(ուժը կորցրել է 01.02.00 թվականից` 26.10.99 թիվ 662 որոշում)
i
040.0215.310398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 1998 թվականի թիվ 215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 5 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետում «մարտի 1-ից» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից» բառերով.
«գ» ենթակետում «ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ից» բառերով.
i
«դ» ենթակետում «մինչև 1998 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը չիրացված» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 5 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
i
«բ» ենթակետում «ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ից» բառերով.
«ե» ենթակետում «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ը» բառերով: