Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՀԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆ ...

30.06.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.12.1994  -ից մինչեւ   30.06.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.00 թիվ 174 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 148

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով

հաշիվների վերագնահատման կարգի մասին

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դերը ազգային արժույթի կայունացման և արտարժութային պահուստների կառավարման գործում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների վերագնահատման արդյունքը` կապված դրամի նկատմամբ հաշվարկային փոխարժեքի փոփոխման հետ (թիվ 019 «Արտարժութային միջոցների վերագնահատում» հաշվեկշռային հաշվի մնացորդը), տարվա արդյունքներով չի փակվում և չի ուղղվում բանկի եկամուտներին կամ ծախսերին:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչությանը` մեկ ամսվա ընթացքում մշակել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով հաշիվների վերագնահատման կարգը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
27.12.1994
N 148
Որոշում