(ուժը կորցրել է 14.05.98 թիվ 249 որոշում)
i
041.0095.120298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 1998 թվականի թիվ 95
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 542 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 542 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման հավելվածում «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ», «ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ» և «ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ» բառերը` համապատասխանաբար փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ-աշխատակազմի ղեկավար», «ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» և «ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ» բառերով.
բ) որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բարեփոխումների գլխավոր վարչության պետ Գ. Գսպոյանին, իսկ Է. Խաչատրյանի փոխարեն` Ա. Վարդանյանին: