/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
i
/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 1995 թվականի թիվ 109
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից
թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով բանկային
գործառնություններ իրականացնելու մասին
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» , «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» , «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 24-ի թիվ 40 որոշման դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և արտարժութային գործառնություններ իրականացնելու գլխավոր արտոնագիր ունեցող բանկերին թույլատրվում է թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով իրականացնել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված գործառնություններ:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 21-ի թիվ 31 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման, գրանցման, արտոնագրման և գործունեության դադարեցման» կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 3.11 կետից հանել «դ» ենթակետը.
բ) 3.11 կետի վերջին պարբերությունից հանել «մետաղական» բառը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղներով, քարերով և այլ արժեքներով գործառնություններ իրականացնելու մասին» թիվ 40 որոշման 2-րդ կետը:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանն ու միջազգային և արժութային գործառնությունների վարչությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի համար թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների տնօրինման նորմատիվի սահմանման մասին» որոշման նախագիծը:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների ու հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին ուղարկել մեթոդական նյութեր` միջազգային բանկային պրակտիկայում ընդունված գործառնությունների և դրանց հաշվապահական ձևակերպումների մասին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 19-ի
թիվ 109 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերի կողմից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով (հետագայում` ձուլակտորներ) գործառնություններ իրականացնելու արտոնագրման պայմանները և արտոնագրման ենթակա գործառնությունների տեսակները:
1.2 Թանկարժեք մետաղների ձուլակտորներով բանկային
գործառնությունների արտոնագրման կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի վրա (հետագայում` բանկեր):
1.3 Բանկերը սույն կարգով արտոնագրվող գործառնությունները (հետագայում` մետաղական գործառնություն) կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Ձուլակտորների արտահանման և ներմուծման հետ կապված գործառնությունները իրականացվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
II. ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1 Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով
գործառնությունների արտոնագիր (հետագայում` մետաղական արտոնագիր) (ձև
2.1) ստացած բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են ձուլակտորներով իրականացնել հետևյալ գործառնությունները.
- գնում,
- վաճառք,
- գրավադրում,
- տեղաբաշխում որպես դեպոզիտ,
- ի պահ ընդունում:
2.2 Մետաղական արտոնագիր ունեցող բանկերը կարող են իրենց ակտիվներում մուտքագրված թանկարժեք մետաղներով (ոչ ստանդարտացված) աֆինաժային գործարաններում պատվիրել ձուլակտորներ: Այդ գործառնությունը նրանք կարող են կատարել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ մետաղական արտոնագիր ունեցող այլ բանկերի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձուլակտորներ պատվիրելու դեպքում բանկերը պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետությունից թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի փոխադրման, առաքման և արտահանման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
III. ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3.1 Մետաղական գործառնությունների արտոնագիրը տրվում է 5 տարի
ժամկետով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից
ներկայացված պահանջներին բավարարող և արտարժութային գործառնությունների գլխավոր արտոնագիր ունեցող բանկերին:
3.2 Մետաղական արտոնագիր ստանալու համար բանկերը պարտավոր են
բավարարել հետևյալ պահանջները.
- մետաղական արտոնագրի անհրաժեշտության հիմնավորում, որում պետք է նշված լինեն տեղեկություններ բանկում առկա թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի քանակության, նրանց ձեռք բերման հնարավորության, հետագայում դրանք բարձր իրացվելի ակտիվների վերածման և ձուլակտորներով նախատեսվող գործառնությունների իրականացման մասին,
- ձուլակտորներով բանկային գործառնությունների իրականացման իմացություն,
- ձուլակտորների պահպանման և տեղափոխման կանոնների իմացություն և դրանց իրագործման պայմանների ապահովում:
3.3 Մետաղական արտոնագիր տրամադրելու համար հիմք են հանդիսանում
բանկի վերջին 6 ամսվա գործունեության ֆինանսական ցուցանիշները, այդ թվում շահույթով աշխատելու պայմանը, որի վերաբերյալ համապատասխան եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունը:
3.4 Մետաղական արտոնագիր տրամադրելու համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվում է միանվագ վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-պատիկ աշխատավարձի չափով:
3.5 Բանկերը մետաղական արտոնագիր ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում դիմում (ձև 3.5), որը քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Դիմումը մերժվելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը այդ մասին գրավոր հայտնում է դիմորդ բանկին` նշելով մերժման պատճառները:
3.6 Մետաղական արտոնագիր ստանալու դիմումը ՀՀ կենտրոնական
բանկի կողմից մերժելու դեպքում, բանկը արտոնագրման համար կարող է կրկին
դիմել ՀՀ կենտրոնական բանկ մերժումից վեց ամիս հետո, իսկ մետաղական
արտոնագրի անվավեր ճանաչելու դեպքում` երեք տարի անց:
3.7 Արտոնագրի ժամկետը լրանալուց հետո մետաղական գործառնություններ իրականացնելու ցանկության դեպքում մետաղական արտոնագիր ունեցող բանկը
արտոնագրի ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ պարտավոր է դիմել ՀՀ
կենտրոնական բանկ` վերաարտոնագրման համար:
3.8 Բանկի վերակազմավորման կամ լուծարման դեպքում տրված արտոնագիրը կորցնում է իր ուժը:
3.9 Մետաղական արտոնագիր ունեցող բանկերը մինչև հաջորդ ամսվա 5-ը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում «050 հաշվեկշռային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն» (ձև 3.9):
IV. ԲԱՆԿԵՐԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
4.1 Բանկերին տրամադրված մետաղական արտոնագրով թույլատրված գործառնությունների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
4.2 Բանկին տրված մետաղական արտոնագիրը կարող է անվավեր
ճանաչվել հետևյալ դեպքերում.
-արտոնագիր ստանալուց հետո դրանով նախատեսվող գործառնությունները մեկ տարվա ընթացքում չիրականացնելու,
- արտոնագրով չնախատեսված գործառնություններ իրականացնելու,
-ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, պահանջվող տեղեկանքների կամ բանկի գործունեությանը վերաբերվող տեղեկատվության կրկնվող ուշացումների և դրանցում անարժանահավատ տվյալներ ներկայացնելու դեպքում:
4.3 Բանկի գործունեության կամ արտոնագրի դադարեցման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը այդ մասին գրավոր տեղյակ է պահում տվյալ բանկին և սույն որոշումը հրապարակում է մամուլում:
4.4 Արտոնագրման ձևերը հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր և պատրաստվում են տպագրման եղանակով:
Արտոնագրերի պատրաստումը, հաշվառումը ու պահպանումը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
яяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяя