Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2011  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

124.0003.280408

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        04            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12408140

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

21 մարտի 2008 թվականի N 03-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը ու նպատակ ունենալով կանոնակարգել և միասնականացնել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված` ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքների տրամադրումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

 

       Համաձայնեցված է                         Հավելված

    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի            ՀՀ կառավարությանն առընթեր

    նախարարության հետ                       հարկային պետական

                                            ծառայության պետի

    3 ապրիլի 2008 թ.                        21 մարտի 2008 թ.

    N 241-Ա                                 N 03-Ն հրամանի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

i

Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին

Certificate on taxes paid by non-resident in the Republic of Armenia

 

1. ՀՀ ԿԱ ՊԵԿ _______________________________ հարկային տեսչությունը`

The Tax Inspectorate of the State Tax Service of Armenia

 

հաստատում է _______________________________________________________

certifies that

____________________________________________________________ կողմից.

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը և ազգանունը, որի շահույթից (եկամտից) վճարվել է հարկը / name of corporate person or name and surname of natural person, whose income was taxed)

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի (եկամտահարկի) վճարման փաստը ____________________________________________ ժամանակահատվածի համար,

Has paid the income (profit) tax in the Republic of Armenia for the period of

 

գումարով`      ___________________________________________________, որից

in the amount  (գումարը թվերով և տառերով / in figures and letters) including

 

___________________ դրամ _________________________

(գումար, արտարժույթ) վճարվել է համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի

AMD paid in accordance with Law of the Republic of

Armenia On Profit Tax

 

__________________ դրամ վճարվել է համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի

AMD paid in accordance with Law of the Republic of

Armenia On Income Tax

 

______________ դրամ վճարվել է համաձայն կրկնակի հարկման մասին Համաձայնագրի`

AMD paid in accordance with Double Taxation Treaty

 

կնքված Հայաստանի Հանրապետության և ________________________ միջև, between the Republic of Armenia and (պետության անվանումը/name of the country)

 

հաշվարկված`     ______________________     նկատմամբ _______ դրույքաչափով:

calculated from (եկամտի տեսակը/kind of income) at rate of (տոկոս/percent)

 

1.2. Օգտվելով _____________________________________________________

By using the tax incentives (արտոնությունների տեսակը / type of incentives)

արտոնություններից _______________________________ ժամանակահատվածում

for the period of

 

չի վճարել շահութահարկ (եկամտահարկ) գումարով ___________________ դրամ:

the following tax amout was not paid:

__________________________________________________________________

 

2. Առկայության դեպքում` ոչ ռեզիդենտ (իրավաբանական, ֆիզիկական) անձի իդենտիֆիկացման կոդը (համարը) ռեզիդենտության երկրում` __________________:

If available, the identification code of non-resident (both corporate or natural person) in the country of its(his) tax residency.

__________________________________________________________________

 

3. Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի գրասենյակի գտնվելու վայրը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի բնակվելու վայրը ռեզիդենտության երկրում` ____ ______________________________________________________________________:

Location of the foreign corporate personԺs office or natural personԺs domicile within the country of its(his) tax residency

__________________________________________________________________

 

4. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ ոչ ռեզիդենտի մշտական ներկայացուցչության լրիվ անվանումը` ___________ ______________________________________________________________________:

Full name of Armenian tax resident which withheld the tax (tax agent), or of permanent establishment of the non-resident.

__________________________________________________________________

 

5. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ ոչ ռեզիդենտի մշտական ներկայացուցչության ՀՎՀՀ-ն և գրանցման հասցեն

______________________________________________________________________

__________________________________________________________________:

TaxpayerԺs ID and legal address of Armenian resident which withheld the tax (tax agent), or of permanent establishment of the non-resident.

__________________________________________________________________

 

Կ. Տ. (Seal)

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչության պետ`

Head of Tax Inspectorate of the State Tax Service / / -----------

____ _______________ 20___ թ.

 

(տեղեկանքը փոփ. 23.03.11 թիվ 665-Ն հրաման)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ (ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ, ԵԿԱՄՏԱՀԱՐԿ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) ստանալու համար հարկ վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա կողմից լիազորված անձը գրավոր դիմում է հարկը պահած հարկային գործակալի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչություն: Հարկային գործակալի բացակայության դեպքում, երբ հարկը ոչ ռեզիդենտը վճարել է ինքնուրույն, հայտարարագրի հիման վրա, դիմումը ներկայացվում է Կենտրոնական գանձապետարանի հաշվառման հարկային տեսչություն:

(1-ին կետը փոփ. 23.03.11 թիվ 665-Ն հրաման)

2. Դիմումը ամրագրվում է դիմողի (պաշտոնատար անձի) ստորագրությամբ և առկայության դեպքում կնիքով` նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:

3. Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի`

- լրիվ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը,

- ռեզիդենտության պետությունը, առկայության դեպքում իդենտիֆիկացման կոդը (համարը) ռեզիդենտության երկրում,

- եկամտի ստացման աղբյուրը` եկամուտ վճարողի անվանումը (անունը), հասցեն,

- ժամանակահատվածը, որի համար տրվում է տեղեկանքը:

4. Դիմումին կցվում են նաև այն փաստաթղթերի պատճենները, որոնք հավաստում են ոչ ռեզիդենտին հաշվարկված և վճարած եկամտի, ոչ ռեզիդենտից պահված հարկի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված լինելու հանգամանքը, մասնավորապես`

ա) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, գնման ակտեր, կատարողական ակտեր, աշխատավարձի հաշվարկային տեղեկագրեր և այլն).

բ) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը (բանկային փոխանցում, կանխիկ վճարում, հաշվանցում կամ այլ եղանակով վճարում) հաստատող փաստաթղթերը (վճարային հանձնարարագրեր, դրամարկղի ելքի օրդերներ, փոխադարձ ակտեր և այլն).

գ) ոչ ռեզիդենտի եկամուտներից հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հաստատող փաստաթղթերը (հարկի գումարը ոչ ռեզիդենտի կողմից ինքնուրույն հաշվարկելու և վճարելու դեպքում).

դ) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հաստատող փաստաթղթերը:

i

5. Կենտրոնական գանձապետարանի հաշվառման հարկային տեսչությունը (կամ հարկային տեսչությունը), ուսումնասիրելով դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց 10 օրվա ընթացքում դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:

Տեղեկանքի տրամադրումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ`

ա) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտներից կատարվել է հարկի վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (այդ թվում` հարկային գործակալի միջոցով), ընդ որում` սույն կարգի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ տեղեկանքի տրամադրումը մերժելու համար, եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված այլ փաստաթղթերը բավարար են եզրակացնելու, որ կատարվել է հարկի պահում եկամտի վճարման աղբյուրի մոտ.

բ) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտներից կատարվել է հարկի պահում (գանձում) հարկային գործակալների կողմից (այսինքն` երբ հարկը պահվել (գանձվել) է ոչ թե անմիջականորեն ոչ ռեզիդենտին վճարվող եկամտից, այլ հարկային գործակալի ֆինանսական միջոցներից):

(5-րդ կետը փոփ. 23.03.11 թիվ 665-Ն հրաման)

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
21.03.2008
N 03-Ն
Հրաման