(ուժը կորցրել է 20.01.99 թիվ 30 որոշում)
i
041.0208.270498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 1998 թվականի թիվ 208
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 416 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջետային միջոցների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքները հաստատելու մասին» թիվ 416 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը` որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգի կառուցվածքը լրացնել «Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության տարածքային բաժիններ» բառերով: