Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱ ...

01.07.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2013  -ից մինչեւ   01.07.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)

i

040.1354.261107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 15-ի

N 1354-Ն որոշման

 

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________.

|Պաշտոնների անվանումները                          |Պաշտոնային |

|                                                 |դրույքաչափը|

|                                                 |(դրամ)     |

|_____________________________________________________________|

|                    Գլխավոր խմբի պաշտոններ                   |

|_____________________________________________________________|

|Գլխավոր վարչության պետ                           |    240,650|

|_________________________________________________|___________|

|Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ           |    227,956|

|_________________________________________________|___________|

|Գլխավոր վարչության պետի տեղակալ                  |    200,929|

|_________________________________________________|___________|

|Վարչության պետ                                   |    194,172|

|_________________________________________________|___________|

|Վարչության պետի տեղակալ                          |    190,118|

|_________________________________________________|___________|

|Բաժնի պետ                                        |    187,402|

|_____________________________________________________________|

|                      Ավագ խմբի պաշտոններ                    |

|_____________________________________________________________|

|Բաժնի պետի տեղակալ                               |    183,348|

|_________________________________________________|___________|

|Բաժանմունքի պետ                                  |    181,997|

|_____________________________________________________________|

|                     Միջին խմբի պաշտոններ                    |

|_____________________________________________________________|

|Գլխավոր վարչության հատկապես կարևոր  գործերի      |    180,645|

|քննության քննչական խմբի հատկապես կարևոր          |           |

|գործերով ավագ քննիչ                              |           |

|_________________________________________________|___________|

|Հատկապես կարևոր  գործերով ավագ քննիչ             |    153,618|

|_________________________________________________|___________|

|Ավագ քննիչ                                       |    119,816|

|_________________________________________________|___________|

|Քննիչ                                            |    113,047|

._____________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2007
N 1354-Ն
Որոշում