(ուժը կորցրել է 05.04.2018 ՆՀ-230-Ա հրամանագիր)
i
030.0157.130608
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեղծել Հանրային խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով:
2. Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել հանձնախումբ` համաձայն հավելվածի:
3. Հանձնախմբին` եռամսյա ժամկետում`
1) ձևավորել աշխատանքային խմբեր ընդդիմության և իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ` ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը Հանրային խորհրդի կազմավորման գործընթացին.
2) հաշվի առնելով առկա մոտեցումները` Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնել Հանրային խորհրդի կազմի և կանոնադրության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Գառնիկ ԻՍԱՂՈՒԼՅԱՆԻՆ և Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական` Սևակ ԼԱԼԱՅԱՆԻՆ` ապահովել հանձնախմբի բնականոն գործունեությունը:
13 հունիսի 2008 թվականի
ՆՀ-157-Ա
Հավելված
ՀՀ Նախագահի
2008 թվականի հունիսի 13-ի
ՆՀ-157-Ա հրամանագրի
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄ
Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ
ժողովրդական արտիստ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի նախագահ
(համաձայնությամբ)
Էմիլ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս (համաձայնությամբ)
Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հովհաննես ԶԱՆԱԶԱՆՅԱՆ «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ
(համաձայնությամբ)
Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Հայաստանի գրողների միության նախագահության
անդամ (համաձայնությամբ)
Սերգեյ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս (համաձայնությամբ)
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության
նախագահ (համաձայնությամբ)
Թովմաս ՊՈՂՈՍՅԱՆ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ
վաստակավոր արտիստ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Արշակ ՍԱԴՈՅԱՆ «Ազգային ժողովրդավարների դաշինք»
կուսակցության նախագահ (համաձայնությամբ)
Յուրի ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս (համաձայնությամբ)
Սոս ՍԱՐԳՍՅԱՆ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր,
«Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար
(համաձայնությամբ)
Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովրդավարական կուսակցության
վարչության նախագահ (համաձայնությամբ):