(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)
i
030.0020.230498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 17-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի մասին» ՆՀ-722 հրամանագրի 1-ին կետի, որոշում եմ.
i
1. Հաստատել հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի հետևյալ նոր կազմը.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար հանձնաժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ
Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչ
Ղուկաս Ուլիխանյան - Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Արա Կետիկյան - Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
(կազմը փոփ. 12.07.99 թիվ ՆՀ-335 հրամանագիր)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի նախագահի մասին» ՆՀ-794 հրամանագիրը:
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Երևան
23 ապրիլի 1998թվ.
ՆՀ-20