(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0539.270407
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 04 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10007190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
26 մարտի 2007 թվականի N 539-Ն
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ, ԽԱՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ» ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ-ի նոյեմբերի 11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշման 2-րդ կետի, ինչպես նաև ելնելով երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման սկզբունքներից` մանկական խաղալիքների և խաղերի արտադրության և իրացման սանիտարական կանոններ սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Մանկական խաղալիքների, խաղերի արտադրության և իրացման» սանիտարական կանոնները /կցվում է/:
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. մարտի 26-ի
N 539-Ն հրամանով
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ, ԽԱՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են մինչև 14 տարեկան երեխաների խաղալիքների /խաղերի/ և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքի և նյութերի հիգիենիկ պահանջներ:
1.2. Սույն կանոնների պահանջները տարածվում են երեխաների համար արտադրող և իրացնող, ինչպես նաև հանրապետության տարածք ներկրվող խաղալիքների /խաղերի/ վրա:
2. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ, ԽԱՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՒՄՔԻՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. Խաղալիքների /խաղերի/ արտադրության մեջ թույլատրվում է օգտագործել հիգիենիկ փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստացած հումքը և նյութերը:
2.2. Խաղալիքների /խաղերի/ արտադրության համար չեն թույլատրվում օգտագործել օգտաթափոնք, բնական մորթի և կաշի /մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների արտադրության ժամանակ/, ծառի կեղև:
2.3. Փողային երաժշտական խաղալիքների մասերը, որոնք հպվում են երեխաների շրթունքների հետ, ինչպես նաև չխկչխկանները, պետք է պատրաստված լինեն խոնավակայուն, ինչպես նաև հեշտ լվացվող և ախտահանվող նյութերից:
3. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻՆ, ԽԱՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
i
(3-րդ գլուխն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 47-Ն հրաման)
4. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
4.1. Խաղալիքների փորձաքննությունը կատարվում է հետևյալ դեպքերում.
ա. նոր տեսակի խաղալիքի արտադրություն կազմակերպելու ժամանակ,
բ. թողարկվող արտադրանքի կազմի /կառուցվածքի/ մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ,
գ. թողարկվող արտադրանքի տեխնոլոգիական հրահանգում, արտադրական գործընթացի լրակազմության մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ, խաղալիքի փորձնական խմբաքանակի արտադրություն կազմակերպելու ժամանակ,
դ. հիգիենիկ եզրակացության տրման ժամկետի սպառման դեպքում:
4.2. Հիգիենիկ փորձաքննությունը իր մեջ ներառում է.
ա. որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննություն,
բ. լաբորատոր-գործիքային հետազոտություններ և փորձարկումներ, անհրաժեշտության դեպքում նաև արտադրության պայմանների սանիտարահիգիենիկ հետազոտություն:
4.2.1. Փորձաքննության համար պատվիրատուն ներկայացնում է խաղալիքների փորձաքննության համար անհրաժեշտ քանակությամբ փորձանմուշներ և հետևյալ փաստաթղթերը.
ա. տեղական արտադրությամբ խաղալիքների /խաղերի/ համար խաղալիքների նորմատիվային և /կամ/ տեխնիկական փաստաթղթեր /տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ և այլն/ խաղալիքների փորձարկման արձանագրություններ /եթե առկա են/,
բ. արտասահմանյան արտադրությամբ խաղալիքների /խաղերի/ համար խաղալիքների և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքի և նյութերի անվտանգությունը հաստատող փաստաթուղթ /երկրի լիազոր մարմնի, արտադրող և առաքող կազմակերպության կողմից տրված/:
4.3. Հիգիենիկ եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի կողմից մինչև 5 /հինգ/, իսկ փորձնական խմբաքանակի համար` մինչև մեկ տարի ժամկետով:
5. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԶԳԱՅՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
5.1. Խաղալիքների փորձանմուշների զգայորոշական հետազոտությունների ժամանակ գնահատվում է խաղալիքների արտաքին տեսքը, մակերեսը /չոր, կպչուն, հարթ/, հոտի և թերությունների առկայությունը:
5.2. Պլաստիկ նյութերից պատրաստված խաղալիքները մանրազննորեն լվացվում են 37օ ջերմաստիճանի ջրով (առանց մեխանիկական մշակման, օճառի և սինթետիկ լվացող նյութերի օգտագործմամբ), ցայում են թորած ջրով և չորացնում սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Խաղալիքների հոտի (կամ արտածծման) որոշումը կատարվում է հանձնաժողովի կողմից (5 անդամից ոչ պակաս) սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Հոտի բնույթը նշվում է գրագրորեն (կողմնակի, տհաճ, սպեցիֆիկ, բուրավետ, անորոշ): Հոտի ինտենսիվությունը արտահայտվում է բալերով` համաձայն ստորև բերված սանդղակի.
Հոտի ինտենսիվության որոշում
._________________________________________________________________________.
|Հոտի |Բնութագիրը|Հոտի առկայությունը |
|ինտենսիվություն| | |
|(բալերով) | | |
|_______________|__________|______________________________________________|
|0 |Հոտ չկա |Զգալի հոտի բացակայություն: |
|_______________|__________|______________________________________________|
|1 |Շատ թույլ |Սովորաբար զգացվող, սակայն փորձառու որակը |
| | |/հոտը/ որոշողի կողմից նշվող հոտ: |
|_______________|__________|______________________________________________|
|2 |Թույլ |Հոտ, եթե դրան ուշադրություն է դարձվում` անփորձ|
| | |որակը որոշողի կողմից: |
|_______________|__________|______________________________________________|
|3 |Նկատելի |Դյուրին զգացվող և տհաճ զգացում առաջացնող հոտ:|
|_______________|__________|______________________________________________|
|4 |Սուր |ՈՒշադրություն գրավող, բացասական արձագանք |
| | |առաջացնող հոտ: |
|_______________|__________|______________________________________________|
|5 |Շատ սուր |Այնքան ուժեղ հոտ, որ առաջացնում է տհաճ |
| | |զգացումներ: |
._________________________________________________________________________.
6. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6.1. Խաղալիքներից արտազատող քիմիական նյութերի ցանկը, կախված պատրաստման համար օգտագործվող հումքից, ներկայացված է սույն կանոնների Հավելված 1-ում:
6.2. Նոր տեսակի /բնույթի/ նյութերից պատրաստված խաղալիքների հիգիենիկ փորձաքննության ժամանակ զգայորոշական և սանիտարաքիմիական հետազոտություններից հետո անհրաժեշտ է կատարել դրանց թունաբանական հետազոտություն:
6.2.1. Նոր, չհետազոտված և կրկնակի սինթեզված քիմիական նյութերի թունաբանական հետազոտությունը իր մեջ ներառում է.
ա. քիմիական նյութերից սուր թունավորության մակարդակի որոշումը կատարվում է լաբորատոր կենդանիների /սպիտակ առնետ, սպիտակ մուկ, նապաստակ, ծովախոզուկ/ վրա դրված փորձերի հիմքերով` կենդանու ստամոքսի մեջ ներարկելով նյութի միջին չափաքանակը /մահվան չափաքանակը` ՄՉ50/, որը առաջացնում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահը,
բ. մաշկի վրա փոփոխություններ առաջացնող նյութերի հատկությունների որոշում,
գ. մաշկի միջոցով նյութերի ներծծման մակարդակի որոշում,
դ. նյութի կումուլյատիվ հատկության հետազոտում:
Ստացված բոլոր արդյունքների հիմքերով անհրաժեշտ է որոշել հետազոտվող նյութի թունավորության մակարդակը:
6.2.2. Արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատականը տրվում է քիմիական նյութերի միգրացիայի մակարդակը որոշող թունավորության ինդեքսով:
6.3. Թունավորության ինդեքսը որոշվում է.
ա. կենսաբանական թեստավորման եղանակով թունավորության ինդեքսի որոշումը բջջային թեստ-օբյեկտի վրա «ին վիտրո» և արդյունքում ստացված նրա արժեքը պետք է գտնվի 70-120%-ի սահմանում,
բ. ըստ ջրալուծվող բաղադրամասերի որպես թեստ օբյեկտ խոշոր եղջերավոր անասունի սերմնահեղուկի օգտագործմամբ օդի նմուշի թունավորության գնահատման էսպրես մեթոդական ձեռնարկին համապատասխան խաղալիքի նմուշի փորձարկման արդյունքում թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 80-120%-ի սահմանում,
գ. լյումինիստետային մանրէաբանական թեստի օգնությամբ քիմիական միացությունների, պոլիմերների, նյութերի արտադրանքի թունավորության որոշման ձեռնարկին համապատասխան փորձարկման արդյունքում թունավորության ինդեքսի արժեքը պետք է լինի 20%-ից պակաս:
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. մարտի 26-ի
N 539-Ն հրամանով
Հավելված 1
Խաղալիքների սանիտարաքիմիական հետազոտության ժամանակ որոշվող (կախված
հումքից) նյութերի ցանկ «*»
_____________________________________________________________________
«*» Խաղալիքների գնահատման ժամանակ չի թույլատրվում I դասի վտանգավորության նյութերի միգրացիան
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Խաղալիքների պատրաստման ժամանակ|Արտազատվող նյութերի ցանկ |
| |օգտագործվող հումքի անվանումը | |
|___|______________________________|______________________________________|
|1. |Ակրիլոնիտրիլբուտադիոն - |Ստիրոլ, ակրիլոնիտրիլ, |
| |ստիրոլային պլաստմասսաներ |ալֆա-մետիլստիրոլ, բենզոլ, բենզալդեհիդ,|
| |(ABC - պլաստմասսաներ) |թթուներ, տոլուոլ, էթիլբենզոլ |
|___|______________________________|______________________________________|
|2. |Պոլիստիրոլ սուսպենզային, |Ստիրոլ, բենզոլ, տոլուոլ, սպիրտներ |
| |հարվածադիմացկուն |(մեթիլային, բուտիլային), ֆորմալդեհիդ, |
| | |էթիլբենզոլ |
|___|______________________________|______________________________________|
|3. |Պոլիստիրոլ փրփրած |Ստիրոլ, բենզոլ, տոլուոլ, էթիլբենզոլ, |
| | |կումոլ, մեթիլ սպիրտ, ֆորմալդեհիդ |
|___|______________________________|______________________________________|
|4. |Ստիրոլի համապոլիմեր, |Ստիրոլ, ակրիլոնիտրիլ, բենզալդեհիդ, |
| |ակրիլոնիտրիլավ |ֆորմալդեհիդ |
|___|______________________________|______________________________________|
|5. |Մետիլմետակրիլատով ստիրոլի |Ստիրոլ, մետիլմետակրիլ, մետիլային |
| |սոմապոլիմեր, |սպիրտ, ֆորմադեգիդ |
|___|______________________________|______________________________________|
|6. |Ակրիլնիտրիլով և |Ակրիլնիտրիլ, ստիրոլ, մետիլմետակրիլ, |
| |մետիլմետակրիլով ստիրոլի |մետիլային սպիրտ, ֆորմադեգիդ |
| |սոպոլիմեր | |
|___|______________________________|______________________________________|
|7. |Բուտադիյենով ստիրոլի սոպոլիմեր|Ստիրոլ, բուտադիյեն, ացետալդեգիդ, |
| | |ացետոն, սպիրտեր (մետիլային, |
| | |բուտիլային), կսիլոլներ |
|___|______________________________|______________________________________|
|8. |Պոլիօլեֆինների (բարձր և ցածր |Ֆորմալդեգիդ, էտիլացետատ, ացետալդեգիդ, |
| |ճնշման պոլիէտիլեներ, |ացետոն, գեկսան, գեպտան, գեկսեն, սպիտեր|
| |պոլիպրոպիլեն, էտիլենով |(մետիլային, պրոպիլային, |
| |պրոպիլենի սոպոլիմերներ, |իզոպրոպիլային, բուտիլային, |
| |պոլիբուտիլեն, |իզոբուտիլային) |
| |պոլիիզոբուտիլեն), հիմքով | |
| |նյութեր, | |
|___|______________________________|______________________________________|
|9. |Վինիլացետատի հիմքով պոլիմերներ|Վինիլացետատ, ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ,|
| | |գեկսան, գեպտան, |
|___|______________________________|______________________________________|
|10.|Պոլիուրետաններ |Էտիլենգլիկոլ, ացետալդեգիդ, |
| | |ֆորմալդեգիդ, էտիլացետատ, բուտիլացետատ,|
| | |ացետոն, բենզոլ տոլուոլ, սպիրտեր` |
| | |մետիլային, պրոպիլային, իզոպրոպիլային |
|___|______________________________|______________________________________|
|11.|Պոլիվինիլքլորիդ (կարծր) |Վինիլքլորիդ, ացետալդեգիդ, ացետոն, |
| | |սպիրտեր` մետիլային, պրոպիլային, |
| | |իզոպրոպիլային, բուտիլային, |
| | |իոբուտիլային, ֆենոլներ, ցինկ, անագ |
|___|______________________________|______________________________________|
|12.|Պոլիվինիլքլորիդ |Վինիլքլորիդ, ացետալդեգիդ, ացետոն, |
| |(պլաստիֆիցիրավացված) |սպիրտեր` մետիլային, պրոպիլային, |
| | |իզոպրոպիլային, բուտիլային, |
| | |իոբուտիլային, բենզոլ, տոլուոլ, |
| | |ֆենոլ/ֆենոլներ, ֆտալատներ, ցինկ, անագ |
|___|______________________________|______________________________________|
|13.|Պոլիամիդ 6 (պոլիկապրոամիդ, |Ե-կապրոլակտամ, բենզոլ, ֆենոլ/ֆենոլներ |
| |կապրոն) | |
|___|______________________________|______________________________________|
|14.|Պոլիամիդ 66, 610 |Գեկսամետիլենդիամին, մետիլային սպիրտ, |
| |(պոլիգեկսամետիլենադիպամին, |բենզոլ |
| |նեյլոն, | |
| |պոլիգեկսամետիլենսեբացինամիդ) | |
|___|______________________________|______________________________________|
|15.|Պոլիակրիլատ |Ակրիլոնիտրիլ, բուտիլաակրիլատ, |
| | |մետիլակրիլատ, մետիլմետակրիլատ, գեկսան,|
| | |գեպտան |
|___|______________________________|______________________________________|
|16.|Պոլիէթերների հիմքով նյութեր |Ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, ացետոն, |
| |(պոլիէտիլենոկսիդ, |մետիլացետատ, պոլիպրոպիլային և |
| |պոլիպրոպիլենոկսիդ, |մետիլային սպիրտեր, ֆենոլ/ֆենոլներ |
| |պոլիտետրամետիլենոկսիդ, | |
| |պոլիֆենիլենոկսիդ) | |
|___|______________________________|______________________________________|
|17.|Պոլիէտիլենտերաֆտալատ (ՊԷՏՖ) և |Ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, |
| |տերեֆտալեային թթուի հիմքով |էտիլենգլիկոլ, ացետոն |
| |սոպոլիմերներ |դիմետիլտերաֆտալատ, մետիլային, |
| | |բուտիլային, իզոբուտիլային սպիրտեր, |
|___|______________________________|______________________________________|
|18.|Պոլիկարբոնատ |ֆենոլ/ֆենոլներ, դիֆինիլոլպրոպան, |
| | |մետիլենքլորիդ, քլորբենզոլ |
|___|______________________________|______________________________________|
|19.|Պոլիվինիլսուլֆիդ |ֆենոլ/ֆենոլներ, ացետալդեգիդ, |
| | |դիքլորբենզոլ, մետիլային սպիրտեր, բոր |
|___|______________________________|______________________________________|
|20.|Ամինոպլաստներ (կարբամիդա և |Ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, |
| |մելանոֆորմալդեգիդային մամլած | |
| |զանգվածներ) | |
|___|______________________________|______________________________________|
|21.|Ֆենապլաստներ |Ֆորմալդեգիդ, ֆենոլ/ֆենոլներ, |
| |(ֆենոլֆորմալդեգիդային խեժերի |ացետալդեգիդ, |
| |հիմքով պլաստմասսաներ) | |
|___|______________________________|______________________________________|
|22.|Էպոկսիդային խեժի հիմքով |Ֆորմալդեգիդ, ֆենոլ/ֆենոլներ, |
| |պոլիմերային նյութեր |ացետալդեգիդ, էպիքլորհիդրին, |
| | |դիֆինիլոլպրոպան |
|___|______________________________|______________________________________|
|23.|Ցելյուլոզա |Ֆորմալդեգիդ, էտիլացետատ, բենզոլ, |
| | |ացետոն |
|___|______________________________|______________________________________|
|24.|Պարաֆիններ և մոմեր |ացետալդեգիդ, ացետոն, գեկսան, գեպտան, |
| | |բենզպիրեն, մետիլային, բուտիլային |
| | |սպիրտեր, տոլուոլ, ֆորմալդեգիդ |
|___|______________________________|______________________________________|
|25.|Րետինալատեկսային կազմություն |Իզոպրեն, ակրիլնիտրիտ, ստիրոլ, |
| | |ագիդոլներ, տի-ուրամներ, ալտակս, |
| | |կապտակս, ացետոֆենոն, սուլֆենամիդ Ց, |
| | |վուլկացիտ, ցիմատներ, ֆտալատներ, |
| | |դիֆինիլգուանիդին, բենզոյաթթու, |
| | |բենզպիրեն, ցինկ, կապար, արսեն |
|___|______________________________|______________________________________|
|26.|Սիլիկոններ |Ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, |
| | |ֆենոլ/ֆենոլներ, մետիլային, բուտիլային |
| | |սպիրտեր, բենզոլ |
|___|______________________________|______________________________________|
|27.|Թուղթ |էտիլացետատ, ացետալդեգիդ, ֆորմալդեգիդ, |
| | |ացետան, բենզոլ, տոլուոլ, մետիլային, |
| | |բուտիլային, իզոբուտիլային սպիրտեր, |
| | |կապար, ցինկ, արսեն, քրոմ |
|___|______________________________|______________________________________|
|28.|Ստվարաթուղթ |էտիլացետատ, բուտիլացետատ, ացետալդեգիդ,|
| | |ֆորմալդեգիդ, ացետոն, բենզոլ, տոլուոլ, |
| | |մետիլային, բուտիլային, իզոբուտիլային, |
| | |պրոպիլային, իզոպրոպիլային սպիրտեր, |
| | |կսիլոլներ, կապար, ցինկ, քրոմ, արսեն |
|___|______________________________|______________________________________|
|29.|Փայտանյութ |Ֆորմալդեգիդ, ֆենոլ/ֆենոլներ, |
| | |ացետալդեգիդ, մետիլային, բուտիլային, |
| | |իզոբուտիլային, պրոպիլային, |
| | |իզոպրոպիլային սպիրտեր, |
|___|______________________________|______________________________________|
|30.|Խեցեղեն |Բոր, տիտան, ցինկ, ալյումինիյ, |
| | |կադմիում, բարիում, կապար, մանգան, |
| | |պղինձ, քրոմ, կոբալտ, լիտիում |
|___|______________________________|______________________________________|
|31.|Ապակի, բյուրեղապակի |Բոր, ալյումինիում, արսեն, քրոմ, պղինձ,|
| | |մանգան, կապար, կադմիում, բարիում, |
| | |կոբալտ, տիտան |
|___|______________________________|______________________________________|
|32.|Ճենապակի, հախճապակի |Ալյումինիում, ցինկ, քրոմ, կապար, |
| | |կադմիում, բարիում, կոբալտ, բոր, |
| | |մանգան, լիտիում |
|___|______________________________|______________________________________|
|33.|Ալյումինե նրբաթիթեղ |Ալյումինիում, երկաթ, ցինկ, պղինձ, |
| | |մանգան |
|___|______________________________|______________________________________|
|34.|Գործվածքներ, արհեստական կաշի, | |
| |խավ | |
|___|______________________________|______________________________________|
| |Բնական |Պենտաքլորֆենոլ |
|___|______________________________|______________________________________|
| |Արհեստական` վիսկոզ, ացետատ |ԾԾմբածխածին |
|___|______________________________|______________________________________|
| |Քիմիական` պոլիէթերային |Էտիլենգլիկոլ, դիմետիլտերեֆտալատ |
| |մանրաթելեր, լավսան | |
|___|______________________________|______________________________________|
| |Պոլիամիդային մանվածքներ, |Կապրոլակտամ, գեկսամետիլենդիամին |
| |կապրոն, նեյլոն | |
|___|______________________________|______________________________________|
| |Պոլիակրիլնիտրիլային մանվածք, |Ակրիլնիտրիլ, վինիլացետատ |
| |նիտրոն, | |
|___|______________________________|______________________________________|
| |Պոլիվինիլքլորիդային մանվածք, |Բենզոլ, տոլուոլ, դիոկտիլֆտալատ, |
| |քլորին |դիբուտիլֆտալատ |
|___|______________________________|______________________________________|
| |Պոլիվինիլսպիրտային մանվածք, |Վինիլացետատ |
| |վինոլ | |
|___|______________________________|______________________________________|
| |Պոլիոլեֆինային |Ացետալդեգիդ, ֆորմալդեգիդ |
|___|______________________________|______________________________________|
| |Պոլիուրետանային, սպանդեկս, |Էտիլենգլիկոլ, ացետալդեգիդ |
| |լայկրա | |
|___|______________________________|______________________________________|
| |Բացի նշվածներից, անկախ նյութի |Ֆորմալդեգիդ, արսեն, քրոմ, պղինձ, |
| |կազմից |կապար, կադմիում, կոբալտ, նիկել, սնդիկ |
|___|______________________________|______________________________________|
|35.|Ներկեր, մատիտներ, |Սորմա, մկնդեղ, բարիում, կադմիում, |
| |ֆլոմաստերներ, գուաշ, պլաստիլին|քրոմ, կապար, սնդիկ, սելեն, |
| | |ֆենոլ/ֆենոլներ |
._________________________________________________________________________.
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. մարտի 26-ի
N 539-Ն հրամանով
Հավելված 2
Խաղալիքներից արտազատվող քիմիական նյութերի թույլատրելի մակարդակների
խտությունները
._________________________________________________________________________.
|Որոշվող քիմիական նյութերի |ՍԹԽ, ՄԹԽ |Վտանգա- |ՍԹԽ, ՕԿԱՄ |Վտանգա- |
|անվանումները |ջրային |վորության|օդային |վորության|
| |միջավայրում,|դասը |միջավայրում,|դասը |
| |ոչ ավել, | |ոչ ավել, | |
| |մգ/լ | |մգ/մ3 | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ագիդօլ 2 |2,00 |- |- |- |
|2,2-մեթիլեն-բիս (4-մեթիլ-6-| | | | |
|տրետ-բուտիլֆենոլ) ՆԳ-2246 | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ագիդօլ 40 |1,0 |- |- |- |
|2,4,6-տրիս-(3,5- | | | | |
|դիտրետբուտիլ-4-օքսիբենզիլ)-| | | | |
|մեզիտիլեն | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ակրիլոնիտրիլ |0,02 |2 |0,03 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ալյումինիում |0,5 |2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ալտաքս |0,40 |3 |- |- |
|Դի-(2-բենզտիազոլիլ)- | | | | |
|դիսուլֆիդ | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ալկիլֆենոլ |0,1 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ացետալդեհիդ |0,2 |4 |0,01 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ացետոն |0,1 |3 |0,35 |4 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ացետոֆենոն |0,1 |3 |0,003 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բարիում |500/250 |2 |- |- |
| |մգ/կգ* | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բենզալդեհիդ |0,003 |4 |0,04 |3 |
|___________________________|_____________________________________________|
|Բենզ (ա) պիրեն | Չի թույլատրվում |
|___________________________|_____________________________________________|
|Բենզոլ |0,01 |2 |0,1 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բոր |0,5 |2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտադիեն |0,050 |4 |1,000 |4 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտիլակրիլատ |0,01 |4 |0,0075 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտիլմետակրիլատ |0,02 |4 |0,01 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտիլացետատ |0,01 |4 |0,1 |4 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Վինիլացետատ |0,2 |2 |0,15 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Վինիլքլորային |0,01 |2 |0,01 |1 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Վուլկացիտ |1,0 |- |- |- |
|(էթիլֆենիլդիտիոկարբոնատ | | | | |
|ցինկ) | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեքսամեթիլենդիամին |0,01 |2 |0,001 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեքսան |0,1 |4 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեպտան |0,1 |4 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեքսեն |- |- |0,085 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Հեպտեն |- |- |0,065 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիմետիլֆտալատ |0,3 |3 |0,007 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիբուտիլֆտալատ |0,2 |3 |0,1 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիոկտիլֆտալատ |2,0 |3 |0,02 |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիէթիլֆտալատ |3,0 |4 |0,01 |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիմեթիլտերեֆտալատ |1,5 |4 |0,05 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիմեթիլֆենոլ (քսիլենոլ) |0,25 |4 |0,01 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիքլորբենզոլ |0,002 |3 |0,03 |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիքլորֆենոլ |0,002 |4 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիֆենիլգուանիդին |0,5 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Դիֆենիլոլպրոպան |0,01 |4 |0,04 |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Երկաթ |0,3 |- |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Իզոպրեն (2-մեթիլբուտադիեն- |0,01 |4 |0,5 |3 |
|1,3) | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կադմիում |75/50 մգ/կգ*|2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կապտաքս (2-մերկապտո-բենզթ- |0,40 |4 |- |- |
|իազոլ) | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կոբալտ |0,1 |2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ե-կապրոլակտամ |0,5 |4 |0,06 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|պ-Քսիլոլ |0,05 |3 |0,3 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|մ-Քսիլոլ |0,05 |3 |0,4 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|օ-Քսիլոլ |0,05 |3 |0,3 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|պ-Կրեզոլ |0,004 |2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|մ-Կրեզոլ |0,004 |2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կրեզոլներ (օ-, մ-, պ- |- |- |0,005 |2 |
|իզոմերների խառնուրդ) | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կումոլ (իզոպրոպիլբենզոլ) |0,1 |3 |0,014 |4 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Լիթիում |0,03 |2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մանգան |0,1 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Պղինձ |1,0 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլակրիլատ |0,02 |4 |0,01 |4 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլմեթակրիլատ |0,25 |2 |0,01 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլացետատ |0,1 |3 |0,07 |4 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլենքլորիդ (դիքլորմեթան)|7,5 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|ալֆա-մեթիլստիրոլ |0,1 |3 |0,04 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մկնդեղ |25/25 մգ/կգ*|2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Նիկել |0,1 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|N-նիտրոզոամիններ (ցնդող) |10 մկգ/կգ |- |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Նիտրոզոառաջացնող |200 մկգ/կգ |- |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Օլով |2,0 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Պենտաքլորֆենոլ |0,05 |2 |0,02 |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|օ- և պ- Պրոպիլֆենոլ |0,01 |4 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Պսևդոկումոլ |- |- |0,015 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Սնդիկ |60/25 մգ/կգ*|1 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ծծմբաածխածին |1,0 |2 |0,005 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Կապար |90/90 մգ/կգ*|2 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Սելեն |500/500 |2 |- |- |
| |մգ/կգ* | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Բուտիլային սպիրտ |0,5 |2 |0,1 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Իզոբուտիլային սպիրտ |0,5 |2 |0,1 |4 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Պրոպիլային սպիրտ |0,1 |4 |0,3 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Իզոպրոպիլային սպիրտ |0,1 |4 |0,6 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Մեթիլային սպիրտ |0,2 |2 |0,5 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ստիրոլ (վինիլբենզոլ) |0,1 |2 |0,002 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Սուլֆենամիդ -Ց (ցիկլոհեքսիլ|0,4 |- |- |- |
|-2-բենզթիազոլսուլֆենամիդ) | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Սուրմա |60/62 մգ/կգ*|3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տիտան |0,1 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տիուրամ Դ |0,5 |2 |- |- |
|(տետրամեթիլտիուրամ | | | | |
|դիսուլֆիդ) | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տիուրամ Ե |0,5 |3 |- |- |
|(տետրաէթիլտիուրամ | | | | |
|դիսուլֆիդ) | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տոլուոլ |0,5 |4 |0,6 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Տրիքլորֆենոլ |0,004 |4 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ֆենոլ |0,05 |4 |0,003 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ֆենոլներ (ցնդող ֆենոլների |0,1 |- |- |- |
|գումար) | | | | |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ֆորմալդեհիդ |0,1 |2 |0,003 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Քլոր |60/25 մգ/կգ*|3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Քլորբենզոլ |0,02 |3 |0,1 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Քլորֆենոլ |0,001 |4 |0,003 |2 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Ցինկ |1,0 |3 |- |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Էթիլացետատ |0,1 |2 |0,1 |4 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Էթիլբենզոլ |0,01 |4 |0,02 |3 |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Էթիլենգլիկոլ |1,0 |3 |1,0 |- |
|___________________________|____________|_________|____________|_________|
|Էպիքլորհիդրին |0,1 |2 |0,2 |2 |
._________________________________________________________________________.
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007թ. մարտի 26-ի
N 539-Ն հրամանով
Հավելված 3
Հիգիենիկ եզրակացություն տրամադրող
հաստատության ռեկվիզիտներ
ՀԻԳԻԵՆԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 00000
-------------------------------------
/արտադրանքի լրիվ անվանումը/
«___» ________N___
1._____________________________________________________________________ /Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր` հայրենական արտադրանքի համար, ՀՀ ներկրվող արտադրանքի ռեկվիզիտներ/ համաձայնեցված է, համապատասխանում է ՀՀ սանիտարական օրենսդրությանը 2.________________________ համապատասխան լինելով _______________________
/արտադրանքի լրիվ անվանումը/ նորմատիվային փաստաթղթին
_____________________________ հիգիենիկ փորձաքննության արդյունքներից ելնելով ՀՀ ներկրվող արտադրանքի փաստաթղթերին թույլատրվում է ՀՀ տարածքում արտադրության և իրացման _______________________
___________________________________________________________________________
նկատի առնելով հետևյալ պայմանները _________________________________________
___________________________________________________________________________
3. Արտադրանքի հիգիենիկ բնութագիրը.
ցուցանիշներ թույլատրելի մակարդակներ
/գործոններ/ /մեծություններ/
3.1. ______________________ _________________________
3.2. ______________________ _________________________
3.3. ______________________ _________________________
______________________ _________________________
4. Օգտագործման, պահպանման, տեղափոխման, իրացման ժամանակ ________________
արտադրանքի անվանումը անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ պահանջները ____________________