(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0168.201107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 11 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2007 թվականի N 168-Ն
i
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 17/1-Ն ԵՎ 17/2-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`
ա) վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին և (կամ) 3-րդ կետերի և 72-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ և (կամ) 4-րդ ենթակետերի պահանջները:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 17/1-Ն և «Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 17/2-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
------------------
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 214(4310), 21.11.07
Հավելված 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2007թ. նոյեմբերի 20-ի
թիվ 168-Ն որոշման
___________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
ՏԵՂԵԿԱՆՔ ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. N______
Քաղաքացի ___________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` _______________________, տրված` __________________________
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)
վերջին տասը տարում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Քաղաքացի __________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
միաժամանակ այլ պետության քաղաքացիություն չունի:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար
____________________ _________________
(ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
Հավելված 2
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2007թ. նոյեմբերի 20-ի
թիվ 168-Ն որոշման
___________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
ՏԵՂԵԿԱՆՔ ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. N______
Քաղաքացի __________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` _______________________, տրված` _________________________
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)
վերջին տասը տարում մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար
____________________ _________________
(ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.