Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

11.06.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2007  -ից մինչեւ   11.06.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 26.04.12 թիվ 68-Ն հրաման)

i

106.0139.170707

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         07           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10607278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 հունիսի 2007 թվականի N 139-Ն

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 108, 109, 109.1, 109.2, 110 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 140-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի N 238.1-րդ հոդվածով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108, 109, 109.1, 109.2, 110 հոդվածներով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշման ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) խախտումներ չհայտնաբերելու վերաբերյալ տեղեկանքի ձևը, համաձայն N 3 հավելվածի:

2. Աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ Վ. Գյուլզադյանին`

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման,

2) հսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված արձանագրության և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշման հատուկ համարակալված ձևերի հաշվառման և կիրառման նկատմամբ:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 25-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108 և 109 հոդվածներով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը հաստատելու մասին» N-140-Ն հրամանը:

 

Հավելված N 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2007 թվականի հունիսի 26-ի

N 139-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

N-000000

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108, 109, 109.1, 109.2, 110 հոդվածներով նախատեսված խախտումների

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N......

«---»------- 200 թ.

 

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108, 109, 109.1, 109.2, 110, հոդվածներով`

Ես/մենք/ __________________________________________________________

/տեսուչի/տեսուչների պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը/

 

____________________________________________________________________-ում

/օբյեկտի անվանումը, վայրը/

_______________________________________________________________________

 

Հայտնաբերել եմ/ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ------------ հոդվածով (հոդվածներով), ---------------- մասով նախատեսված ---------------------

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

          /իրավախախտում կատարելու վայրը, ժամանակը և էությունը/

 

Խախտումը կատարվել է --------------------------------------------- ի

_______________________________________________________________________

/տեղեկություններ խախտում կատարած անձի մասին` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը/

Խախտումը կատարած անձի բացատրությունը կամ նշում բացատրությունից հրաժարվելու մասին -----------------------------------------------------

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Խախտումը վերացնելու համար տալիս եմ/ ենք/ ցուցում /առաջադրանք/ -----

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

/ցուցումի, առաջադրանքի բովանդակությունը և կատարման ժամկետը/

 

Ցուցումը, առաջադրանքը նշված ժամկետում չկատարելու դեպքում խախտում կատարած անձը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Խախտում կատարող անձին բացատրվել է /են/ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները:

 

Վկա ---------------------------------------------------------

_______________________________________________________________________

_________________________________ (անունը, ազգանունը, բնակության վայրը)

 

Տուժող -------------------------------------------------------- _________________________________ (անունը, ազգանունը, բնակության վայրը)

 

Արձանագրությունը կազմված է 3 /երեք/ օրինակից, որի 1 /մեկ/ օրինակը հանձնվում է խախտում կատարող անձին, մյուս օրինակը ուղարկվում է կատարման, 3-րդը /երրորդը/ պահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչությունում:

_______________________________________________________________________

/արձանագրությունը կազմող տեսուչի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը/

 

Արձանագրությունը ստացա --------------------------------------------

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

/խախտման համար պատասխանատու անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստացման ամիսը, ամսաթիվը, ստորագրությունը/

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

/նշում պատասխանատու անձի ստորագրությունից հրաժարվելու կամ այն ուշ ստանալու մասին/

 

Հավելված N 2

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2007 թվականի հունիսի 26-ի

N 139-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

N-000000

 

ՈՐՈՇՈՒՄ N ------

«---» ------- 200 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես ________________________________________________________________

/տեսուչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը/

 

ուսումնասիրելով________________________________________________________

_______________________________________________________________________

_____________________________________________________________________-ի

/տեղեկություններ խախտում կատարած անձի մասին` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը/

ստուգման վերաբերյալ ներկայացված նյութերը __________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

                                /թվարկել/

հաստատեցի _________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

/նշել իրավախախտումները, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքները, որոնց համար սահմանված է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ---- --- հոդվածով (հոդվածներով) --- -- մասով (մասերով)/:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի --- հոդվածի -- -ի մասի համաձայն որոշեցի

 

_______________________________________________________________________

_________________________________________________________________ -ի

/իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, անձնագրային տվյալները/

նկատմամբ նշանակել վարչական տույժ ___________________________ դրամ:

/տուգանքի չափը/

Տուգանքը ենթակա է մուծման բանկային բաժանմունք _____________________

_______________________________________________________________________

/բանկային բաժանմունքի անվանումը, հաշվի համարը/

 

տուգանքի մուծման անդորրագրի բնօրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն ------------------

/հեռախոսահամարը/

 

Տուգանքը 15-օրյա ժամկետում չմուծելու դեպքում այն գանձվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված կարգով:

_______________________________________________________________________

             /տուգանքը նշանակողի պաշտոնը, անունը, ազգանունը/

 

Որոշումը կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածի:

 

Որոշումը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 283-րդ հոդվածի, հայտարարվեց ----------

/ամիսը, ամսաթիվը/

 

Որոշումը կազմված է 1 օրինակից, բնօրինակը ուղղվում է կատարման, պատճենի 1 /մեկ/ օրինակը հանձնվում է խախտում կատարող անձին, իսկ մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչությունում:

 

Որոշումը ստացա -------------------------------

_______________________________________________________________________

/անունը, ազգանունը, պաշտոնը, ամիսը, ամսաթիվը/

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

/նշում որոշումը ստանալուց հրաժարվելու կամ այն ուշ ստանալու մասին, անունը, ազգանունը, պաշտոնը, ամիսը, ամսաթիվը, ստորագրությունը/

 

_______________________________________________________________________

/նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու մասին, ամսաթիվը, անդորրագրի համարը/

 

Հավելված N 3

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2007 թվականի հունիսի 26-ի

N 139-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ

 

«» ........... 200 թ.

_______________________________________________________________________

                    (ստուգվող օբյեկտի գտնվելու վայրը)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ...... ............. 200 թ. N

հանձնարարագրի հիման վրա 200 թ. -ից մինչև 200 թ -ի______-ը

բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսուչ (ներ) -------------------------------------------------------------- կողմից

(անուն, ազգանուն)

_______________________________________________________________________

---------------------------------------------------- նպատակով անցկացված ստուգման կամ ուսումնասիրության ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

 

Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսուչ (ներ) --------

_______________________________________________________________________

                   (անուն, ազգանուն) (ստորագրություն)

_______________________________________________________________________

                   (անուն, ազգանուն) (ստորագրություն)

Տեղեկանքը կազմված է 2 օրինակից, որոնցից մեկը հանձնված է

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Ստացա տեղեկանքի երկրորդ օրինակը, որի համար ստորագրում եմ`

 

    -----------------         -----------------

    (ստորագրություն)          (անուն, ազգանուն)

«» ........... 200 թ.

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
26.06.2007
N 139-Ն
Հրաման