(ուժը կորցրել է 02.12.09 թիվ 3660-Ն հրաման)
i
124.0001.120207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12407036
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
30 հունվարի 2007 թվականի N 1-Ն
i
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
բ) Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին և 9-րդ կետերով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել հրամանի 11-րդ և 12-րդ կետերը,
i
բ) հրամանի 14-րդ կետում «Դրամական շահումով» բառերը փոխարինել «Շահումով» բառով,
i
գ) ուժը կորցրած ճանաչել հրամանի «Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի վերաբերյալ» հայտարարության ձևը` համաձայն հավելվածի» պարբերությունը,
i
դ) հրամանի հավելված N 6-ում «Դրամական շահումով» բառերը փոխարինել «Շահումով» բառով:
Հավելված N 1
ՀՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետի
2007թ. հունվարի 30-ի
N 1-Ն հրամանի
_________________________ հարկային
տեսչության պետ` __________________
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
200 թ. _______________ամսվա
._________________________________________________________________________.
|1. Վճարողի անվանումը | |
|_____________________________________|___________________________________|
|2. Վճարողի գտնվելու վայրը | |
|_____________________________________|___________________________________|
|3. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|(ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________|___________________________________|
|4. Գործունեության իրականացման վայրը | |
|(հասցեն) | |
|_________________________________________________________________________|
|5. Լիցենզիայի --------- ----------- ------------------------------- |
| (սերիան) (համարը) (տրման օրը, ամիսը, տարեթիվը) |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Հաստատագրված վճարով հարկվող |Ելակետային տվյալը |
|գործունեության տեսակը | |
|_____________________________________|___________________________________|
|6. Տոտալիզատորի կազմակերպում |Համակարգիչների քանակը |
| |___________________________________|
| |թվով |տառերով |
| |_________________|_________________|
|_____________________________________|___________________________________|
|7. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած |7.1. Ինտերնետային կայքերի անվանումը|
|գլոբալ համակարգի և ցանկացած |(հասցեն) |
|համակարգված ցանցային կապուղիների |___________________________________|
|միջոցով ինտերնետ տոտալիզատորի |___________________________________|
|կազմակերպում |___________________________________|
| |___________________________________|
| |7.2. Ինտերնետային կայքերի թիվը |
| |___________________________________|
| |թվով |տառերով |
| |_________________|_________________|
|_____________________________________|___________________________________|
|8. Անմիջականորեն (խաղասրահում) |Համակարգիչների քանակը |
|ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում |___________________________________|
| |թվով |տառերով |
| |_________________|_________________|
._________________________________________________________________________.
Վճարողի գրանցված է ____________ ՀՏ կողմից
(պաշտոնատար անձի) թիվ ____ _____ __________ 200 թ.
ստորագրությունը
Կ.Տ. Կ.Տ.
____________ 200 թ.
ԿԱՐԳ
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հայտարարությունը լրացվում է յուրաքանչյուր ամսվա համար` երկու օրինակից:
Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:
1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը),
2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,
3-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
4-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),
5-րդ տողում նշվում է տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար տրված լիցենզիայի սերիան, համարը, լիցենզիայի տրման օրը, ամիսը, տարեթիվը:
Տոտալիզատորի կազմակերպման դեպքում 6-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը` թվով և տառերով: Ընդ որում, տարբեր վայրերում տոտալիզատորի կազմակերպման դեպքում ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին:
Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում հաստատագրված վճար վճարողը ներկայացնում է առանձին հայտարարություն` լրացնելով միայն հայտարարության ձևի 7-րդ տողի 7.1-րդ սյունակը` ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն), և 7.2-րդ սյունակը` ինտերնետային կայքերի թիվը` թվով և տառերով (6-րդ և 8-րդ տողերը չեն լրացվում):
Բացի ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումից անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում 8-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը թվով և տառերով: Ընդ որում, տվյալ դեպքում, եթե տոտալիզատոր կազմակերպվում է տարբեր վայրերում գտնվող խաղասրահներում, ապա անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման մասով ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին:
Հավելված N 2
ՀՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետի
2007թ. հունվարի 30-ի
N 1-Ն հրամանի
_________________________ հարկային
տեսչության պետ` __________________
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
200 թ. _______________ամսվա
._________________________________________________________________________.
|1. Վճարողի անվանումը | |
|_____________________________________|___________________________________|
|2. Վճարողի գտնվելու վայրը | |
|_____________________________________|___________________________________|
|3. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|(ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________|___________________________________|
|4. Գործունեության իրականացման վայրը | |
|(հասցեն) | |
|_________________________________________________________________________|
|5. Լիցենզիայի --------- ----------- ------------------------------- |
| (սերիան) (համարը) (տրման օրը, ամիսը, տարեթիվը) |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Հաստատագրված վճարով հարկվող |Ելակետային տվյալը |
|գործունեության տեսակը | |
|_____________________________________|___________________________________|
|6. Տոտալիզատորի կազմակերպում |Համակարգիչների քանակը |
| |___________________________________|
| |թվով |տառերով |
| |_________________|_________________|
|_____________________________________|___________________________________|
|7. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած |7.1. Ինտերնետային կայքերի անվանումը|
|գլոբալ համակարգի և ցանկացած |(հասցեն) |
|համակարգված ցանցային կապուղիների |___________________________________|
|միջոցով ինտերնետ տոտալիզատորի |___________________________________|
|կազմակերպում |___________________________________|
| |___________________________________|
| |7.2. Ինտերնետային կայքերի թիվը |
| |___________________________________|
| |թվով |տառերով |
| |_________________|_________________|
|_____________________________________|___________________________________|
|8. Անմիջականորեն (խաղասրահում) |Համակարգիչների քանակը |
|ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում |___________________________________|
| |թվով |տառերով |
| |_________________|_________________|
._________________________________________________________________________.
Վճարողի գրանցված է ____________ ՀՏ կողմից
(պաշտոնատար անձի) թիվ ____ _____ __________ 200 թ.
ստորագրությունը
Կ.Տ. Կ.Տ.
____________ 200 թ.
ԿԱՐԳ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հայտարարությունը լրացվում է յուրաքանչյուր ամսվա համար` երկու օրինակից:
Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:
1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը),
2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,
3-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
4-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),
5-րդ տողում նշվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար տրված լիցենզիայի սերիան, համարը, լիցենզիայի տրման օրը, ամիսը, տարեթիվը:
Տոտալիզատորի կազմակերպման դեպքում 6-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը` թվով և տառերով:
Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում հաստատագրված վճար վճարողը ներկայացնում է առանձին հայտարարություն` լրացնելով հայտարարության ձևի 6-րդ տողի 6.1-րդ սյունակը` ինտերնետային կայքերի անվանումը (հասցեն), և 6.2-րդ սյունակը` ինտերնետային կայքերի թիվը` թվով և տառերով (7-րդ տողը չի լրացվում):
Բացի ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում 7-րդ տողում լրացվում է համակարգիչների քանակը թվով և տառերով: Ընդ որում, տվյալ դեպքում, եթե ինտերնետ շահումով խաղեր կազմակերպվում են տարբեր վայրերում գտնվող խաղասրահներում, ապա անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման մասով ելակետային տվյալի վերաբերյալ հայտարարություն ներկայացվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին-առանձին: