Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.11.2007  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0171.261107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        11            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2007 թվականի N 171-Ն

 

i

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

ա) համապետական ընտրությունների դեպքում քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացու վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) հաշվառման վայրի ընտրողների ցուցակից քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

------------------

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 218(4314), 27.11.07

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 24 -ի

թիվ 171-Ն որոշման

_____________________________________________________________________

(նշվում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

ԴԻՄՈՒՄ

___________________________________________________ 20 թ. ______ «»-ի

(նշվում է «Հանրապետության Նախագահի» կամ «ՀՀ Ազգային ժողովի» բառերը) ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար խնդրում եմ իմ վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանել

_______________________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը, հաշվառման վայրի հասցեն)

 

ընտրողների ցուցակից և ընդգրկել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում:

 

Քվեարկության օրը գտնվելու եմ ______________________________________

(նշվում է քվեարկության օրը գտնվելու մարզը, համայնքը և հասցեն)

_______________________________________________________________________

 

Դիմող ______________________________ ________________

(ազգանուն, անուն, հայրանուն)  (ստորագրություն)

 

«____» _______________ 20 թ.

 

Դիմումը կարող է ներկայացվել քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ:

Քաղաքացին դիմումը ներկայացնում է անձամբ` իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն դիմումը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին:

Դիմումի ձևը տրամադրվում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման կողմից:

 

Հավելված 2

i

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 24 -ի

թիվ 171-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից քաղաքացու տվյալները

ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի

ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ

 

Քաղ. ____________________________________________________________-ի

(ազգանուն, անուն, հայրանուն)

Ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ ____________________________________

 

Անձնագիր __________________________________________________________

(սերիա, համար, ում կողմից է տրված)

Հաշվառված__________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը, հաշվառման վայրի հասցեն)

_______________________________________________________________________

 

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են

_______________________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրի հասցեն, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ ընկած ժամանակահատվածում` նաև ընտրական տեղամասի համարը)

 

ընտրողների ցուցակից և ընդգրկվել _________ մարզի ___________ համայնքի,

 

_________________________________ հասցեի, թիվ _______ ընտրական տեղամասի (ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ ընկած ժամանակահատվածում ստացված դիմումների դեպքում)

 

ընտրողների ցուցակում:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

 

    ______________________              ___________________

    (ազգանունը)                         (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                «____» _______________ 20 թ.

 

Տեղեկանքը տրվում է միայն համապետական ընտրությունների դեպքում:

Քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացին տեղեկանքը, անձը հաստատող փաստաթղթի հետ միասին, քվեարկության օրը ներկայացնում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողով:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն տեղեկանքը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
24.11.2007
N 171-Ն
Որոշում