(ուժը կորցրել է 01.09.06 թվականից` 09.11.05 թիվ 1933-Ն որոշում)
i
040.0169.100398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» մարտի 1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 1998 թվականի թիվ 169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» թիվ 154 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության
մասնագիտությունների ցանկի «0600 Տնտեսագիտություն (էկոնոմիկա) և
կառավարում (մենեջմենտ) մասնագիտություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«0625 Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 10-ից: