Սեղմել Esc փակելու համար:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌ ...

25.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.12.2007  -ից մինչեւ   25.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.08 թիվ 712-Ն որոշում)

i

600.0475.141107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»         11           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2007 թվականի N 475-Ն

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևը (հավելված):

2. Սահմանել, որ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունները, դրանց էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է`

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի հոկտեմբերի 29-ի

N 475-Ն որոշմամբ

 

._________________________________________________________________________.

|ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ  |

|ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ         |

|ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎ                |

|_________________________________________________________________________|

|                                                         |  բաժանորդներ  |

|                                                         |_______________|

|                                                         |ֆիզիկա-|իրավաբա|

|                                                         |կան    |նական  |

|                                                         |անձինք |անձինք |

|_________________________________________________________|_______|_______|

|  1. |Տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայություններից օգտվող բաժանորդների ընդհանուր    |       |       |

|     |թիվը                                               |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|1.1  |ֆիքսված հեռախոսակապով (dial-up) տվյալների հաղորդման|       |       |

|     |և  ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող|       |       |

|     |պայմանագրային բաժանորդների քանակը (կանխավճարային)  |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|1.2  |xDSL եղանակով տվյալների հաղորդման և  ինտերնետ      |       |       |

|     |հասանելիության ծառայություններից օգտվող            |       |       |

|     |բաժանորդների քանակը                                |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|1.3  |տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |անլար ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|1.4  |վարձակալված գծերով տվյալների հաղորդման և  ինտերնետ |       |       |

|     |հասանելիության ծառայություններից օգտվող            |       |       |

|     |բաժանորդների քանակը                                |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|1.5  |այլ եղանակով տվյալների հաղորդման և  ինտերնետ       |       |       |

|     |հասանելիության ծառայություններից օգտվող            |       |       |

|     |բաժանորդների քանակը                                |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|1.5.1|օպտիկամանրաթելային կապուղիներից օգտվողների քանակը  |       |       |

|_____|___________________________________________________|_______________|

|1.5.2|կանխավճարային քարտերով վաճառված dial-up տվյալների  |               |

|     |հաղորդման և  ինտերնետ հասանելիության               |               |

|     |ծառայությունների ժամերի ընդհանուր քանակը           |               |

|_____|___________________________________________________|_______________|

|2.   |Անսահմանափակ տվյալների հաղորդման և  ինտերնետ       |       |       |

|     |հասանելիության ծառայություններից օգտվող            |       |       |

|     |բաժանորդների դասակարգումը ըստ ինտերնետի            |       |       |

|     |արագագործության (երբ մատուցվող ծառայությունների    |       |       |

|     |դիմաց վճարը չի փոփոխվում ծառայությունների          |       |       |

|     |օգտագործման տևողությունից  և  ինֆորմացիայի մուտքի  |       |       |

|     |ծավալներից կախված)                                 |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|2.1  |մինչև  64 kbts                                     |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|2.2  |64 kbts մինչև  128 kbts                            |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|2.3  |128 kbts մինչև  144 kbts                           |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|2.4  |144 kbts մինչև  256 kbts                           |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|2.5  |256 kbts մինչև  512 kbts                           |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|2.6  |512 kbts մինչև  2 Mbts                             |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|2.7  |2 Mbts և  ավելին                                   |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|3.   |Սահմանափակ տվյալների հաղորդման և  ինտերնետ         |       |       |

|     |հասանելիության ծառայություններից օգտվող            |       |       |

|     |բաժանորդների դասակարգումը ըստ ինտերնետի            |       |       |

|     |արագագործության կամ ըստ ծավալի (երբ մատուցվող      |       |       |

|     |ծառայությունների դիմաց վճարը փոփոխվում է կախված    |       |       |

|     |ծառայությունների օգտագործման տևողությունից  կամ    |       |       |

|     |ինֆորմացիայի մուտքի ծավալներից)                    |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|3.1  |մինչև  64 kbts           կամ մինչև  1 Գբ           |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|3.2  |64 kbts մինչև  128 kbts  կամ 1-3 Գբ                |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|3.3  |128 kbts մինչև  144 kbts կամ 3-5 Գբ                |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|3.4  |144 kbts մինչև  256 kbts կամ 5-10 Գբ               |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|3.5  |256 kbts մինչև  512 kbts կամ 10 Գբ և  ավելին       |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|3.6  |512 kbts մինչև  2 Mbts                             |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|3.7  |2 Mbts և  ավելին                                   |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|4.   |Տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայություններ մատուցելու դիմաց գոյացած հասույթ   |       |       |

|     |(մանրածախ), Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ|       |       |

|     |ԱԱՀ)                                               |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|4.1  |ֆիքսված հեռախոսակապով (dial-up) տվյալների հաղորդման|       |       |

|     |և  ինտերնետ հասանելիության ծառայություններ         |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|4.2  |xDSL եղանակով տվյալների հաղորդման և  ինտերնետ      |       |       |

|     |հասանելիության ծառայություններ                     |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|4.3  |տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |անլար ծառայություններ                              |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|4.4  |վարձակալված գծերով տվյալների հաղորդման և  ինտերնետ |       |       |

|     |հասանելիության ծառայություններ                     |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|4.5  |այլ եղանակներով տրամադրվող տվյալների հաղորդման և   |       |       |

|     |ինտերնետ հասանելիության ծառայություններ            |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|5.   |Տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայություններ մատուցելու դիմաց գոյացած հասույթ   |       |       |

|     |(մեծածախ), Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ |       |       |

|     |ԱԱՀ)                                               |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|6.   |Տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայություններ մատուցող անձից այլ տվյալների       |       |       |

|     |հաղորդման և  ինտերնետ հասանելիության               |       |       |

|     |ծառայություններ մատուցող անձանց փոխանցվող          |       |       |

|     |տեղեկատվության ծավալը (Հայաստանի Հանրապետության    |       |       |

|     |տարածքում) Գբ                                      |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|7.   |Տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայություններ մատուցող անձի այլ տվյալների        |       |       |

|     |հաղորդման և  ինտերնետ հասանելիության               |       |       |

|     |ծառայություններ մատուցող անձանց ստացված            |       |       |

|     |տեղեկատվության ծավալը (Հայաստանի Հանրապետության    |       |       |

|     |տարածքում) Գբ                                      |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|8.   |Տեղեկատվության ծավալը, որը փոխանցվում է անմիջապես  |       |       |

|     |արտասահմանյան երկրների տվյալների հաղորդման և       |       |       |

|     |ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող   |       |       |

|     |անձի ցանցով (ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում |       |       |

|     |տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայություններ մատուցող այլ անձանց ցանցով) Գբ     |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|9.   |Տեղեկատվության ծավալը, որը ստացվում է անմիջապես    |       |       |

|     |արտասահմանյան երկրների տվյալների հաղորդման և       |       |       |

|     |ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող   |       |       |

|     |անձի ցանցով (ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում |       |       |

|     |տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայություններ մատուցող այլ անձանց ցանցով) Գբ     |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|10.  |Տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայություններ մատուցող անձի և  այլ տվյալների     |       |       |

|     |հաղորդման և  ինտերնետ հասանելիության               |       |       |

|     |ծառայություններ մատուցող անձանց միջև  կապուղու     |       |       |

|     |ընդհանուր թողունակությունը և  ծանրաբեռնվածության   |       |       |

|     |աստիճանը ըստ ընկերությունների (կբիտ/վրկ, տոկոս)    |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|11.  |5 ամենախոշոր բաժանորդներին մատուցված               |       |       |

|     |ծառայությունների դիմաց ստացված հասույթ             |       |       |

|_____|___________________________________________________|_______|_______|

|12.  |Տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության     |       |       |

|     |ծառայությունների մատուցման տարածքը                 |       |       |

._________________________________________________________________________.

 

1. Սույն աղյուսակի 6-րդ և 7-րդ կետերը լրացվում են միայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց կողմից:

2. Սույն աղյուսակի 10-րդ կետը լրացվում է 6, 7, 8, 9-րդ կետերի փոխարեն ըստ լիցենզավորված անձանց կողմից ծառայությունների մատուցման եղանակի:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
29.10.2007
N 475-Ն
Որոշում