(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)
i
030.0896.210398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի նոյեմբերի 25-ի «Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-847 հրամանագրին համապատասխան, որոշում եմ.
1. Հաստատել ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհրդի կանոնադրությունը (կցվում է):
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
21 մարտի 1998թ.
ՆՀՊ-896
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 21-Ի ՆՀՊ-896
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ:
II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի հիմնական գործառույթներն են`
ա) օժանդակել ներդրումների խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը.
բ) օժանդակել ներդրումները խթանման և խրախուսման համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը.
գ) նպաստել ներդրումների խթանման և ներդրողների իրավունքների պաշտպանության պետական համակարգի կայացմանը.
դ) օժանդակել ռազմավարական ներդրումային ծրագրերի իրականացմանը.
ե) նպաստել ներդրումների խթանմանն ուղղված քարոզչության և ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հասարակական աջակցության ապահովմանը.
զ) նպաստել ներդրումների զարգացմանը, խթանմանը և պաշտպանությանը, առկա խոչընդոտների բացահայտմանը, ինչպես նաև վերջիններիս վերացման համար պետական միջոցառումների մշակմանն ու իրականացմանը.
է) նպաստել ներդրումների շահերի պաշտպանությունն ապահովող միջոցառումների մշակմանն ու իրականացմանը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում կամ փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
5. Խորհրդի անդամների խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:
6. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիս մեկ: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
7. Խորհուրդն իրավազոր է որոշում ընդունել, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհրդի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:
9. Խորհուրդը, անհրաժեշտության դեպքում, իր աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծում է փորձագիտական և աշխատանքային խմբեր:
10. Խորհուրդը, անհրաժեշտության դեպքում, իր աշխատանքներում ներգրավում է Խորհրդի կազմում չընդգրկված` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, հանրապետական մյուս գործադիր մարմինների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև առանձին մասնագետների:
11. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության նախարարություններից, հանրապետական մյուս գործադիր մարմիններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտահետազոտական և այլ կազմակերպություններից սահմանված կարգով ստանում է իր իրավասությանը վերաբերող վերլուծական և տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ և այլ փաստաթղթեր:
12. Խորհրդի նախագահը ղեկավարում է խորհրդի գործունեությունը, կազմակերպում է խորհրդի աշխատանքները, հրավիրում և վարում է խորհրդի նիստերը:
13. Խորհրդի անդամները խորհրդի նիստերից առնվազն երկու շաբաթ առաջ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող են առաջադրել հարցեր և ներկայացնել կարծիք խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ` խորհրդի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ:
14. Խորհրդի պատասխանատու քարտուղարը`
ա) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է խորհրդի գործունեությանն առնչվող ընթացիկ աշխատանքները, իր իրավասության սահմաններում հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.
բ) նախապատրաստում է խորհրդի նիստերի օրակարգը և ապահովում նիստերին հրավիրված անձանց մասնակցությունը.
գ) նախապատրաստում է խորհրդի նիստերը, ապահովում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
դ) համակարգում է խորհրդին կից փորձագիտական և աշխատանքային խմբերի, առանձին մասնագետների աշխատանքը.
ե) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
զ) խորհրդի նախագահի հանձնարարությամբ խորհրդի քննարկմանն է նախապատրաստում խորհրդում ստացված դիմումներում բարձրացված հարցերը և առաջարկությունները` դրանք նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով:
15. Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:
16. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում: