(ուժը կորցրել է 13.11.01 թիվ 59 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 1998 թվականի թիվ 23
1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 17 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 17 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման մասին» կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գրանցված պայմանագրերը հանձնվում են հայտ ներկայացնողին գրանցման վերաբերյալ որոշումը ընդունելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Գրանցված պայմանագրերի մեկ օրինակը մնում է հանձնաժողովի մեթոդա-իրավաբանական վարչությունում»: