Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.03.2010  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 20.12.2018 թիվ 1517-Ա որոշում)

i

040.0043.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2008 թվականի N 43-Ա

 

i

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 17-ի

N 43-Ա որոշման

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Դատական կարգադրիչների ծառայության արական սեռի անձնակազմի համազգեստը կազմված է`

1) գլխարկ (կեպի)` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, գլխարկաբոլորքով և հովհարով (N 1 ձև): Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան.

2) բաճկոն` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` ուղիղ: Լանջափեշերի կրծքամասում մշակված են շերտակարով, կոճկվող կափույրով վրադիր գրպաններ: Գոտկատեղում մշակված է էլաստիկ ժապավենով գոտի: Բաճկոնի օձիքը` շրջվող (լածկանով), թևքերը` երկկարանի, հետևամասը` վերին կտրվածքով, որի միջով անցնում է 2 մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ: Բաճկոնը կոճկվում է լանջափեշերի տակ ներկարված շղթայով, աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան (N 2 ձև).

3) տաբատ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` ուղիղ, կողքի կարի միջով անցնում է 2 մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ, կողքի գրպանները` ուղիղ, հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: Տաբատն ունի մետաքսյա աստառ, գոտկատեղում մշակված է գոտին` կամրջակներով, կոճկվում է շղթայով և կոճակով (N 3 ձև).

4) վերնաշապիկ` երկարաթև և կարճաթև` բաց կապույտ կտորից, օձիքը` կանգունակով` ծալովի, լանջափեշերի կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կարճ թևքերը` ուղիղ թևքածալով, երկար թևքերն ավարտվում են բազկակալով, որոնք փակվում են կոճակով, ուսերին` կտորից ուսադիրներ: Վերնաշապիկը կոճկվում է կոճակով, ձախ լանջափեշը` շերտակարով (N 4 ձև).

5) փողկապ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, լայնացած ուրվագծով, ավարտվում է սուր անկյունով, վերևում մշակված է հանգույց, ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով.

6) կաշնե` մուգ կապույտ տրիկոտաժե գործվածքից, լայնությունը` 24 սմ, երկարությունը` 120 սմ.

7) գոտի` կաշվից, 50 մմ լայնքով, երկանցք, հատուկ միջոցների համար նախատեսված գրպանիկներով, ոսկեգույն մետաղյա քառանկյուն ճարմանդով.

8) կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով, հետևամասի միացումն առաջամասին` էլաստիկ ժապավենով, ներբանը` պադոշից.

9) կիսաճտքավոր կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ մեջդիրով, լեզվակը միացված է առաջամասին.

10) ձմեռային բաճկոն` մուգ կապույտ անջրանցիկ կտորից, ուրվագիծը` ուղիղ: Ձախ լանջափեշի կրծքամասում ներկարված է գրպան, որը փակվում է շղթայով, լանջափեշերի ներքևի մասերում ներկարված են կտրվածքով գրպաններ: Գոտկատեղում մշակված է էլաստիկ ժապավենով գոտի: Բաճկոնի օձիքը` շրջվող, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավենով մշակված թևքածալերով, հետևամասը` վերին կտրվածքով: Բաճկոնը կոճկվում է շղթայով: Բաճկոնը մշակված է տաք ներդիրով և մետաքսյա աստառով, ձախ կողմում` ծոցագրպան (N 5 ձև): Բաճկոնն ունի անջատվող կրկնակի տաք ներդիր.

11) կոճակներ` ոսկեգույն մետաղյա շրջանակ, որի ներքևից դափնեճյուղեր են, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: Օգտագործվում են մեծ` 22 մմ և փոքր` 14 մմ տրամաչափի կոճակներ (N 6 ձև).

12) աջ թևքի թևքանշան` համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև կարվող 80 x 100 մմ չափսերով` դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշ: Թևքանշանի ներքևում դափնեճյուղեր են, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, վերևում ոսկեգույն (դեղնավուն) տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը (N 7 ձև).

13) ներքնազգեստ` ամառային և ձմեռային.

14) կիսագուլպա` տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն` ամառային և ձմեռային.

15) փողկապի ամրակ:

 

II. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

2. Դատական կարգադրիչների ծառայության իգական սեռի ծառայողների համազգեստը կազմված է`

1) պիլոտկա` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ճակատային մասում ամրացված է գլխարկանշան (N 8 ձև).

2) կիտել` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` նստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիեֆային կարեր, լանջափեշերի ներքևի մասում` ներկարված կափույրով գրպաններ, աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան (N 9 ձև).

3) կիսաշրջազգեստ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` նստած, հետևամասի և առաջամասի տապակները գոտկատեղում սեղմոններով, հետևամասը` երկտապակ, ներքևի մասում` բացվածքով, գոտկատեղում մշակված է գոտի, որը կոճկվում է շղթայով և կոճակով: Կիսաշրջազգեստի կողքի կարի միջով անցնում է 2 մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ (N 10 ձև).

4) վերնաշապիկ` երկարաթև և կարճաթև` բաց կապույտ կտորից, օձիքը` կանգունակով` ծալովի, լանջափեշերի կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կարճ թևքերը` ուղիղ թևքածալով, երկար թևքերն ավարտվում են բազկակալով, որոնք փակվում են կոճակով, ուսերին` կտորից ուսադիրներ: Վերնաշապիկը կոճկվում է կոճակով, ձախ լանջափեշը` շերտակարով (N 4 ձև).

5) փողկապ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, լայնացած ուրվագծով, ավարտվում է սուր անկյունով, վերևում մշակված է հանգույց, ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով.

6) ձմեռային վերարկու` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` կիսանստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիեֆային կարեր, լանջափեշերի գրպանատեղում ներկարված են կտրվածքով գրպաններ, թևքերը ներկարված են, ուղիղ, օձիքը` ծալվող: Վերարկուն մշակված է տաք ներդիրով և մետաքսե աստառով: Վերարկուի հետևամասի ներքևը մշակված է կտրվածքով (N 11 ձև).

7) կոշիկ` սև կաշվից, կրունկը` մինչև 5 սմ բարձրությամբ.

8) կիսաճտքավոր կոշիկ` սև կաշվից, կրունկը` մինչև 5.5 սմ բարձրությամբ.

9) կոճակներ` ոսկեգույն մետաղյա շրջանակ, որի ներքևից դափնեճյուղեր են, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: Օգտագործվում են մեծ` 22 մմ և փոքր` 14 մմ տրամաչափով կոճակներ (N 6 ձև).

10) աջ թևքի թևքանշան` համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև կարվող 80 x 100 մմ չափսերով` դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշ: Թևքանշանի ներքևում դափնեճյուղեր են, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, վերևում ոսկեգույն (դեղնավուն) տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը (N 7 ձև).

11) ներքնազգեստ` ամառային և ձմեռային.

12) զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե` ամառային և ձմեռային.

13) փողկապի ամրակ:

 

III. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

3. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը ոլորապտույտ շրջանակ է, որի ներսում գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շրջանակի կենտրոնական մասում պատկերված են սուր և վահան` պատված դափնեճյուղերով (սուրը խորհրդանշում է կարգադրիչների` հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունը, իսկ վահանը` անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, դափնեճյուղերը` կարգադրիչների ծառայության կառուցվածքը): Վահանի միջով անցնող սուրը խորհրդանշանի վրա երևում է իր ծայրով և բռնակով: Վահանի վրա առկա է կշեռքը, որը խորհրդանշում է արդարադատությունը (N 12 ձև):

 

IV. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԳԼԽԱՐԿԱՆՇԱՆԸ

 

4. Դատական կարգադրիչների առաջատար խմբի գլխարկանշանը ոսկեզօծ մետաղյա փարթամ դափնեճյուղերով մեծ գլխարկանշան է` 70 x 38 մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (N 13 ձև):

5. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի ավագ դատական կարգադրիչների գլխարկանշանը ոսկեզօծ մետաղյա դափնեճյուղերով միջին գլխարկանշան է` 53 x 38 մմ չափսերով, որ մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (N 14 ձև):

6. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի դատական կարգադրիչների գլխարկանշանը ոսկեզօծ մետաղյա փոքր գլխարկանշան է` 28 x 38 մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (N 15 ձև):

 

V. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

7. Դատական կարգադրիչների ծառայության տարբերանշաններ են լամբակները:

8. Լամբակները պատրաստված են մուգ և բաց կապույտ գույնի շախմատային գործվածքից, շեղանկյուն` երկարությունը` 70 մմ, լայնությունը` 35 մմ:

9. Լամբակների մեջտեղի հատվածում` վերևի աջ անկյունից ուղղահայաց 12 մմ դեպի ներքև հեռավորության վրա ամրացվում է ոսկեզօծ 8.6 x 10 մմ չափսերով խորհրդանշան (N 16 ձև):

9.1. Դատական կարգադրիչի գլխավոր խմբի պաշտոնների լամբակները`

i

1) արդարադատության գնդապետի լամբակների վրա ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ` 15 մմ տրամագծով, որոնցից երկուսը գտնվում են վերևի և ներքևի եզրագծերից 8 մմ հեռավորության, նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող երկու լուսաշերտերի վրա, իսկ երրորդը` լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից 30 մմ դեպի խորհրդանիշը (N 16.1 ձև).

2) արդարադատության փոխգնդապետի լամբակների վրա ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ` 15 մմ տրամագծով, վերևի և ներքևի եզրագծերից 8 մմ հեռավորության, նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող երկու լուսաշերտերի վրա (N 16.2 ձև):

(9.1-րդ կետը լրաց. 11.03.10 թիվ 217-Ա որոշում)

9.2. Արդարադատության մայորի լամբակների վրա ամրացվում է մեկ ոսկեզօծ ութանկյուն աստղ` 15 մմ տրամագծով, որը գտնվում է ներքևի և վերևի եզրագծերից 8 մմ հեռավորությամբ գտնվող երկու` նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող լուսաշերտերի մեջտեղում (N 16.3 ձև):

(9.2-րդ կետը լրաց. 11.03.10 թիվ 217-Ա որոշում)

i

10. Դատական կարգադրիչների առաջատար խմբի պաշտոնների լամբակների մեջտեղով անցնում է 6 մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ, բացառությամբ արդարադատության մայորի`

1) արդարադատության կապիտանի լամբակներին ամրացվում է չորս ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով, որոնցից երկուսը` լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6 մմ դեպի վերև հեռավորության վրա, երկուսը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 15-ական մմ հեռավորության վրա (N 17 ձև).

2) արդարադատության ավագ լեյտենանտի լամբակներին ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով, որոնցից երկուսը` լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6 մմ դեպի վերև հեռավորության վրա, մեկը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 15-ական մմ հեռավորության վրա (N 18 ձև).

3) արդարադատության լեյտենանտի լամբակներին ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով, լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6 մմ դեպի վերև հեռավորության վրա (N 19 ձև):

(10-րդ կետը փոփ. 11.03.10 թիվ 217-Ա որոշում)

11. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի ավագ դատական կարգադրիչների լամբակները`

1) արդարադատության ավագ ենթասպայի լամբակներին մեջտեղի հատվածում` ներքևից դեպի վերև 15 մմ հեռավորության վրա ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով (N 20 ձև).

2) արդարադատության ենթասպայի լամբակներին մեջտեղի հատվածում` ներքևից դեպի վերև 15 մմ հեռավորության վրա ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով (N 21 ձև).

3) արդարադատության ավագի լամբակների մեջտեղով անցնում է 12 մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ (N 22 ձև):

12. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի դատական կարգադրիչների լամբակները`

1) արդարադատության ավագ սերժանտի լամբակների վրա ներքևի եզրագծից 6 մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական երեք նարնջագույն լուսաշերտ` 6 մմ լայնությամբ, իրարից 3 մմ հեռավորությամբ (N 23 ձև).

2) արդարադատության սերժանտի լամբակների վրա ներքևի եզրագծից 6 մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական երկու նարնջագույն լուսաշերտ` 6 մմ լայնությամբ, իրարից 3 մմ հեռավորությամբ (N 24 ձև).

3) արդարադատության կրտսեր սերժանտի լամբակների վրա ներքևի եզրագծից 12 մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական` 12 մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ (N 25 ձև):

 

_______________________________

ԻՐՏԵԿ - 1-25 ձևերը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2008
N 43-Ա
Որոշում