(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0165.201107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 11 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2007 թվականի N 165-Ն
i
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ` ԱՅԼ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5.3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ`
ա) թիվ 15 ընտրատարածքում ընդգրկված Արմավիրի մարզում գտնվող համայնքներում ընտրությունները նախապատրաստում և կազմակերպում է թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը.
բ) թիվ 39 ընտրատարածքում ընդգրկված Արարատի մարզում գտնվող համայնքներում ընտրությունները նախապատրաստում և կազմակերպում է թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը.
գ) թիվ 40 ընտրատարածքում ընդգրկված Լոռվա մարզում գտնվող համայնքներում ընտրությունները նախապատրաստում և կազմակերպում է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
------------------
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 214(4310), 21.11.07