի) կողմից վերջինիս համար նախատեսվող արտոնությունները հաշվի առնելու համար:
12. ՀԱՐԿԵՐ
22. ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. ՆԵՂՎԱԾՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ
23. Գործող /շահագործվող/ օբյեկտներում` նեղվածքի պայմաններում շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար նախատեսվող ծախսերը հաշվարկվում են ժՀժՀ-85 ժողովածուի մեջ ներառված համապատասխան գործակցի միջոցով:
24. Քաղաքի խիտ կառուցապատված մասում նեղվածքի պայմաններում իրականացվող շինարարությունը առանձնանում է.
1) գոյություն ունեցող ճյուղավորված ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղափոխման և/կամ փոխարինման,
2) նեղվածքի պայմաններում կամ անմիջապես շինհրապարակում նյութերի /կոնստրուկցիաների/ պահեստավորման,
3) անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շինարարության կազմակերպման նախագծով /ՇԿՆ/ նախատեսված վերամբարձ կռունկի /սլաքի պտույտի/ սահմանափակ գործողությունների համար լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ:
14. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ /ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ/ ԱՐԺԵՔՆԵՐ
25. Պետական պատվիրատվությամբ իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` ըստ 4 աղյուսակի:
Աղյուսակ 4
.__________________________________________________________.
| |Օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի | Մասհանվող |
| | մշակման աշխատանքների արժեքը /մլն դրամ/ | տոկոսաչափը |
| | | /մատուցվող |
| | | ծառայության |
| | | ծախսերը, %/ |
|___|________________________________________|_____________|
| 1 | 0.1-ից մինչև 0.5 ներառյալ | 12 |
|___|________________________________________|_____________|
| 2 | 0.5-ից ավելի մինչև 1.0 ներառյալ | 11 |
|___|________________________________________|_____________|
| 3 | 1.0-ից ավելի մինչև 5.0 ներառյալ | 10 |
|___|________________________________________|_____________|
| 4 | 5.0-ից ավելի մինչև 10.0 ներառյալ | 9 |
|___|________________________________________|_____________|
| 5 | 10.0-ից ավելի մինչև 15.0 ներառյալ | 8 |
|___|________________________________________|_____________|
| 6 | 15.0-ից ավելի մինչև 20.0 ներառյալ | 7 |
|___|________________________________________|_____________|
| 7 | 20.0-ից ավելի մինչև 30.0 ներառյալ | 6 |
|___|________________________________________|_____________|
| 8 | 30.0-ից ավելի մինչև 50.0 ներառյալ | 5 |
|___|________________________________________|_____________|
| 9 | 50.0-ից ավելի մինչև 100.0 ներառյալ | 3.5 |
|___|________________________________________|_____________|
|10 | 100.0 -ից ավելի |պայմանագրային|
|___|________________________________________|_____________|
|11 |Վերոհիշյալ /կողմնորոշիչ/ նորմերը | |
| |սահմանված են նախագծանախահաշվային | |
| |փաստաթղթերի ամբողջական ծավալի համար: | |
| |Նախագծանախահաշվային փաստաթղթերի կրկնակի | |
| |փորձաքննության անհրաժեշտությամբ | |
| |թելադրված ծառայության ծախսերը /արժեքը/ | |
| |հաշվարկում են օբյեկտի | |
| |նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման | |
| |աշխատանքների արժեքից` K=0.2 գործակցի | |
| |կիրառմամբ: | |
| |Նկուղային հարկերի վերազինման, ինչպես | |
| |նաև ցոկոլային և այլ տարածքների | |
| |նախագծերի փորձաքննության արժեքը | |
| |պայմանագրային է: | |
.__________________________________________________________.
15. ՓՈՔՐ ԾԱՎԱԼԻ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ
Աղյուսակ 5
.__________________________________________________________.
| | Կատարվող աշխատանքների ծավալը |Նախահաշվային արժեքից|
| | |մասհանվող տոկոսաչափը|
| | | /%/ |
|__|__________________________________|____________________|
|1 | 1-ից մինչև 25 մլն դրամ ներառյալ | 2 |
|2 | 25-ից ավելի մինչև 50 մլն դրամ | 1,5 |
| | ներառյալ | |
|3 | 50-ից ավելի մինչև 100 մլն դրամ | 1 |
| | ներառյալ | |
.__________________________________________________________.
16. ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԳՈՅԱՑԱԾ /ՈՉ ԸՆԹԱՑԻԿ/ ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
Աղյուսակ 6
.___________________________________________________.
|Աշխատանքների անվանումը |Նախահաշվային արժեքից |
| |մասհանվող տոկոսաչափը /%/|
|__________________________|________________________|
|Շինմոնտաժային աշխատանքների| |
|ավարտից հետո գոյացած աղբի | 0,15 |
|տեղափոխում | |
.___________________________________________________.
17. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
Պետական պատվիրատվությամբ իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող /արտոնագրված/ անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից /ՀՀ քաղաքաշինության նախարարի 23.03.05թ. թիվ 51-Ն հրաման/ և հաշվարկվում օբյեկտի նախահաշվային արժեքից` ըստ 7 աղյուսակում նշված տոկոսաչափի:
Աղյուսակ 7
.________________________________________________________________.
|Հ/հ| Օբյեկտի նախահաշվային | Նախահաշվային արժեքից |
| | արժեքը /մլն դրամ/ | մասհանվող տոկոսաչափը /%/|
|___|__________________________________|_________________________|
| | մինչև 50.0 ներառյալ | 2 |
|___|__________________________________|_________________________|
| | 50-ից ավելի մինչև 100 ներառյալ | 1.8 |
|___|__________________________________|_________________________|
| | 100-ից ավելի մինչև 300 ներառյալ | 1.5 |
|___|__________________________________|_________________________|
| | 300-ից ավելի մինչև 500 ներառյալ | 1.3 |
|___|__________________________________|_________________________|
| | 500-ից ավելի մինչև 800 ներառյալ | 1.2 |
|___|__________________________________|_________________________|
| | 800-ից ավելի մինչև 1000 ներառյալ| 1.1 |
|___|__________________________________|_________________________|
| |1000-ից ավելի | 1.0 |
.________________________________________________________________.
18. ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
26. Հեղինակային հսկողության ծառայությունն իրականացվում է շինարարության ամբողջ ընթացքում` կատարվող աշխատանքների հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանությունն ապահովելու նպատակով:
27. Մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախահաշվային արժեքից` ըստ 8 աղյուսակում տրված տոկոսաչափի:
Աղյուսակ 8
.____________________________________________________________.
|Շինարարության տեսակը | Նախահաշվային արժեքից |
| | մասհանվող տոկոսաչափը /%/|
|__________________________________|_________________________|
|Արտադրական նշանակության օբյեկտներ | 0.4 |
|__________________________________|_________________________|
|Բնակարանային և քաղաքացիական | |
|նշանակության օբյեկտներ | 0.6 |
.____________________________________________________________.
19. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐ
Նախագծային աշխատանքների արժեքի որոշումն իրականացվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված նորմերի:
Շինարարական աշխատանքների արժեքի նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն 1.1 հավելվածի:
Հավելված 1.1
Նախահաշիվ
___ Շինարարական աշխատանքների արժեքի
.__________________________________________________________________
|NN |Հիմնա-|Աշխա-|Չափման |1 |Այդ թվում`
|ը/կ|վորում|տանք-|միավորը |միավորի |______________________________
| | |ների | |ընդհա- |Աշխատավարձը |Մեխ-ի |
| | |անվա-| |նուր | |շահագործման |
| | |նումը| |արժեքը | |արժեքը |
| | | | |հազ. |______________|______________|
| | | | |դրամ |ըստ |գործող|ըստ |գործող|
| | | | | |նորմերի|գներով|նորմերի|գներով|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
|___|______|_____|_________|________|_______|______|_______|______|
.__________________________________________________________________
_____________________________________________________.
Այդ թվում` |Ընդհա-|Նյութերի|
_____________________________________|նուր |արժեքը |
|Նյութերի ծախսը և արժեքը 1 միավորի |արժեքը|հազ. |
| |հազ. |դրամ |
|____________________________________|դրամ | |
|անվա- | չափման |քանակ |արժեք |ընդհա-| | |
|նում | միավոր | | |նուր | | |
| | | | |արժեք | | |
|______|________|______|______|______|______|________|
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
|______|________|______|______|______|______|________|
|______|________|______|______|______|______|________|
|______|________|______|______|______|______|________|
|______|________|______|______|______|______|________|
|______|________|______|______|______|______|________|
|______|________|______|______|______|______|________|
|______|________|______|______|______|______|________|
|______|________|______|______|______|______|________|
|______|________|______|______|______|______|________|
_____________________________________________________.
ԿԱԶՄԵՑ`
ՍՏՈՒԳԵՑ`