Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՉՀԱՐԿՎՈՂ` ԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՉՀԱՐԿՎՈՂ` ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊ ...

02.04.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   02.04.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 13.03.99 թիվ 151 որոշում)

i

040.0132.040398

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 1998 թ. թիվ 132

 

i

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՉՀԱՐԿՎՈՂ` ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել ավելացված արժեքի հարկով չհարկվող կանոնադրական կապիտալի սահմանված կարգով ձևավորմանն ու համալրմանն ուղղվող սարքավորումների և արտադրական նշանակության այլ տեխնիկայի ցանկը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի

ԹԻՎ 132 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՉՀԱՐԿՎՈՂ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

__________________________________________________________________________

    ԾԱԾԿԱԳԻՐԸ 1                       ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

__________________________________________________________________________

        1                                       2

__________________________________________________________________________

 

   8401             Միջուկային ռեակտորներ, ջերմանջատիչ տարրեր (կասետներ)`

                    չճառագայթված, սարքավորումներ և հարմարանքներ`

                    իզոտոպների բաժանման համար

 

   8402             Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի

                    կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են

                    արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ`

                    շոգեգերտաքացուցիչներով

 

   8403             Կաթսաներ կենտրոնացված ջեռուցման համար, բացի 8402

                    ապրանքային խմբում նշված կաթսաներից

 

   8404             Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ

                    8403 ապրանքային խմբերում նշված կաթսաների հետ (օրինակ,

                    ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի

                    հեռացուցիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ

                    շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար

 

   8405             Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ` մաքրիչ

                    կայանքներով կամ առանց դրանց, ացետիլային գեներատորներ

                    և համանման գազագեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ

                    առանց դրանց

 

   8406             Տուրբիններ, ջրային շոգու և  այլ շոգետուրբիններ

 

   8407             Ներքին այրման շարժիչներ կայծային բռնկումով, մխոցի

                    պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով

 

   8408             Ներքին այրման մխոցային շարժիչներ` սեղմումային

                    բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ)

 

   8409             Մասեր` նախատեսված հատկապես կամ հիմնականում 8407 կամ

                    8408 ապրանքային խմբերում նշված շարժիչների համար

 

   8410             Հիդրոտուրբիններ, ջրային անիվներ և  կարգավորիչներ դրանց

                    համար

 

   8411             Շարժիչներ` տուրբոռեակտիվ և  տուրբոպտուտակային, այլ

                    գազային տուրբիններ

 

   8412             Այլ շարժիչներ և  ուժային կայանքներ

 

   8413             Պոմպեր` հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրանց,

                    հեղուկների վերահաններ

 

   8414             Պոմպեր` վակուումային և  օդային այլ օդային, ու գազային

                    կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ

                    պահարաններ օդափոխիչներով ու քամիչով կամ առանց դրա

 

   8417             Վառարաններ և  խուցեր` արդյունաբերական կամ լաբորատոր,

                    ներառյալ ոչ էլեկտրական աղբայրիչ վառարանները

 

   8418 50          Սառնարանային կամ սառցարանային ցուցափեղկեր,

                    վաճառասեղաններ և համանման այլ սարքավորումներ

 

   8418 61          Այլ սառնարանային և  սառցարանային սարքավորումներ,

   8418 69          ջերմային պոմպեր

 

   8419             Արդյունաբերական կամ լաբորատոր մեքենաներ,

                    սարքավորումներ` էլեկտրական կամ ոչ էլեկտրական

                    տաքացումով` ջերմաստիճանների փոփոխման ուղիով նյութերի

                    մշակման համար (տաքացում, եփում, թորում, բազմաթորում,

                    մանրէազերծում, վարակազերծում, շոգեհարում, չորացում,

                    գոլորշիացում, խտացում, կամ սառեցում), բացառությամբ

                    տնային օգտագործման սարքավորումների, ոչ էլեկտրական

                    ջրատաքացուցիչ սարքեր

 

   8420             Գլոցիչներ կամ այլ գլանիկավոր (հոլովակավոր) մեքենաներ,

                    բացի մետաղ և ապակի մշակող մեքենաներից և գլանիկներ

                    դրանց համար

 

   8421             Ցենտրիֆուգներ, ներառյալ կենտրոնախույս չորանոցները,

                    ագրեգատներ` հեղուկները և գազերը զտելու կամ մաքրելու

                    համար

 

   8422             Ամանեղեն լվացող մեքենաներ, սարքավորումներ` շշեր կամ

                    այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար,

                    սարքավորումներ` շշեր, բանկաներ լցնելու, խցանելու,

                    արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու, դրանք

                    պիտակավորելու համար, այլ սարքավորումներ` փաթեթավորման

                    և ծրարման համար (ներառյալ ջերմանստեցմամբ ապրանք

                    փաթեթավորող սարքավորումները` ծրարման նյութերով),

                    սարքավորումներ` ըմպելիք գազավորելու համար

 

   8423             Սարքավորումներ` ապրանքները կշռելու համար (բացի 0,05 գ

                    կամ ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ այն

                    կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը

                    հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով,

                    մանրակշռաքարեր` բոլոր տեսակի կշեռքների համար

 

   8424             Մեխանիկական սարքեր (այդ թվում ձեռքի ղեկավարումով կամ

                    առանց դրա) հեղուկ ու փոշենման նյութերը ցողելու և

                    փոշեցրելու համար, կրակմարիչներ լիցքավորված կամ

                    չլիցքավորված, հեղուկացնող կամ համանման սարքեր,

                    շոգեշիթային կամ ավազաշիթային ու համանման նետիչ սարքեր

 

   8425             Բազմաճախարակ ամբարձիչներ և  վերհաններ, բացի արկղավոր

                    ամբարձիչներից, կարապիկներ և կաբեստաններ, ամբարձիչներ

                    (դոմկրատներ)

 

   8426             Նավային դերրիկ-կռունկներ, տարբեր տեսակի վերհան

                    կռունկներ, ներառյալ ճոպանավոր կռունկները, շարժական,

                    վերհան ֆերմաներ, սայլակավոր բեռնիչներ և

                    ավտոմեքենա-արհեստանոցներ` համալրված վերհան կռունկով

 

   8427             Ավտոբեռնիչներ` եղանիկային բռնիչով, այլ ավտոբեռնիչներ

                    համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով

 

   8428             Այլ մեքենաներ և  հարմարանքներ` բարձրացնելու,

                    տեղափոխելու, բեռնելու և բեռնաթափելու համար (օրինակ,

                    վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ,

                    ճոպանուղիներ և այլն)

 

   8429             Ինքնագնաց բուլդոզերներ` ոչ դարձովի հարթաշերեփով,

                    ավտոգրեյդերներ և պլանավորիչներ, կեռաշերեփներ,

                    մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ,

                    տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլդոններ

 

   8430             Այլ մեքենաներ և  մեխանիզմներ` տեղափոխության,

                    համահարթման, պրոֆիլավորման, փորելու, մշակելու,

                    տոփանելու, խտացնելու, բնահողը հորատելու, հանքային կամ

                    ոչ հանքային նյութեր հանելու համար, սարքավորում ցցեր

                    խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային

                    ձյունամաքրիչներ

 

   8432             Գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառտնտեսության

                    մեջ օգտագործվող մեքենաներ` բնահողի նախապատրաստման և

                    մշակման համար, գլդոններ` սիզամարգերի և

                    մարզահրապարակների համար

 

   8433             Մեքենաներ և  մեխանիզմներ` գյուղատնտեսական

                    մշակաբույսերի բերքահավաքի և դրանք կալսելու համար,

                    մամլիչ-հասկահավաքներ, մամլիչներ` ծղոտի կամ խոտի համար,

                    խոտհնձիչներ կամ սիզամարգերի հնձիչներ, մեքենաներ

                    մաքրելու, տեսակավորելու կամ խոտանելու ձևերի, մրգերի

                    կամ գյուղատնտեսական այլ մթերքի համար, բացի 8437

                    ապրանքային խմբում նշվածներից

 

   8434             Կթելու կայանքներ և  ապարատներ, կաթի մշակման և

                    վերամշակման սարքավորումներ

 

   8435             Մամլիչներ, ջարդիչներ և  համանման մեքենաներ`

                    գինեգործության, սիդրի, մրգահյութերի կամ համանման

                    ըմպելիքի արտադրության համար

 

   8436             Այլ սարքավորումներ` գյուղատնտեսության, այգեգործության,

                    անտառամշակության, թռչնաբուծության, մեղվաբուծության

                    համար, ներառյալ սերմեր աճեցնելու սարքավորումները`

                    մեխանիկական կամ տաքացնող հարմարանքներով, այլ

                    ինկուբատորներ` թռչնաբուծության համար, և բրուդերներ

 

   8437             Մեքենաներ` սերմեր, հացահատիկ և  չոր լոբազգի

                    մշակաբույսեր մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու

                    համար, սարքավորումներ` ալրաղաց արդյունաբերության

                    համար, կամ այլ սարքավորումներ` հացահատիկ կամ չոր

                    լոբազգիներ մշակելու համար, բացի գյուղատնտեսական

                    ֆերմաներում օգտագործվող մեքենաներից

 

   8438             Սարքավորումներ` սննդամթերքի կամ ըմպելիքի

                    արդյունաբերական պատրաստման, կամ արտադրության համար`

                    այլ տեղում չնշված, բացի կենդանական կամ բուսական ծագում

                    ունեցող ճարպերի և յուղերի լուծամզման կամ մաքրման

                    սարքավորումներից

 

   8439             Սարքավորումներ` թաղանթանյութային թելավոր նյութերից

                    զանգվածի արտադրության համար կամ թղթի, կամ ստվարաթղթի

                    արտադրության, կամ մշակման համար

 

   8440             Կազմարարական սարքավորումներ, ներառյալ բրոշյուրավորման

                    մեքենաները

 

   8441             Այլ սարքավորումներ` թղթային զանգվածից, թղթից կամ

                    ստվարաթղթից արտադրանք ստանալու համար, ներառյալ ամեն

                    տեսակի կտրող մեքենաները

 

   8442             Մեքենաներ, սարքավորումներ և  սարքեր (բացի 8456-8465

                    ապրանքային խմբերում նշված հաստոցներից)` տպատառերի

                    ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական

                    բլոկների, թիթեղների, գլանների, կամ տպագրական այլ

                    տարրերի նախապատրաստման, կամ պատրաստման համար,

                    տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական

                    տարրեր, բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության

                    քարեր` նախապատրաստված տպագրական նպատակների համար

                    (օրինակ, տաշած, հղկած կամ ողորկած)

 

   8443             Տպագրական սարքավորումներ, ներառյալ ներկաշերտ տպագրական

                    մեքենաները, 8471 ապրանքային խմբում դասակարգվածներից

                    տարբերվող օժանդակ մեքենաներ և սարքավորումներ

 

   8444             Մեքենաներ` արհեստական մանածագործական նյութերի

                    արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման

                    համար

 

   8445             Մեքենաներ` մանածագործական մանրաթելեր մշակելու համար,

                    մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ`

                    մանածագործական մանվածք պատրաստելու համար, կծկիչ կամ

                    փաթաթող մեքենաներ (ներառյալ միջնաթել կծկող մեքենաները)

                    և 8446 կամ 8447 ապրանքային խմբերում նշված մեքենաների

                    վրա օգտագործվող մանվածք նախապատրաստող մեքենաներ

 

   8446             Գործող հաստոցներ

 

   8447             Մեքենաներ` տրիկոտաժե արտադրանք, հյուսող, ձևավոր

                    մանվածք, ժապավենաթել, շղարշ, ժանյակ, երիզներ կամ

                    ցանցեր հյուսելու, ասեղնագործի և գորգերի համար

 

   8448             Օժանդակ սարքավորումներ` 8444-8447 ապրանքային խմբերում

                    դասակարգված մեքենաների համար (օրինակ, ազբիկները

                    բարձրացնող սայլակներ (կարետակներ), ժակքարդային

                    մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը

                    փոխող մեխանիզմներ), մասեր և պարագաներ` նախատեսված

                    միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային խմբերում

                    դասակարգված մեքենաների համար (օրինակ, իլիկներ և

                    եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուր, սանրեր,

                    թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային

                    շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ)

 

   8449             Սարքավորումներ` մահուդի, թաղիքի և  ֆետրի ու չգործված

                    նյութերի կտորներով կամ ձևերով, արտադրության կամ

                    մշակման համար, ներառյալ ֆետրե գլխարկներ արտադրելու

                    սարքավորումները, գլխարկներ պատրաստելու կաղապարներ

 

   8450 20          Լվացքի մեքենաներ` չոր սպիտակեղենի համար` 10 կգ-ից

                    ավելի տարողությամբ

 

   8451             Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային խմբում

                    դասակարգված մեքենաներից)` մանվածքը, մանածագործական

                    նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը լվանալու,

                    մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու

                    (ներառյալ նյութերի ջերմաֆիքսացման մամլիչները),

                    սպիտակեցնելու, ներկելու, ապրետավորելու, մշակելու,

                    ծածկապատելու և տոգորելու համար, մեքենաներ

                    մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար,

                    որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի

                    արտադրության մեջ (օրինակ, լինոլեումը), մեքենաներ`

                    մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու,

                    կտրելու կամ ծակելու համար

 

   845221           Ոչ կենցաղային ավտոմատ կարի մեքենաներ

 

   845229           Ոչ կենցաղային այլ կարի մեքենաներ

 

   8453             Սարքավորումներ` մորթի կամ կաշի նախապատրաստելու,

                    դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ

                    մորթուց, կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու

                    համար, բացի կարի մեքենաներից

 

   8454             Կոնվերտերներ, ձուլաշերեփներ, կոճղակաղապարներ և

                    ձուլամեքենաներ, որոնք օգտագործվում են մետալուրգիայի

                    կամ ձուլման արտադրության մեջ

 

   8455             Գլանման հաստոցներ և  գլաններ դրանց համար

 

   8456             Ցանկացած նյութերի մշակման հաստոցներ լազերային կամ այլ

                    լուսային կամ ֆոտոնային ճառագայթով, գերձայնային,

                    էլեկտրալիցքավորման, էլեկտրաքիմիական,

                    էլեկտրաճառագայթային, իոնաճառագայթային, կամ պլազմային

                    եղանակներով նյութերի հեռացման համար

 

   8457             Մշակող կենտրոններ, միադիրք և  բազմադիրք ագրեգատային

                    հաստոցներ` մետաղի մշակման համար

 

   8458             Խառատային մետաղակտրիչ հաստոցներ (ներառյալ բազմաբնույթ

                    խառատային հաստոցները)

 

   8459             Մետաղահատ հաստոցներ (ներառյալ գծային դասավորությամբ

                    ագրեգատային հաստոցները) գայլիկոնման, ներտաշման,

                    ֆրեզման, ներքին կամ արտաքին պարուրակի ակոսման համար,

                    բացի 8458 ապրանքային խմբում նշված խառատային

                    հաստոցներից

 

   8460             Հաստոցներ` քերթիչ-հղկիչ, սրող, հղկիչ, հոնինգման,

                    կիպահղկման, ողորկիչ և մետաղների, կարծր ձուլվածքների

                    ու մետաղակերամիկական նյութերի մաքրամշակման այլ

                    գործողություններ կատարելու համար` հղկող սկավառակների,

                    հղկանյութերի և ողորկող միջոցների օգնությամբ, բացի

                    8461 ապրանքային խմբում նշված ատամնահատ, ատամնահղկման

                    և ատամնամշակման հաստոցներից

 

   8461             Հաստոցներ` երկայնառնդման, լայնառնդման, թործային,

                    միջաձիգ, ատամնահատ, ատամնահղկման կամ ատամնամշակման,

                    սղոցող, կտորահատ, այլ հաստոցներ` մետաղի, կարծր

                    ձուլվածքների, մետաղակերամիկայի մշակման համար այլ

                    տեղում չնշված

 

   8462             Մեքենաներ (ներառյալ մամլիչները) մետաղների մշակման

                    համար ծավալային դրոշմումով, կռումով կամ դրոշմումով,

                    մեքենաներ (ներառյալ մամլիչները)` մետաղամշակման համար,

                    կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատ, անցքահատ

                    կամ արտահատիչ, ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ`

                    մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար

 

   8463             Այլ հաստոցներ (մեքենաներ) մետաղների կամ

                    մետաղակերամիկայի մշակման համար` առանց նյութի հեռացման

                    (պլաստիկ ձևափոխության մեթոդով մշակման համար)

 

   8464             Հաստոցներ` քարի, կերամիկայի, բետոնի, ասբոցեմենտի և

                    համանման նյութերի մշակման կամ ապակու սառը մշակման

                    համար

 

   8465             Հաստոցներ` փայտի, խցանի, ոսկրի, էբոնիտի, պինդ

                    պլաստմասսաների կամ համանման պինդ նյութերի մշակման

                    համար (ներառյալ մեխեր, ամրակներ վարսելու, սոսնձելու

                    կամ հավաքելու այլ ձևերի համար հաստոցները)

 

   8468             Սարքավորումներ և  ապարատներ փափուկ ու պինդ զոդանյութով

                    զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի

                    կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային

                    խմբին, գազով աշխատող մեքենաներ և ապարատներ`

                    մակերեսային ջերմամշակման համար

 

   8474             Սարքավորումներ` բնահողը, քարը, հանքաքարի այլ հանքային

                    հանածոները պինդ (այդ թվում` փոշենման կամ մածուկանման)

                    վիճակում տեսակավորելու, լվանալու, մանրացնելու, աղալու,

                    խառնելու կամ միախառնելու համար, սարքավորումներ` պինդ

                    հանքային վառելանյութի, կերամիկական բաղադրությունների,

                    չկարծրացած ցեմենտի և այլ հանքային նյութերի

                    համապատասխան մշակման համար (ագլոմերացիա, կաղապարում

                    կամ ձուլում), կաղապարման մեքենաներ ավազե

                    ձուլակաղապարներ պատրաստելու համար

 

   8475             Մեքենաներ` էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի,

                    խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ

                    ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար,

                    մեքենաներ` ապակու կամ ապակյա արտադրանքների պատրաստման,

                    կամ ջերմամշակման համար

 

   8476             Առևտրի  ավտոմատներ (օրինակ, փոստային նամականիշերի,

                    սիգարետների, պարենային ապրանքի կամ ըմպելիքի վաճառքի

                    համար), ներառյալ դրամը մանրելու ավտոմատները

 

   8477             Սարքավորումներ` ռետինի կամ պլաստմասսաների մշակման, կամ

                    այդ նյութերից արտադրանք արտադրելու համար` այլ տեղում

                    չհիշատակված

 

   8478             Սարքավորումներ` թութունի նախապատրաստման կամ պատրաստման

                    համար` այլ տեղում չհիշատակված

 

   8479             Հատուկ նշանակության մեքենաներ և  մեխանիկական

                    հարմարանքներ, այլ տեղում չհիշատակված

 

   8480             Կաղապարաշրջանակներ և  կոճղակաղապարներ, ձուլման

                    տակդիրներ, ձուլամոդելներ, կաղապարներ (բացի

                    կոճղակաղապարներից) մետաղների, մետաղական կարբիդների,

                    ապակու, հանքանյութերի, ռետինի կամ պլաստմասսաների

                    ձուլման համար

 

   8501             Էլեկտրական շարժիչներ և  գեներատորներ (բացի

                    էլեկտրագեներատորային կայանքներից)

 

   8502             Էլեկտրագեներատորային կայանքներ և  պտտվող էլեկտրական

                    կերպափոխիչներ

 

   8504             Տրանսֆորմատորներ, էլեկտրական, ստատիկ էլեկտրական

                    կերպափոխիչներ (օրինակ, ուղղիչներ) ինդուկտիվության

                    կոճեր և դրոսելներ

 

   8514             Արդյունաբերական և  լաբորատոր էլեկտրական վառարաններ ու

                    խուցեր (ներառյալ ինդուկցիոնները կամ դիէլեկտրիկ

                    տաքացման վառարանները), այլ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ

                    տաքացման արդյունաբերական կամ լաբորատոր սարքավորումներ`

                    ջերմամշակման համար

 

   8515             Մեքենաներ և  ապարատներ` էլեկտրական (այդ թվում` գազի

                    էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ

                    ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային,

                    մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային և պինդ

                    զոդանյութով զոդման կամ եռակցման համար (անկախ այն բանից

                    կարող են դրանք կատարել կտրման գործողություն, թե ոչ),

                    էլեկտրական մեքենաներ և ապարատներ` մետաղների կամ

                    մետաղակարբիդների տաք փոշեպատման համար

 

   8525             Հաղորդող ապարատներ` ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային

                    կապի, ռադիոհեռարձակման կամ հեռուստատեսության համար, իր

                    մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ

                    վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ,

                    տեսախցիկներ, միայն պատկերը վերարտադրող, ինչպես նաև

                    այլ ձայնագրող տեսախցիկներ

 

   8526             Ռադիոտեղորոշիչ (ռադիոլոկացման), ռադիոնավագնացական

                    ապարատներ և հեռաղեկավարման ռադիոապարատներ

 

   8537             Պուլտեր, վահաններ, բարձրակներ, սեղաններ, բաշխիչ

                    վահաններ և այլ հիմքեր` էլեկտրական ապարատների համար`

                    սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային

                    խմբերի արտադրանքով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ

                    բաշխման համար, որոնք իրենց մեջ ընդգրկում են 90 խմբում

                    նշված սարքեր կամ հարմարանքներ և թվային ղեկավարման

                    ապարատներ, բացառությամբ 8517 ապրանքային խմբի

                    կոմուտացման սարքերի

 

   8543             Էլեկտրական մեքենաներ և  ապարատներ` անհատական

                    գործառույթներ ունեցող, այլ տեղում չնշված

 

   8601             Երկաթուղային լոկոմոտիվներ` էլեկտրաէներգիայի արտաքին

                    աղբյուրով կամ կուտակիչներով (ակումուլյատորներով) աշխատող

 

   8602             Այլ լոկոմոտիվներ, տենդերներ

 

   8603             Ուղևորատար  վագոններ` շարժիչով, գնացքների և  տրամվայի,

                    ապրանքատար կամ ուղեբեռների վագոններ, բացի 8604

                    ապրանքային խմբում նշվածներից

 

   8604             Տրանսպորտային միջոցներ` ինքնագնաց կամ ոչ ինքնագնաց`

                    նախատեսված երկաթուղային կամ տրամվայի գծերի նորոգման

                    կամ տեխնիկական սպասարկման համար (օրինակ,

                    վագոն-արհեստանոցներ, կռունկներ, կոճախփիչ մեքենաներ,

                    ուղեհարդարիչ մեքենաներ, վերահսկիչ-չափիչ վագոններ և

                    տրանսպորտային միջոցներ` ուղիների զննման համար)

 

   8605             Ուղևորատար  վագոններ` երկաթուղային կամ տրամվայի, ոչ

                    ինքնագնաց (կցովի), վագոններ, ուղեբեռային, փոստային և

                    այլ հատուկ վագոններ երկաթուղային կամ տրամվայի, ոչ

                    ինքնագնաց (բացի 8604 ապրանքային խմբում նշվածներից)

 

   8606             Վագոններ` երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար ոչ

                    ինքնագնաց

 

   8608             Գծային սարքավորումներ և  սարքեր` երկաթուղային և

                    տրամվայի գծերի համար, մեխանիկական (ներառյալ

                    էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ`

                    երկաթուղային ճանապարհների, տրամվայի գծերի,

                    ճանապարհների, ներքին ջրային ճանապարհների,

                    նավահանգստային կառույցների կամ օդանավակայանների համար,

                    հիշատակված սարքերի ու սարքավորումների մասեր

 

   8701             Տրակտորներ (բացի 8709 ապրանքային խմբում

                    դասակարգվածներից)

 

   8704             Ավտոմեքենաներ` բեռնատար

 

   8705             Ավտոմեքենաներ` հատուկ նշանակության, բացի ուղևորներ

                    կամ բեռներ տեղափոխելու համար օգտագործվողներից (օրինակ,

                    բեռնատար մեքենաներ վթարային նորոգման համար,

                    ավտոամբարձիչներ, հրշեջ մեքենաներ, ավտոբետոնախառնիչներ,

                    ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող

                    ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան

                    կայանքներով ավտոմեքենաներ)

 

   8709             Տրանսպորտային բեռնատար միջոցներ` ինքնագնաց,

                    չսարքավորված վերամբարձ և բեռնող հարմարանքներով`

                    գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում և

                    օդանավակայաններում կարճ տարածություններում բեռների

                    փոխադրման համար օգտագործվող, երկաթուղային պաստառներում

                    օգտագործվող քարշակներ, նշված տրանսպորտային միջոցների

                    մասեր

 

   8710             Տանկեր և  մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ`

                    սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը

                    կամ պարագաները

 

   8802             Այլ թռչող ապարատներ (օրինակ, ուղղաթիռներ,

                    ինքնաթիռներ), տիեզերական ապարատներ (ներառյալ

                    արբանյակները) և ենթաօրբիտային ու տիեզերական

                    տանող-հրթիռներ

 

   8803             Մասեր` 8801 կամ 8802 ապրանքային խմբերում նշված թռչող

                    ապարատների

 

   8805             Մեկնարկային սարքավորումներ` թռչող ապարատների համար,

                    տախտամածային արգելակային կամ համանման սարքեր, երկրային

                    թռիչքային անձնակազմի համար վարժասարքեր (տրենաժորներ),

                    դրանց մասերը

 

   9005             Հեռադիտակներ, մենօկուլյարներ, այլ օպտիկական խողովակներ

                    և ամրաններ դրանց համար, աստղագիտական սարքեր և

                    հենակներ դրանց համար (բացի ռադիոաստղագիտական սարքերից)

 

   9010             Ապարատներ կամ սարքավորումներ` ֆոտո- և

                    կինոլաբորատորիաների համար (ներառյալ սխեմաները

                    լուսազգայուն կիսահաղորդչային նյութերի վրա պրոյեկցելու

                    ապարատները), տվյալ խմբում այլ տեղում չնշված,

                    նեգատոսկոպներ, պրոյեկցիոն էկրաններ

 

   9011             Մանրադիտակներ` բարդ օպտիկական, ներառյալ

                    միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և

                    միկրոպրոյեկտման մանրադիտակները

 

   9013             Սարքեր` հեղուկ բյուրեղների հիմքի վրա աշխատող, բացի այլ

                    ապրանքային խմբերում նկարագրված առավել ճշգրիտ

                    արտադրանքներից, լազերներ, բացի լազերային դիոդներից,

                    օպտիկական այլ սարքեր և գործիքներ, տվյալ խմբում, այլ

                    տեղում չնշված

 

   9014             Կողմնացույցներ` ուղղություն որոշելու համար,

                    նավագնացային  f5v  սարքեր ու գործիքներ

 

   9015             Սարքեր և  գործիքներ` տեղագրական (ներառյալ

                    լուսանկարչատարածաչափականները), հիդրոգրական,

                    օվկիանոսագրական, հիդրոլոգիական, օդերևութաբանական կամ

                    երկրաֆիզիկական, բացի կողմնացույցներից, հեռաչափեր

 

   9018             Սարքեր և  հարմարանքներ` բժշկության, վիրաբուժության,

                    ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ կիրառվող

                    (ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատները),

                    էլեկտրաբժշկական այլ ապարատներ և սարքեր` տեսողությունը

                    հետազոտելու համար

 

   9019             Ապարատներ` մեքենաբուժության (մեխանոթերապիա) համար,

                    մերսման ապարատներ, մասնագիտական պիտանիության

                    հոգեբանական թեստերի ապարատներ, օզոնային ապարատներ,

                    թթվածնային և աերոզոլային թերապիայի, արհեստական

                    շնչառության կամ այլ թերապևտիկ ապարատներ խախտված

                    շնչառությունը բուժելու համար

 

   9022             Ռենտգենյան, ալֆա-բետա և  գամմա ճառագայթների

                    օգտագործման վրա հիմնված սարքեր` նախատեսված բժշկական

                    կամ ոչ բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական և

                    անասնաբուժական նպատակների համար, ներառյալ

                    ռենտգենագրական և ռադիոթերապևտիկ հետազոտությունների

                    համար ապարատները, ռենտգենյան խողովակներ ու ռենտգենյան

                    ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման

                    գեներատորներ, ղեկավարման վահաններ, պուլտեր, էկրաններ,

                    սեղաններ, բազկաթոռներ` հետազոտության ու բուժման համար,

                    և համանման այլ արտադրատեսակներ

 

   9024             Մեքենաներ և  սարքավորումներ` նյութերի կարծրությունը,

                    ամրությունը, ձգվածությունը և սեղմվածությունը,

                    առանձգականությունը կամ այլ մեխանիկական հատկություններ

                    (օրինակ, մետաղների, փայտեղենի, մանածագործական

                    նյութերի, թղթի, պլաստմասսաների) փորձարկելու համար

 

   9027             Սարքեր և  ապարատներ ֆիզիկական կամ քիմիական անալիզների

                    համար (օրինակ, բևեռաչափեր, բեկումաչափեր,

                    սպեկտրաչափեր, գազա կամ ծխաանալիզատորներ), սարքեր և

                    ապարատներ մածուցիկության, ծակոտկենության,

                    ընդարձակման, մակերեսային ձգունության և այլն չափելու

                    ու վերահսկելու համար, սարքեր և ապարատներ` ջերմության,

                    ձայնի կամ լույսի քանակությունը չափելու կամ վերահսկելու

                    (ներառյալ էքսպոնոմետրերը) համար, միկրոտոմերներ

 

   9030             Օսցիլոսկոպներ, սպեկտրոմետրեր, այլ սարքեր և  ապարատներ

                    էլեկտրական մեծությունները չափելու կամ հսկելու համար,

                    բացի 9028 ապրանքային խմբում նշված չափիչ սարքերից,

                    սարքեր և ապարատներ` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան,

                    տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները

                    հայտնաբերելու կամ չափելու համար

 

   9031             Չափող կամ հսկող սարքեր, սարքավորումներ կամ մեքենաներ,

                    տվյալ խմբում այլ տեղերում չնշված, պրոֆիլային

                    պրոյեկտորներ

 

   9032             Սարքավորումներ և  ապարատներ` ավտոմատ կարգավորման կամ

                    ղեկավարման համար

 

_______________________

1. Սույն ցանկում օգտագործվում է արտաքին տնտեսական գործունեության

ապրանքային անվանացանկի ծածկագրերի համակարգը

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.1998
N 132
Որոշում