/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
i
/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 78
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի
սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«ա) արտարժույթի տնօրինման հաստատված սահմանաքանակների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գանձում է տուգանք` գերազանցող գումարի 10 տոկոսի չափով, և հաշվեգրում է այն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եկամուտների հաշվին:»