(ուժը կորցրել է 03.08.99 թիվ 492 որոշում)
i
040.0269.040598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 1998 թվականի թիվ 269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 437 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայ-իրանական կապերի կոորդինացման կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 437 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
հանձնաժողովի կազմում Գ. Պողպատյան, Հ. Քոչինյանի և Ռ. Ենգիբարյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար Ա. Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զաքարյանին և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետ Մ. Մակարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 4-ից: