Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱ ...

27.08.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.09.2009  -ից մինչեւ   27.08.2010  -ը:
 
(ուժը կորցրել է 30.06.10 թիվ 130-Ն որոշում)

i

604.0001.310108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        01            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60408035

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

21 հունվարի 2008 թվականի N 01-Ն

i

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 1) և հայտարարագրի ձևը (հավելված 2):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Հավելված 1

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի

2008 թվականի հունվարի 21-ի

թիվ 01-Ն որոշման

ԿԱՐԳ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման կամ միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման կամ միաձուլման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

i

3. Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահից: Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված համակենտրոնացման մասնակիցներ են համարվում ակտիվներ կամ փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի ակտիվները կամ փայաբաժինը ձեռք է բերվում:

(3-րդ կետը փոփ. 07.08.09 թիվ 74-Ն որոշում)

4. Օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված համակենտրոնացման մասնակիցների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` այդ միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսվարող սուբյեկտները:

5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն համակենտրոնացման հայտարարագիր, որը ներառում է համակենտրոնացման ձևը և յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:

6. Համակենտրոնացման հայտարարագրում (այսուհետ` հայտարարագիր), որպես կից ներկայացվող տեղեկատվություն ներառվող` համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտների գործունեության ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները կազմվում են հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:

7. Յուրաքանչյուր համակենտրոնացման հայտարարագրման համար համակենտրոնացման մասնակիցների կողմից ներկայացվում է մեկ հայտարարագիր, որը ստորագրվում է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) կողմից` նշելով ստորագրողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրման ամիսը, ամսաթիվը, տարին:

8. Հայտարարագիրը լրացվում է տպագրական եղանակով կամ գրիչով (թանաքով):

9. Հայտարարագրում ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում (ներառյալ` դրան կից ներկայացված փաստաթղթերում) իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

10. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

11. Հայտարարագիրը ներկայացված և դրա հիման վրա վարչական վարույթը հարուցված է համարվում հայտարարագիրը Հանձնաժողովում ստանալու օրվանից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

12. Հանձնաժողովը, օրենքով սահմանված ժամկետում, ընդունում է տվյալ համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:

13. Այն դեպքում, երբ պարզվում է, որ համակենտրոնացումը ենթակա չէ հայտարարագրման կամ օրենքով նախատեսված մյուս դեպքերում Հանձնաժողովը սահմանված կարգով հետ է վերադարձնում ներկայացված հայտարարագիրը:

14. Հանձնաժողովն ընդունում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու մասին որոշում, եթե`

1) համակենտրոնացումը հանգեցնում է մենաշնորհ կամ գերիշխող դիրքի` բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի.

2) հայտարարագրում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացվել են ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ.

3) հայտարարագրվող համակենտրոնացումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Օրենքի և սույն կարգի պահանջներին:

Հավելված 2

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի

2008 թվականի հունվարի 21-ի

թիվ 01-Ն որոշման

ՁԵՎ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ

1. Համակենտրոնացման ձևը. _________________________________________

համակենտրոնացման ձևը (միացում, միաձուլում, ակտիվների

կամ փայաբաժնի ձեռքբերում (նշելով տոկոսը))

2. Համակենտրոնացման մասնակիցները.

1) ________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը) և

կազմակերպական-իրավական ձևը)

_______________________________________________________________________

         (համակենտրոնացման մասնակցի բնակվելու (գտնվելու) վայրը)

_______________________________________________________________________

            (համակենտրոնացման մասնակցի գործունեության վայրը)

2) ________________________________________________________________

3. Համակենտրոնացման մասնակիցների կողմից նախորդ տարվա` 20___ թվականի ընթացքում իրացված ապրանքների ծավալներն ըստ տեսականու (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

1) _______________________________________________ կողմից իրացվել է`

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը))

ա. ___________________ ________________ _______________ դրամ արժեքով.

(ապրանքի անվանումը) (ապրանքի ծավալը  (ապրանքի ծավալը

                           բնեղեն            արժեքային

                           արտահայտությամբ)  արտահայտությամբ)

բ. ___________________ ________________  _______________ դրամ արժեքով.

(ապրանքի անվանումը) (ապրանքի ծավալը  (ապրանքի ծավալը

                           բնեղեն            արժեքային

                           արտահայտությամբ)  արտահայտությամբ)

2) ________________________________________________ կողմից իրացվել է`

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը))

ա. ___________________ ________________ _______________ դրամ արժեքով.

(ապրանքի անվանումը) (ապրանքի ծավալը  (ապրանքի ծավալը

                           բնեղեն            արժեքային

                           արտահայտությամբ)  արտահայտությամբ)

բ. ___________________ ________________  _______________ դրամ արժեքով.

(ապրանքի անվանումը) (ապրանքի ծավալը  (ապրանքի ծավալը

                           բնեղեն            արժեքային

                           արտահայտությամբ)  արտահայտությամբ)

(անվանման) փոխարեն գիծ է դրվում)

4. Համակենտրոնացման մասնակիցների արտադրական կարողությունների (ներառյալ օգտագործման իրավունքով պատկանող միջոցների) նկարագիրը.

1) ________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը) և վերջինիս արտադրական կարողությունների նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն հայտարարագրին»)

_______________________________________________________________________

2) ________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը) և վերջինիս արտադրական կարողությունների նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն հայտարարագրին») ______________________________________________________________________:

5. Համակենտրոնացման մասնակիցների կողմից ներկայացվում են _____________

(ապրանքային շուկայի անվանումը) ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող հետևյալ լրացուցիչ տեղեկությունները`

1) ________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը))

_______________________________________________________________________

(տեղեկությունների բովանդակությունը կամ նշում` «ապրանքային շուկային և շուկայի մասնակիցներին վերաբերող տեղեկությունները կցվում են սույն հայտարարագրին», իսկ տեղեկություններ չներկայացնելու դեպքում տեղեկություններ ներկայացնող համակենտրոնացման մասնակցի անվան (անվանման) փոխարեն գիծ է դրվում)

2) ________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը))

_______________________________________________________________________

(տեղեկությունների բովանդակությունը կամ նշում` «ապրանքային շուկային և շուկայի մասնակիցներին վերաբերող տեղեկությունները կցվում են սույն հայտարարագրին», իսկ տեղեկություններ չներկայացնելու դեպքում տեղեկություններ ներկայացնող համակենտրոնացման մասնակցի անվան (անվանման) փոխարեն գիծ է դրվում)

6. Սույն հայտարարագրին կից ներկայացվում են.

1) ________________________________________________________________.

(հայտարարագրին կցվող փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

2) ________________________________________________________________.

(հայտարարագրին կցվող փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

7. Համակենտրոնացման մասնակիցների գործադիր մարմինների ղեկավարների կամ սահմանված կարգով նրանց փոխարինող անձանց (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) տվյալները և ստորագրությունները.

1) ________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը), գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի պաշտոնը, անունը, ազգանունը (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս անունը, ազգանունը), ստորագրությունը, ստորագրման ամիսը, ամսաթիվը, տարին) ______________________________________________________________________.

2) ________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը), գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի պաշտոնը, անունը, ազգանունը (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս անունը, ազգանունը), ստորագրությունը, ստորագրման ամիսը, ամսաթիվը, տարին) ______________________________________________________________________.

pin
Մրցակցության պաշտպանության հ
21.01.2008
N 01-Ն
Որոշում