Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 19 ...

06.02.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.09.2007  -ից մինչեւ   06.02.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 12.01.12 թիվ 12-Ն որոշում)

i

040.0950.240807

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 օգոստոսի 2007 թվականի N 950-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» N 1987-Ն որոշմամբ հաստատված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակում կատարել հետևյալ լրացումները`

1) «XXV. ՏՐԱՆՍՊՈՐՏ» բաժնի վերջում «2300200գ-18007 գ) էլեկտրագնացքների մեքենավարներ, մեքենավարի օգնականներ» բառերից հետո լրացնել «, մեքենավար-հրահանգիչներ» բառերով.

2) «XXIX. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐՈՎ, ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՎ ԵՎ ԲԵՐԻԼԻՈՒՄՈՎ» բաժնի 3-րդ կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

 

 

23305000        3.1. Աշխատանքներ արագացուցիչ կայանքներում, նեյտրոնների

                գեներատորներում` վայրկյանում 10.9 նեյտրոն և ավելի

                նեյտրոնային ելքով»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.08.2007
N 950-Ն
Որոշում