(ուժը կորցրել է 30.04.09 ՆԿ-64-Ա կարգադրություն)
i
031.0159.151007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և 10-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-68-Ն կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2007թ. հոկտեմբերի 15
ՆԿ-159-Ն
Հավելված
ՀՀ նախագահի
2007թ. հոկտեմբերի 15-ի
ՆԿ-159-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 1
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 2
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 3
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 4
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 5
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետի պաշտոնի անձնագիր N 6
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 7
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնի անձնագիր N 8
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության պետի պաշտոնի անձնագիր N 9:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 10
(անձնագրերը փոփ. 02.06.08 ՆԿ-97-Ն կարգադրություն)