ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
1993 թվականի հունվարի 22-ի` Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին Կոնվենցիայի մասնակից պետությունները,
պայմանավորվեցին նշված Կոնվենցիայում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. 1-ին հոդվածի 2-րդ կետը «դատախազությանը» բառից հետո, ստորակետով, լրացնել «ներքին գործերի մարմինները» բառերով (այնուհետև` ինչպես տեքստում):
2. 5-րդ և 6-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Սույն Կոնվենցիան կատարելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության իրավասու մարմինները միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական, տարածքային և մյուս մարմինների միջոցով, եթե միայն սույն Կոնվենցիայով հաղորդակցության այլ կարգ չի սահմանված: Պայմանավորվող Կողմերը սահմանում են իրենց կենտրոնական, տարածքային և մյուս մարմինների ցանկը, որոնք լիազորված են իրականացնելու անմիջական հաղորդակցություն, ինչի մասին ծանուցում են ավանդապահին:
ՀՈԴՎԱԾ 6. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Պայմանավորվող Կողմերը միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որոնք նախատեսված են հարցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ, այդ թվում` փաստաթղթերի կազմման և փոխանցման, զննման, խուզարկության, առգրավման, իրեղեն ապացույցների փոխանցման, փորձաքննության անցկացման, Կողմերի, երրորդ անձանց, կասկածյալների, մեղադրյալների, տուժողների, վկաների, փորձագետների հարցաքննության, անձանց հետախուզման, քրեական հետապնդում իրականացնելու, քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար անձանց հանձնման, քաղաքացիական գործերով դատավճիռների և քաղաքացիական հայցի մասով դատական որոշումների, կատարողական մակագրությունների ճանաչման և կատարման, ինչպես նաև փաստաթղթերի հանձնման միջոցով»:
3.7-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում.
«կասկածյալների» բառից հետո ավելացնել «մեղադրյալների» բառը,
«նրանց անվանումը և գտնվելու վայրը» բառերը փոխարինել «նրանց անվանումը, իրավաբանական հասցեն և/կամ գտնվելու վայրը» բառերով:
4. Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն Հոդվածի 1-ին կետում նշված անձանց, որոնք բնակվում են մի Պայմանավորվող Կողմի տարածքում` մյուս Պայմանավորվող Կողմի արդարադատության հիմնարկ ներկայանալու մասին կանչը, չպետք է պարունակի չներկայանալու դեպքում հարկադրանքի միջոցներ կիրառելու սպառնալիք»:
5. Կոնվենցիայի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, խնդրանքի դեպքում, առանց թարգմանության և անվճար, միմյանց փոխանցել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայությունները` անմիջականորեն Պայմանավորվող կողմերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջոցով` քաղաքացիներին ծանուցելով փաստաթղթերի փոխանցման մասին:
2. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, խնդրանքի դեպքում, առանց թարգմանության և անվճար, միմյանց փոխանցել կրթության, աշխատանքային ստաժի մասին և հարցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիների և նրա տարածքում բնակվող այլ անձանց անձնական կամ գույքային իրավունքներին և շահերին վերաբերող այլ փաստաթղթերը»:
6. 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության նախադասությամբ.
«Փաստաթղթերը Պայմանավորվող կողմերի պետական լեզուներով կատարելու դեպքում, դրանց կցվում են ռուսերենով հաստատված թարգմանությունները»:
7. 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 19. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼԸ
Իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է լրիվ կամ մասնակիորեն մերժվել, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը մերժելու դեպքում, հարցող Պայմանավորվող Կողմը անհապաղ ծանուցվում է մերժման պատճառների մասին»:
8. Կոնվենցիան լրացնել հետևյալ բովանդակության 22.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 22.1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՆԴՐԱՆՔԸ
Պայմանավորվող կողմերից որևէ մեկի դատախազն իրավունք ունի դիմել մյուս Պայմանավորվող կողմի դատախազին` խնդրելով հարցող Պայմանավորվող կողմի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության վերաբերյալ դատարանում գործ հարուցելու մասին, այդպիսի գործերի քննությանը մասնակցելու մասին կամ վերադաս ատյանի դատարանին վճռաբեկ կամ մասնավոր բողոք, ինչպես նաև այդպիսի գործերով դատական որոշումների նկատմամբ հսկողական կարգով բողոք բերելու մասին»:
9. 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 32. ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
1. Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` երեխաներին պահելու առնչությամբ ծնողների պարտականությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք մշտական համատեղ բնակության վայր ունեն, իսկ ծնողների և երեխաների մշտական համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում, նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում երեխան:
Ալիմենտային պարտավորությունների նկատմամբ հայցվորի պահանջով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում մշտապես բնակվում է երեխան:
2. Չափահաս երեխաների ալիմենտային պարտավորությունները ծնողների օգտին, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների ալիմենտային պարտավորությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են համատեղ բնակության վայր: Համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում, այդպիսի պարտավորությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում հայցվորը:
3. Ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ենթակա է կիրառման:
4. Երեխաների դաստիարակության հետ կապված գործերով դատարանի որոշումների կատարումն իրականացվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում բնակվում է երեխան:
5. Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս ալիմենտի բռնագանձման գործերով պատասխանողի հետախուզման համար, երբ հիմքեր կան ենթադրելու, որ պատասխանողը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և դատարանի կողմից որոշում է ընդունվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»:
10. Կոնվենցիայի 4-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ԲԱԺԻՆ 4
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ
11. Կոնվենցիայի 4-րդ բաժնի 3-րդ մասի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մաս 3.
ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»:
12. 58-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանձնման մասին պահանջը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) Հարցում անող և հարցվող հիմնարկների անվանումը,
բ) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և հարցում անող Պայմանավորվող Կողմի օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը հանցագործություն է համարվում` նշելով այդ օրենքով նախատեսված պատժաչափը,
գ) այն անձի ազգանունը, անունը, հայրանունը, որը ենթակա է հանձնման, նրա ծննդյան տարին, քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը, հնարավորության դեպքում, արտաքին նկարագրությունը, լուսանկարը, մատնահետքերը և նրա անձի մասին այլ տեղեկություններ,
դ) տվյալներ հանցագործությամբ պատճառված վնասի չափի մասին»:
13. 60-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 60. ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼԸ
Հանձնման մասին պահանջն ստանալուն պես, հարցվող Պայմանավորվող Կողմն անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձի հետախուզման և կալանքի վերցնելու ուղղությամբ, որի հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել»:
14. Կոնվենցիան լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1 և 61.2 հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 61.1. ԱՆՁԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԻ ՍՏԱՑՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերը, հանձնարարությամբ, անձի հետախուզում են իրականացնում նախքան նրա հանձնման մասին պահանջի ստանալը, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այդ անձը կարող է գտնվել հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում:
2. Հետախուզում իրականացնելու մասին հանձնարարությունը կազմվում է 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պետք է պարունակի հետախուզվող անձի հնարավորին չափ լրիվ նկարագրությունը` ցանկացած այլ տեղեկատվությանը զուգահեռ, որը հնարավորություն կտա պարզելու նրա գտնվելու վայրը, նրան կալանքի վերցնելու մասին խնդրանքը` նշելով այն մասին, որ այդ անձի հանձնման մասին պահանջը կներկայացվի:
3. Հետախուզում իրականացնելու մասին հանձնարարությանը կցվում է իրավասու մարմնի` կալանքի վերցնելու մասին որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը, պատժի չկրած մասի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև լուսանկարը և ձեռքի մատնահետքերը (եթե այդպիսիք կան):
4. Հետախուզվող անձի կալանքի վերցնելու մասին կամ հետախուզման այլ արդյունքների մասին անհապաղ տեղեկացվում է հարցող Պայմանավորվող կողմին:
ՀՈԴՎԱԾ 61.2. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Սույն Կոնվենցիայի 60-րդ, 61-րդ և 61-րդ հոդվածների դրույթներին համապատասխան կալանքի վերցված անձի կալանքի տակ պահելու ժամանակը, նրան հանձնելու դեպքում, հաշվառվում է կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետի մեջ, որը նախատեսված է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որին այդ անձը հանձնվել է»:
15. 62-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 62. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒՄԸ
1. 61-րդ հոդվածի 1-ին կետի և 61-րդ հոդվածի համաձայն, կալանքի վերցված անձը պետք է ազատ արձակվի, եթե հարցող Պայմանավորվող կողմից ստացվի տվյալ անձի ազատման անհրաժեշտության մասին ծանուցում, կամ, 58-րդ հոդվածով նախատեսված հանձնման մասին պահանջը` դրան կից բոլոր փաստաթղթերով, հարցվող Պայմանավորվող կողմի կողմից չստացվի կալանքի վերցնելու օրվանից քառասուն օրվա ընթացքում:
2. 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ձերբակալված անձը պետք է ազատ արձակվի, եթե 61-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան, նրան կալանքի վերցնելու մասին միջնորդությունը չստացվի այն ժամկետի ընթացքում, որն օրենսդրությամբ նախատեսված է ձերբակալման համար»:
16. Կոնվենցիան լրացնել հետևյալ բովանդակության 67.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 67.1. ԿՐԿՆԱԿԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼԸ
59-րդ հոդվածի 2-րդ կետին, 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին և 67-րդ հոդվածին համապատասխան, անձի ազատումը արգելք չի հանդիսանում նրան երկրորդ անգամ ձերբակալելու և կալանքի վերցնելու, հետագայում հանձնման մասին պահանջի ստացման դեպքում` պահանջվող անձին հանձնելու նպատակով»:
17. 70-րդ հոդվածի 1-ին կետում «մյուս Պայմանավորվող կողմին հանձնված» բառերից հետո ավելացնել «կամ ժամանակավոր փոխանցված» բառերը:
18. 71-րդ հոդվածում «հանձնման հետ կապված» բառերից հետո, ավելացնել «կամ ժամանակավոր փոխանցված բառերը:
19. Կոնվենցիան լրացնել հետևյալ բովանդակության 76.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 76.1. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու, հանցագործությունը կրկին անգամ կատարելու և պայմանական դատապարտման, դատավճռի կատարումը հետաձգելու կամ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված պարտականությունների խախտման փաստերը պարզելու մասին հարցերը լուծելիս, Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կարող են ճանաչել և հաշվի առնել այն դատավճիռները, որոնք արձակվել են նախկին ԽՍՀ Միության և նրա կազմի մեջ մտած Միութենական Հանրապետությունների դատարանների (տրիբունալների), ինչպես նաև Պայմանավորվող կողմերի դատարանների կողմից»:
20. Կոնվենցիան լրացնել հետևյալ բովանդակության 78.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 78.1. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԿԱՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԱՆՁԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄԸ
1. Որպես վկա կամ տուժող, այն անձին հարցաքննելու անհրաժեշտության դեպքում, որը կալանքի տակ է գտնվում կամ ազատազրկման ձևով պատիժ է կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ինչպես նաև նրա մասնակցությամբ այլ քննչական գործողություն կատարելու համար, այդ անձը` անկախ նրա քաղաքացիության, շահագրգիռ Պայմանավորվող կողմի հիմնավորված խնդրանքով, հարցվող Պայմանավորվող Կողմի գլխավոր դատախազի (դատախազի) որոշմամբ, կարող է ժամանակավոր փոխանցվել` նրան կալանքի տակ պահելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի ժամանակավոր փոխանցման մասին խնդրանքը կազմվում է 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պետք է նաև պարունակի նշում այն ժամկետի վերաբերյալ, որի ընթացքում պահանջվում է այդ անձի ներկայությունը հարցում անող Պայմանավորվող կողմում:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի ժամանակավոր փոխանցում չի կատարվում.
ա) եթե չի ստացվել նրա համաձայնությունն այդպիսի փոխանցման մասին,
բ) հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում նախաքննությանը կամ դատաքննությանը նրա ներկա գտնվելու անհրաժեշտության դեպքում,
գ) եթե այդպիսի փոխանցումը կհանգեցնի այդ անձին կալանքի տակ պահելու կամ ազատազրկման ձևով նրա կողմից պատիժը կրելու սահմանված ժամկետների խախտման:
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի վրա տարածվում են 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքները:
21. Կոնվենցիայի 80-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 80. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ
Հանձնման և քրեական հետապնդման հարցերով հաղորդակցությունն իրականացվում է Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազների (դատախազների) կողմից:
Դատավարական և դատախազի (դատարանի) սանկցիա պահանջող այլ գործողությունների կատարման հարցերով հաղորդակցությունը իրականացվում է դատախազական մարմինների կողմից` Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազների (դատախազների) կողմից սահմանված կարգով»:
Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վերոհիշյալ Կոնվենցիայի 83-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Սույն Արձանագրությանը, նրա ուժի մեջ մտնելուց հետո, բոլոր Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, կարող են միանալ այլ պետություններ` այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած, ավանդապահի կողմից այդպիսի միացման վերաբերյալ համաձայնության մասին վերջին հաղորդումը ստանալուց 30 օր անցնելուց հետո:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի մարտի 28-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության:
* Հայաստանի Հանրապետությունը Արձանագրությունը ստորագրել է վերապահումով. «Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Արձանագրության 8-րդ կետով նախատեսված Կոնվենցիայի 221 հոդվածի նորմի պահանջները կատարել այնքանով, որքանով դրանք չեն հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»:
** Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հունիսի 9-ից: