(ուժը կորցրել է 02.06.09 թիվ 157-Ն որոշում)
i
050.0407.170108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 01 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2007 թվականի N 407-Ն
i
«ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Պարտատոմսերի երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների մասին հաշվետվությունը և դրա ներկայացումը» կարգը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված հաշվետվության ձևը և դրա լրացման ցուցումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված 1
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ I. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի երկրորդային շուկայում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկի) կողմից թողարկված և Կենտրոնական բանկի կողմից «Գ - «և բարձր վարկանիշ ստացած կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի երկրորդային շուկայում գործառնություններ իրականացնող գործակալների, դիլերների, գործակալ/դիլեր չհանդիսացող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կողմից սույն կետում նշված գործառնությունների վերաբերյալ, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձևը, ներկայացման կարգն ու ժամկետները: Սույն կարգը սահմանում է նաև արժեթղթերի շուկայում գործող մասնագիտացված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձևը, ներկայացման կարգն ու ժամկետները Կենտրոնական բանկի կողմից «Գ -» և բարձր վարկանիշ ստացած կազմակերպությունների թողարկած պարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների վերաբերյալ: |
ԳԼՈՒԽ II. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
2. Սույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն կարգի 1-ին կետում նշված գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն ենթահավելված 1-ի:
ԳԼՈՒԽ III. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
3. Սույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները` սույն կարգի 1-ին կետում նշված գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ Սի-Բի-Էյ-նեթին միացված չլինելու դեպքում, հաշվետվությունների ընդունման ինտերնետային համակարգով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնք փոփոխելն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր. ամիս. տարի (օրինակ` 31/01/2008):
Հաշվետվություններում տեքստային եղանակով ներկայացվող տեղեկությունները պետք է լրացվեն միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմզ Արմենիան):
4. Հաշվետվությունը մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:
Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.
.___________________________________________________________.
|Կազմակերպության կոդը|գծիկ|Հաշվ.|գծիկ|Ամսաթիվ |կետ|հապավումը|
.___________________________________________________________.
| | | | | | |
.__________________________________________________.
| xxxxx | _ | bond | _ |xx/xx/xx| . | xls |
.__________________________________________________.
Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի տվյալ օրը ներկայացվող հաշվետվության ձևերից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:
5. Սույն կարգի իմաստով` «պարտատոմսեր» են համարվում Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերը, Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերը և Կենտրոնական բանկի կողմից «Գ - «և բարձր վարկանիշ ստացած առևտրային կազմակերպությունների պարտատոմսերը: Սույն կարգի ենթահավելված 1-ի առաջին էջում ներկայացվում են հաշվետու ժամանակահատվածում պարտատոմսերի երկրորդային շուկայում իրականացված առք ու վաճառքի և ռեպո գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
6. «Թողարկում» սյունակում լրացվում է իրականացված գործարքի պարտատոմսերի գրանցման համարը:
7. «Գործարքը իրականացնողը» սյունակում առաջարկված կազմակերպությունների կոդերից ընտրվում է անհրաժեշտը, իսկ տվյալ անձի մոտ կոդի բացակայության դեպքում` նշված չորս տարբերակներից մեկը` Ներդրող-Այլ ռեզիդենտ իրավաբանական անձ, Ներդրող-Ռեզիդենտ ֆիզիկական անձ, Ներդրող-Ոչ ռեզիդենտ բանկ կամ Ներդրող-Ոչ ռեզիդենտ ոչ բանկ:
8. «Առք ու վաճառքի գործառնություններ» մասում լրացվում է առքի և վաճառքի գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
8.1. «Գործարքի տեսակը» սյունակում պարտատոմսերի առքի գործարքի դեպքում լրացվում է «առք», պարտատոմսերի վաճառքի գործարքի դեպքում` «վաճառք».
8.2. «Պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով.
8.3. «Գործարքի գինը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի պարտատոմսերի գինը:
9. «Տարեկան եկամտաբերությունը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի տարեկան եկամտաբերությունը` ստորակետից հետո 4 նիշի ճշտությամբ:
10. «Ռեպո (հակադարձ ռեպո) գործառնություններ» մասում լրացվում է ռեպո և հակադարձ ռեպո գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
10.1. «Գործարքի տեսակը» սյունակում պարտատոմսերի վաճառքը` հետ գնման պայմանով ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ պարտատոմսերի առքը` հետ վաճառելու պայմանով լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք.
10.2. «պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով.
10.3. «գործարքի գինը (ծավալը)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի արդյունքում գործարքի կողմերից մեկից մյուսին փոխանցվող դրամական միջոցների ծավալը.
10.4. «ռեպո գործարքի հիմքում ընկած պարտատոմսերի գինը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի կողմերից մեկից մյուսին փոխանցվող արժեթղթերի գինը, ընդ որում, լրացվում է արժեթղթերի այն գինը, որը որոշվել է կողմերի փոխպայմանավորվածությամբ և/կամ սահմանվել է համապատասխան գործարքի պայմանագրով.
10.5. «ժամկետը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի ժամկետը օրերով.
10.6. «տարեկան ռեպո տոկոսադրույք» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան տոկոսադրույքը` ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ:
11. «Գործարքի բնույթը» սյունակում նախկինում կնքված և վերակնքված կամ երկարաձգված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների դեպքում լրացվում է` երկարաձգված, իսկ նոր կնքված գործարքների դեպքում` նոր կնքված:
12. «Գործարքի հակառակ կողմը» սյունակում առաջին մասում լրացվում են սպասարկող կազմակերպության տվյալները, իսկ երկրորդ մասում` գործարքի վերջնական հասցեատիրոջ տվյալները: Դրա համար առաջարկված կազմակերպությունների կոդերից ընտրվում է անհրաժեշտը, իսկ տվյալ անձի մոտ կոդի բացակայության դեպքում` նշված չորս տարբերակներից մեկը` Ներդրող-Այլ ռեզիդենտ իրավաբանական անձ, Ներդրող-Ռեզիդենտ ֆիզիկական անձ, Ներդրող-Ոչ ռեզիդենտ բանկ կամ Ներդրող-Ոչ ռեզիդենտ ոչ բանկ: Բորսայում իրականացված գործարքների դեպքում «Գործարքի հակառակ կողմը» սյունը չի լրացվում:
13. Սույն հաշվետվության երկրորդ էջում ներկայացվում են հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ (գործողության մեջ գտնվող) ռեպո գործարքների ընդհանուր ծավալի վերաբերյալ տեղեկատվություն:
14. «Թողարկում» սյունակում լրացվում է գործարքի պարտատոմսերի գրանցման համարը:
15. «Գործարքը իրականացնողը» սյունակում առաջարկված կազմակերպությունների կոդերից ընտրվում է անհրաժեշտը, իսկ տվյալ անձի մոտ կոդի բացակայության դեպքում` նշված չորս տարբերակներից մեկը` Ներդրող-Այլ ռեզիդենտ իրավաբանական անձ, Ներդրող-Ռեզիդենտ ֆիզիկական անձ, Ներդրող-Ոչ ռեզիդենտ բանկ կամ Ներդրող-Ոչ ռեզիդենտ ոչ բանկ:
16. «Ռեպո (հակադարձ ռեպո) գործառնություններ» մասում լրացվում է գործողության մեջ գտնվող ռեպո և հակադարձ ռեպո գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը.
16.1. «Գործարքի տեսակը» սյունակում պարտատոմսերի վաճառքի գործարքը` հետ գնման պայմանով ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ պարտատոմսերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք.
16.2. «պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի պարտատոմսերի ծավալն անվանական արժեքով.
16.3. «գործարքի գինը (ծավալը)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի արդյունքում գործարքի կողմերից մեկից մյուսին փոխանցված դրամական միջոցների ծավալը.
16.4. «ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի գինը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի արդյունքում գործարքի կողմերից մեկից մյուսին փոխանցված արժեթղթերի գինը, ընդ որում, լրացվում է արժեթղթերի այն գինը, որը որոշվել է կողմերի փոխպայմանավորվածությամբ կամ սահմանվել է համապատասխան գործարքի պայմանագրով.
16.5. «գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի կնքման ամսաթիվը. երկարաձգված գործարքների դեպքում` երկարաձգման ամսաթիվը.
16.6. «ժամկետը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի ժամկետը օրերով.
16.7. «տարեկան ռեպո տոկոսադրույք» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի տարեկան տոկոսադրույքը` ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ:
17. «Գործարքի հակառակ կողմը» սյունակում առաջին մասում լրացվում են սպասարկող կազմակերպության տվյալները, իսկ երկրորդ մասում` գործարքի վերջնական հասցեատիրոջ տվյալները: Դրա համար առաջարկված կազմակերպությունների կոդերից ընտրվում է անհրաժեշտը, իսկ տվյալ անձի մոտ կոդի բացակայության դեպքում` նշված չորս տարբերակներից մեկը` Ներդրող-Այլ ռեզիդենտ իրավաբանական անձ, Ներդրող-Ռեզիդենտ ֆիզիկական անձ, Ներդրող-Ոչ ռեզիդենտ բանկ կամ Ներդրող-Ոչ ռեզիդենտ ոչ բանկ:
ԳԼՈՒԽ IV. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ |
18. Հաշվետվությունը Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին է ներկայացվում յուրաքանչյուր օր մինչև ժամը 1700` անկախ իրականացված գործարքների ծավալի մեծությունից:
19. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն:
Ենթահավելված 1
(օրական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«__» ____________200_թ. __________________ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ֆինանսական կազմակերպության անվանումը
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._____________________________________________________
|ԹՈՂԱՐ-|Գործարքը|ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|ԿՈՒՄ |իրակա- |___________________________________|_
| |նացնողը |գործարքի|պարտա- |գործարքի|տարեկան |
| | |տեսակը |տոմսերի|գինը |եկամտաբե-|
| | | |ծավալն | |րությունը|
| | | |անվանա-| | (%) |
| | | |կան | | |
| | | |արժեքով| | |
| | | | | | |
|______|________|________|_______|________|_________|_
|______|________|________|_______|________|_________|_
|______|________|________|_______|________|_________|_
|______|________|________|_______|________|_________|_
._____________________________________________________
____________________________________________________________
|ՌԵՊՈ (ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ) ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
_|________________________________________________________|_
|գործարքի|պարտա- |գործարքի|ռեպո |ժամ-|տարե- |գործարքի|
|տեսակը |տոմսերի|գինը |գործարքի|կետը|կան |բնույթը |
| |ծավալն |(ծավալը)|հիմքում |(օր)|ռեպո | |
| |անվանա-| |ընկած | |%- | |
| |կան | |պարտա- | |դրույքը| |
| |արժեքով| |տոմսերի | | | |
| | | |գինը | | | |
_|________|_______|________|________|____|_______|________|_
_|________|_______|________|________|____|_______|________|_
_|________|_______|________|________|____|_______|________|_
_|________|_______|________|________|____|_______|________|_
____________________________________________________________
________________________.
|Գործարքի հակառակ կողմը|
_|______________________|
|սպասարկող|գործարքի |
|կազմակեր-|հասցեա- |
|պություն |տերը |
| | |
| | |
| | |
| | |
_|_________|____________|
_|_________|____________|
_|_________|____________|
_|_________|____________|
________________________.
Գործադիր տնօրեն ______________
Գլխավոր հաշվապահ ______________
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«__» __________200_թ. ______________________ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ֆինանսական կազմակերպության անվանումը
ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________
|ԹՈՂԱՐ-|Գործարքը|ՌԵՊՈ (ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ) ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|ԿՈՒՄ |իրակա- |_________________________________________________
| |նացնողը |գործարքի|պարտա- |գործարքի|ռեպո |գործարքի|ժամ-|
| | |տեսակը |տոմսերի|գինը |գործարքի|կնքման |կետը|
| | | |ծավալն |(ծավալը)|հիմքում |ամսաթիվը|(օր)|
| | | |անվանա-| |ընկած | | |
| | | |կան | |արժե- | | |
| | | |արժեքով| |թղթերի | | |
| | | | | |գինը | | |
|______|________|________|_______|________|________|________|____|
|______|________|________|_______|________|________|________|____|
|______|________|________|_______|________|________|________|____|
|______|________|________|_______|________|________|________|____|
._________________________________________________________________
_______________________________.
|Գործարքի հակառակ կողմը|
________|______________________|
|տարե- |սպասարկող|գործարքի |
|կան |կազմակեր-|հասցեա- |
|ռեպո |պություն |տերը |
|%- | | |
|դրույքը| | |
| | | |
| | | |
|_______|_________|____________|
|_______|_________|____________|
|_______|_________|____________|
|_______|_________|____________|
_______________________________.
Գործադիր տնօրեն ______________
Գլխավոր հաշվապահ _____________