Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱ ...

30.06.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.09.1994  -ից մինչեւ   30.06.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.00 թիվ 174 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 84

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության

արդյունավետ իրականացման լրացուցիչ միջոցառումների մասին

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության աշխատանքների արդյունավետության բարձրացման և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողական ֆունկցիաների իրականացման արդյունքում գանձված տուգանքների 10 տոկոսի չափով յուրաքանչյուր եռամսյակ շահույթից լրացուցիչ հատկացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդին:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների լրացուցիչ պարգևատրումն իրականացնել ամեն ամիս` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
26.09.1994
N 84
Որոշում