(ուժը կորցրել է 02.05.02 թիվ 02/577 հրաման)
i
310.0016.250398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
10 մարտի 1998թ. թիվ 01/16
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ 46 ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություն կատարելու մասին» հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՀ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«10» 03 1998 թ.
ԹԻՎ 01/16 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հրահանգում ավելացնել նոր` 17 կետ հետևյալ բովանդակությամբ.
i
«17. Ավելացված արժեքի հարկի հաշվարկը
ՀՀ հարկային տեսչության մարմիններին հարկ վճարող համարվողների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացվում են սույն հրահանգի հավելված 1-ում բերված «Ավելացված արժեքի հարկի հաշվարկ» -ի ձևով» (հավելված 1-ը կցվում է սույն հրահանգին):
i
2. Հրահանգից հանել «Ավելացված արժեքի հարկի հաշվարկ»-ի ձևը և «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ» ցուցումները:
i
3. Սույն հրահանգը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային տեսչության 02.02.98թ. թիվ 01/7 հրամանով հաստատված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում (պետական գրանցման թիվ 43980088) բերված «Ավելացված արժեքի հարկի» հաշվարկի ձևն ու «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ» ցուցումները:
Հավելված 1
«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների
վերաբերյալ» հրահանգի հաստատված ՀՀ ՀՏ
10.03.0998թվ. թիվ 01/16 հրամանով
.______________________________________.
Ավելացված արժեքի հարկի | Փաստաթղթի հերթական համարը |
հաշվարկ | թիվ ................... |
| (լրացվում է հարկային մարմնի կողմից) |
.______________________________________.
.________________________________________________________________________.
| [1] Հաշվետու ժամանակաշրջանը. 199..թ. .................. եռ. |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |[2]| | | | | | | | |
|____________________________________________|___________________________|
| Իրավաբանական անձի, իրավաբանական |[3]_______________________ |
| անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության |__________________________ |
| անվանումը | |
|____________________________________________|___________________________|
| Ֆիզիկական անձի անունը, ազգանունը |[4] |
|____________________________________________|___________________________|
| Հասցեն |[5] |
|____________________________________________|___________________________|
| Հեռախոս |[6] |
.________________________________________________________________________.
.____.
| | [7] Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել
.____. վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը (հազ. դրամ)
Հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացված Շրջանառության ԱԱՀ կրեդիտ
գործարքների (գործառնությունների)
շրջանառությունը և հաշվարկված (ստացված)
ԱԱՀ-ի գումարը
.____________.
[8] ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ |[8] |
չհամարվող | |
|____________|
[9] ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող (0 %) |[9] |
|____________|____________.
[10] ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող |[10] |[11] |
|____________|____________|
[12] ԱԱՀ-ի 16.67 % հաշվարկային դրույքաչափով |[12] |[13] |
հաշվարկվող | | |
.____________|____________|
[14] ԱԱՀ-ով հարկվող այլ գործարքների |[14] |
(գործառնությունների) գծով | |
|____________|
[15] Ընդամենը հաշվարկված (ստացված) |[15] |
ԱԱՀ-ի գումար | |
.____________.
Ձեռք բերված (ներմուծված) ապրանքների, մատուցված ԱԱՀ դեբետ
ծառայությունների դիմաց հաշվանցման (պակասեցման)
ենթակա ԱԱՀ-ի գումարը
.____________.
[16] ՀՀ տարածք ներմուծված ապրանքների դիմաց |[16] |
| |
|____________|
[17] ՀՀ-ն մատակարարներին` ապրանքների ու |[17] |
ծառայությունների դիմաց հաշվարկված (վճարված) ԱԱՀ | |
|____________|
[18] Ընդամենը հաշվանցման (պակասեցման) ենթակա |[18] |
ԱԱՀ-ի գումար (տող [16] + տող [17]) | |
._________________________|
[19] Հաշվետու եռամսյակի համար հաշվանցման |[19] |
(պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումար, եթե [18]>[15]| |
|_________________________|
[20] Հաշվետու եռամսյակի համար բյուջե վճարման |[20] |
ենթակա ԱԱՀ-ի գումար, եթե [15]-ը > [18] | |
._________________________.
Հարկ վճարողի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը
Կ.Տ. տնօրեն ................
հաշվապահ .............. 199..թ. ..............
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(լրացվում է հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)
ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի
կողմից
[1] Նշվում է այն հաշվետու եռամսյակը. որի համար կազմվում է աահ-Ի
հաշվարկը (օրինակ` 1997թ. III եռամսյակ, 1997թ. IY. եռամսյակ և
այլն)
[2] Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի
հաշվառման համարը կազմված ութանիշ թվից:
[3] Լրացվում է իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող ձեռնարկությունների լրիվ անվանումը:
[4] Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի անուն, ազգանունը:
[5] Նշվում է ԱԱՀ վճարողի իրավաբանական հասցեն (ֆիզիկական անձի
բնակության վայրը):
[6] Նշվում է հեռախոսի համարը:
[7] Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից
ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի
մինչև [6]-րդ տողը` ներառյալ, [7]-րդ վանդակում նշվում է «X» և
ներկայացվում:
[8] Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածով սահմանված հարկման
օբյեկտ չհամարվող գործարքների, ինչպես նաև հարկից ազատված
(մասնավորապես օրենքի 15 հոդվածի համաձայն) գործարքների
(գործառնությունների) արժեքը (շրջանառությունը)` առանց ԱԱՀ-ի:
[9] Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված
գործարքների (գործառնությունների) արժեքը (շրջանառությունը):
[10] Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով
սահմանված գործարքների (գործառնությունների) արժեքը
(շրջանառությունը)` առանց ԱԱՀ-ի:
[11] Նշվում է [10] տողում լրացված շրջանառության նկատմամբ 20%
դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
[12] Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով
սահմանված գործարքների (գործառնությունների) լրիվ արժեքով հատուցվող
(ներառյալ ԱԱՀ-ը) շրջանառությունը:
[13] Նշվում է [12] տողում լրացված լրիվ արժեքով հատուցվող (ԱԱՀ-ը
ներառող) շրջանառության 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկված
ԱԱՀ-ի գումարը:
[14] Լրացվում է հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, եթե հաշվետու եռամսյակում
իրականացվել են ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ),
որոնք ընդգրկված չեն [8], [9], [10], [12] տողերում:
[15] Լրացվում է հաշվետու եռամսյակում հաշվարկված (ստացված) ԱԱՀ-ի
ընդհանուր գումարը (տող[11]+տող [13]+ [14]):
[16] Լրացվում ՀՀ մաքսային մարմինների կողմից ներմուծման ժամանակ 20%
դրույքաչափով գանձված ԱԱՀ-ի գումարը:
[17] Նշվում է ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների
դիմաց օրենքով սահմանված կարգով մատակարարների հարկային հաշիվներում
առանձնացված (հաշվանցման ենթակա) ԱԱՀ-ի գումարը: Օրենքի 24 հոդվածում
սահմանված դեպքերում` նշվում է վճարված ԱԱՀ-ի գումարը:
[18] Լրացվում է հաշվետու եռամսյակում հաշվանցման (պակասեցման) ենթակա
ԱԱՀ-ի ընդհանուր գումարը [16]+[17]:
[19] Նշվում է հաշվետու եռամսյակի համար բյուջեից վերադարձման ենթակա
ԱԱՀ-ի գումարը (եթե [18] > [15]):
[20] Նշվում է հաշվետու եռամսյակի համար բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի
գումարը (եթե [15] > [18]):
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 25 03 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980092