(ուժը կորցրել է 16.11.98 թիվ 635 որոշում)
i
041.0096.120298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 1998 թվականի թիվ 96
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻ
1. Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ս. Անտոնյան - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական
հարցերի վարչության պետի տեղակալ (աշխատանքային
խմբի ղեկավար)
Կ. Գևորգյան - Երևանի պետական համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի
ասպիրանտ
Ս. Դիլբանդյան - իրավաբանական գիտությունների թեկնածու
Ռ. Եղյան - իրավաբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ
Ս. Մուրադյան - իրավաբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ
Ա. Վաղարշյան - իրավաբանական գիտությունների թեկնածու
2. Աշխատանքային խմբին` մինչև 1998 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության հայեցակարգը, անհրաժեշտ օրենքների և այլ իրավական ակտերի ցանկը, որոնք պետք է մշակվեն նշված հայեցակարգի վրա, ինչպես նաև դրանց մշակման ժամանակացանկը: