Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ...

01.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.01.2009  -ից մինչեւ   01.01.2010  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.10` 02.10.09 թիվ 24-Ն որոշում)

i

603.0008.080607

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         06           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60307237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2007 թվականի N 08-Ն

 

«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հավելված

 

i

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 18 մայիսի 2007թ.

թիվ 08-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման կապի ծառայությունների առանձին տեսակներից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար (սյունակ 1), որից առանձնացվում են բնակչությանը մատուցած ծառայություններից ստացված եկամուտները (սյունակ 2) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 3)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-130 տողերում):

1) 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

2) 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները» ցուցանիշը ներկայացնում է փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության (հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայությունների) ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը:

3) 121-122.6 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների առանձին ենթատեսակների (փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության` հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայություններ):

4) 122.2.1 տողում առանձնացվում է 122.2 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

5) 122.3.1, 122.3.2 և 122.3.3 տողերում առանձնացվում են 122.3 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` բջջային, ռադիոորոնման (փեյջերային) և ռադիալ գործողության («Ալթայ» և այլն):

6) 122.6.1 և 122.6.2 տողերում առանձնացվում են 122.6 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` նշելով կապի ծառայության տվյալ տեսակների անվանումները:

7) 130 տողում արտացոլվում են 110 տողից այլ գործունեությունից ստացված եկամուտները:

8) 130.1, 130.2 և 130.3 տողերում առանձնացվում են 130 տողից եկամուտներն ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:

9) 140 տողում արտացոլվում են մատուցված կապի ծառայությունների դիմաց փաստացի վճարումները:

10) 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը.

11) 160 տողում արտացոլվում է 122.4 տողից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, այսինքն` ցանկացած այն անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից:

2. Փոստային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստի կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար փոստային բաժանմունքներում առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման ծառայություններ, «ցպահանջ» թղթակցության մշակում, նամականիշերի, բացիկների, ծրարների վաճառք, պայմանագրային հիմունքով պարբերական մամուլի տարածում, կապի ծառայություններ, փոստային դրամային փոխադրումների (կանխիկ) ընդունում և հանձնում:

3. Սուրհանդակային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստից բացի այլ կազմակերպությունների կողնից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար նամակների, ծանրոցների և ծանրոցածրարների (բանդերոլների) հանում, տեղափոխում, տեղ հասցնումը: Տեղափոխումը կարող է իրականացվել տրանսպորտի մեկ կամ մի քանի անձնական կամ հասարակական տեսակներով), կառավարական սուրհանդակային (ֆելդեգերային) ծառայություններ, հատուկ կապի ծառայություններ:

4. Հեռահաղորդակցության (էլեկտրակապի) ծառայությունները իրենցից ներկայացնում են ձայնի, նշանի (նիշի), ազդանշանի, գրավոր տեքստի, պատկերի հաղորդում և ընդունում լարային, մալուխային, օպտիկական, մագնիսական և այլ էլեկտրամագնիսական համակարգերի, ինչպես նաև միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների միջոցով: Վերջինս իր մեջ ներառում է հեռագրային կապ, հեռախոսային կապ (ձայնային) (ներառյալ` բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ) և կապուղիների վարձակալում, շարժական կապ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում մալուխային, անհաղորդալար ռադիոռելեային կամ արբանյակային համակարգերի միջոցով, տելեմատիկ կապ (հեռաֆաքս, հեռատեքստ և տելեքս) և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործում:

5. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

6. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

7. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն աճողական կարգով հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի ամիսների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանելով հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|          ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ            |

|                        ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ                          |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|Ազգային վիճակագրական    |Կապի ծառայություններ       |մինչև  հաշվետու     |

|ծառայություն            |մատուցող                   |ժամանակաշրջանին     |

|Ազգային վիճակագրական    |կազմակերպությունները և     |հաջորդող ամսվա 10-ը |

|ծառայության մարզային    |անհատ ձեռնարկատերերը       |                    |

|գործակալություն         |                           |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |      13-ԿԱՊ        |

|                           (անվանումը)              |   (եռամսյակային)   |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |

|                                                    |                    |

|___________________________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |

|                                                    |   վիճակագրության   |

|____________________________________  I_I_I_I_I_I_I |  պետական խորհրդի   |

|                                    (փոստային դասիչ)|  18 մայիսի 2007թ.  |

|Մարզը ____________________ Համայնքը _______________ | թիվ 08-Ն որոշմամբ  |

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|համարը                                              |                    |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)   I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|ծածկագիրը                                           |____________________|

|                                                    |     Չլրացնել       |

|Հարկ վճարողի հաշվառման համարը     I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը        I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը   I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հունվար - _______________ 200 _ թ.

(տարեսկզբից աճողական կարգով)

 

.________________________________________________________________________.

|       Ցուցանիշի անվանումը          | Տողի  |    Հաշվետու  |Նախորդ տարվա|

|                                    |համարը |   ժամանակա-  |համապատասխան|

|                                    |       |   շրջանում   |ժամանակա-   |

|                                    |       |              |շրջանում    |

|                                    |       |______________|____________|

|                                    |       |Ընդա-|դրանից` |            |

|                                    |       |մենը |բնակչու-|  Ընդամենը  |

|                                    |       |     |թյունից |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|                Ա                   |   Բ   |  1  |    2   |        3   |

|____________________________________|_______|_____|________|____________|

|Եկամուտներ, ընդամենը (առանց         |  110  |     |        |            |

|ավելացված արժեքի հարկի), (120 և  130|       |     |        |            |

|տողերի հանրագումարը), հազար դրամ    |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|110 տողից` կապի ծառայություններից   |  120  |     |        |            |

|ստացված եկամուտները, ընդամենը       |       |     |        |            |

|(առանց ավելացված արժեքի հարկի),     |       |     |        |            |

|(121 և  122 տողերի հանրագումարը)    |       |     |        |            |

|հազար դրամ                          |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|   այդ թվում`                       |  121  |     |        |            |

|     փոստային և  սուրհանդակային     |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     հեռահաղորդակցության            |  122  |     |        |            |

|     (122.1,122.2,122.3,122.4,122.5 |       |     |        |            |

|     122.6 տողերի հանրագումարը)     |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|   այդ թվում`                       | 122.1 |     |        |            |

|     հեռագրային                     |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     հեռախոսային (ձայնային)         | 122.2 |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     դրանցից` բաժանորդային վարձերի  |122.2.1|     |        |            |

|     և  միանվագ ծառայությունների    |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     շարժական                       | 122.3 |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     այդ թվում` բջջային             |122.3.1|     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     ռադիոորոնման (փեյջերային)      |122.3.2|     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     ռադիալ գործողության            |122.3.3|     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     տվյալների փոխանցման            | 122.4 |     |        |            |

|     ինտերնետ հասանելիության        |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     հեռուստառադիոհաղորդումների     | 122.5 |     |        |            |

|     հեռարձակման                    |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|     այլ ծառայություններից          | 122.6 |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|   դրանցից`                         |122.6.1|     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|                                    |122.6.2|     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|                                    |122.6.3|     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|110 տողից` այլ գործունեությունից    |  130  |     |        |            |

|ստացված եկամուտները                 |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|   դրանցից`                         | 130.1 |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|                                    | 130.2 |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|                                    | 130.3 |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|Կապի ծառայություններից փաստացի      |  140  |     |        |            |

|վճարումներ, ընդամենը (առանց         |       |     |        |            |

|ավելացված արժեքի հարկի), հազար դրամ |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|Աշխատողների միջին ցուցակային        |  150  |     |        |            |

|թվաքանակը, մարդ                     |       |     |        |            |

|____________________________________|_______|_____|________|____________|

|122.4 տողից` տվյալների հաղորդման    |  160  |     |        |            |

|և  ինտերնետ հասանելության           |       |     |        |            |

|բաժանորդների քանակը` միավոր         |       |     |        |            |

.________________________________________________________________________.

 

Ղեկավար                _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր       _____________________     ________________________

հաշվապահ կամ այլ         (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

լիազորված անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար (ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

(հավելվածը փոփ. 02.12.08 թիվ 09-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
18.05.2007
N 08-Ն
Որոշում