(ուժը կորցրել է 30.06.00 թիվ 174 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 1994 թվականի թիվ 95
Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բանկային
գործառնություններ իրականացնելու արտոնագրումը ժամանակավորապես
դադարեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Մինչև ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բանկային գործառնություններ իրականացնելու համար արտոնագրման նոր կարգի հաստատումը, սույն որոշման ընդունման պահից ժամանակավորապես (մինչև 1995 թվականի հունվարի 1-ը) դադարեցնել հայտերի ընդունումը և նշված կազմակերպությունների արտոնագրումը:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության ս.թ. նոյեմբերի 1-ի թիվ 94 որոշման հիման վրա ստեղծված հանձնաժողովին` 1994 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 1995 թվականի հունվարի 1-ը կազմակերպել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արտոնագրված ֆինանսավարկային կազմակերպությունների` գրավատների և ապահովագրական ընկերությունների վերաարտոնագրման աշխատանքները` հատուկ ուշադրություն դարձնելով այդ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին և գործադիր ղեկավարների ու գլխավոր հաշվապահների մասնագիտական համապատասխանելիությանը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկային գործառնություններ իրականացնելու համար արտոնագրված գրավատներին ու ապահովագրական ընկերություններին` մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն` իրենց գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար (հաշվետվության ձևերը կցվում են):
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության վրա: