Սեղմել Esc փակելու համար:
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-Հ ...

30.12.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.12.2007  -ից մինչեւ   30.12.2018  -ը:
 
(ուժը կորցրել է 13.12.2018 թիվ 1444-Ն որոշում)

i

040.1288.161107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

8 նոյեմբերի 2007 թվականի N 1288-Ն

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի մշակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1288-Ն որոշման

ԿԱՐԳ

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների (այսուհետ` երեխա) իրավունքների պաշտպանության և սոցիալ-հոգեբանական վերականգնման ու զարգացման նպատակով սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ` ծրագիր) կազմում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները և երեխաների խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատությունները:

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

2. Ծրագիրը կազմվում է երեխայի ուսումնասիրման և սոցիալական կարիքների գնահատման արդյունքների հիման վրա:

3. Երեխայի կարիքների գնահատման հիման վրա համապատասխան մասնագետների կողմից կազմվում է ծրագիրը, որը ներառում է մի շարք վերականգնողական միջոցառումներ և ծառայություններ` ուղղված`

1) երեխայի առողջության վերականգնմանը և զարգացմանը.

2) երեխայի հոգեբանական վերականգնմանը և զարգացմանը.

3) երեխայի սոցիալ-կենցաղային հարմարեցմանը, սոցիալական վերականգնմանը և զարգացմանը.

4) երեխայի կրթադաստիարակչական գործընթացի իրականացմանը.

5) ընտանիքում երեխայի ունեցած միջանձնային խնդիրների լուծմանը:

III. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

4. Ծրագրի արդյունքը երեխայի բժշկասոցիալական, հոգեբանական վերականգնումն ու հասարակությանը նրա ինտեգրումն է:

5. Ծրագիրն ըստ անհրաժեշտության ենթակա է փոփոխության:

6. Ծրագիրը վերանայվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

7. Ծրագրի իրականացումը վերահսկվում է ծրագիրը կազմող կազմակերպության կամ մարմնի ղեկավարի կողմից:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1288-Ն որոշման

ՁԵՎԱԹՈՒՂԹ

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ

Երեխայի հաշվառման համարը _________________

Հաշվառման ամսաթիվը _________________

1. Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը _____________________________

2. Ծննդյան ամսաթիվը __________________________________________________

3. Երեխայի անձնագրի կամ ծննդյան վկայականի համարը, տալու ամսաթիվը _____

______________________________________________________________________

4. Երեխայի փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը) _________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

5. Երեխայի նախասիրությունները և հմտությունները ______________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

6. Երեխայի զարգացման տարիքը __________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

7. Երեխայի կարիքները`

1) սոցիալական ________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

2) հոգեբանական _______________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

3) բժշկական __________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

4) կրթական ___________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

8. Լրացուցիչ տվյալներ ________________________________________________

______________________________________________________________________

9. Երեխայի վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ`

1) սոցիալական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ

.______________________________________________________.

|Վերականգնողական  |Կատարողը   |Ժամկետները  |Ակնկալվող  |

|միջոցառումը և    |           |            |արդյունքը  |

|ծառայությունների |           |            |           |

|տեսակները        |           |            |           |

|_________________|___________|____________|___________|

2) հոգեբանական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ

.______________________________________________________.

|Վերականգնողական  |Կատարողը   |Ժամկետները  |Ակնկալվող  |

|միջոցառումը և    |           |            |արդյունքը  |

|ծառայությունների |           |            |           |

|տեսակները        |           |            |           |

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

.______________________________________________________.

3) բժշկական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ

.______________________________________________________.

|Վերականգնողական  |Կատարողը   |Ժամկետները  |Ակնկալվող  |

|միջոցառումը և    |           |            |արդյունքը  |

|ծառայությունների |           |            |           |

|տեսակները        |           |            |           |

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

.______________________________________________________.

4) կրթադաստիարակչական գործընթաց (կրթության առանձնահատուկ պայմանների

կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվում է անհատական ուսումնական

պլանի համաձայն)

.______________________________________________________.

|Միջոցառումը և    |Կատարողը   |Ժամկետները  |Ակնկալվող  |

|ծառայությունների |           |            |արդյունքը  |

|տեսակները        |           |            |           |

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

|_________________|___________|____________|___________|

.______________________________________________________.

Ծրագիրը լրացնողի պաշտոնը, անունը, ազգանունը _________________________

_____________________________________________________________________

    Ստորագրությունը    ________________________

Լրացնելու ամսաթիվը ________________________

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1288-Ն
Որոշում